«Հիշողության դեմ դիվերսիա՞»
ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԵՐԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ . Ինչո՞ւ Քրիստափոր Իվանյանի անունը «խանգարեց» Արձախի ազգադվ իշխանություններին Երբ պետության ղեկավարությունը պատրաստվում է հանձնվել, նա նախևառաջ հրաժարվում է ազգի հաղթանակի խորհրդանիշներից ։ Ասկերանի շրջանի Իվանյան ավանի դպրոցի անվանափոխության պատմությունը սոսկ տեղանվանական փոփոխություն չէր։ Սա բարոյական անկման և քաղաքական կլանների «էժանագին շոուի» դասական օրինակ է, որի հասցեատերը մեկն է՝ այսօր Բաքվի բանտում գտնվող Արայիկ Հարությունյանը և նրա վարչակարգը ։ Գեներալն ընդդե՞մ փոխգնդապետի. Իվանյանի դպրոցը տասնամյակներ շարունակ կրում էր 2-րդ աշխարհամարտի և Արձախյան ազատամարտի մասնակից, Արձախի հերոս՝ «Ոսկե արծիվ» շքանշանակիր գեներալ -լեյտենանտ Քրիստափոր Իվանի Իվանյանի ՝ Արձախի Պաշտպանության Բանակի հիմնադրի, հրետանու առասպելական հրամանատարի անունը։ Նա մարդ էր, ում անունից դողում էր հակառակորդը 1990-ականներին։ 2016-ից հետո «հայրենասիրական» սրտառուչ լոզունգների ներքո, դպրոցը վերանվանվել է 2...