Զինվորական, Պետական գործիչն ու Քաղաքացին
Գարեգին Տեր-Հարությունյան. Մեր պատմության մեծերին լոկ «մականուններով» կամ առասպելականացված կերպարներով ներկայացնելու ժամանակներն անցել են։ Եթե մենք ձգտում ենք կառուցել իրավական և ժողովրդավարական պետություն, ապա պարտավոր ենք մեր հերոսներին ճանաչել իրենց իրական ինքնությամբ և քաղաքացիական պատասխանատվությամբ։ Այս լուսանկարում Գարեգին Տեր-Հարությունյանն է (հանրությանը հայտնի որպես Նժդեհ)՝ 1912 թվականին Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում։ Սա այն պահն է, երբ նա, լինելով արհեստավարժ զինվորական, կազմավորում էր հայկական կամավորական վաշտը՝ մասնակցելու Բալկանյան պատերազմին ։ Ինչու՞ եմ շեշտադրում հենց այս կերպարը. Պետական մտածողություն. Նա ոչ թե «թաղային հեղինակություն» էր կամ զինյալ ավազզակ, այլ կանոնավոր սպա , ով հարգում էր զինվորական կարգապահությունը և օրենքը ։ Իրական ինքնություն. Նրա ուժը ոչ թե ծածկանվան հետևում էր, այլ իր գիտելիքի, հռետորական արվեստի և ռազմական տաղանդի մեջ։ « Նժդեհ » անունը նրա գաղափարական ուղերձն էր, բայց պատմություն կերտողը Գարեգին Տեր-Հարությունյան ...