Զինվորական, Պետական գործիչն ու Քաղաքացին
Մեր պատմության մեծերին լոկ «մականուններով» կամ առասպելականացված կերպարներով ներկայացնելու ժամանակներն անցել են։ Եթե մենք ձգտում ենք կառուցել իրավական և ժողովրդավարական պետություն, ապա պարտավոր ենք մեր հերոսներին ճանաչել իրենց իրական ինքնությամբ և քաղաքացիական պատասխանատվությամբ։
Այս լուսանկարում Գարեգին Տեր-Հարությունյանն է (հանրությանը հայտնի որպես Նժդեհ)՝ 1912 թվականին Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում։ Սա այն պահն է, երբ նա, լինելով արհեստավարժ զինվորական, կազմավորում էր հայկական կամավորական վաշտը՝ մասնակցելու Բալկանյան պատերազմին։
Ինչու՞ եմ շեշտադրում հենց այս կերպարը.
Պետական մտածողություն. Նա ոչ թե «թաղային հեղինակություն» էր կամ զինյալ ավազզակ, այլ կանոնավոր սպա, ով հարգում էր զինվորական կարգապահությունը և օրենքը։
Իրական ինքնություն. Նրա ուժը ոչ թե ծածկանվան հետևում էր, այլ իր գիտելիքի, հռետորական արվեստի և ռազմական տաղանդի մեջ։ «Նժդեհ» անունը նրա գաղափարական ուղերձն էր, բայց պատմություն կերտողը Գարեգին Տեր-Հարությունյան քաղաքացին էր։
Դպրոցից սկսվող արժեք. Մեր զավակները տեսնում են կոկիկ, սթափ և պատասխանատու զինվորականի կերպարը։ Սա է այն կերպարը, որը պետք է սերմանել դպրոցից՝ վերջ տալով ամենաթողության և «մականունային» ենթամշակույթի արատավոր սովորույթին։
Մենք պետք է դադարենք մեր պատմությունը պատմել որպես ողբերգություն-ներով լեցուն մղձավանջային պատում և սկսենք այն ընկալել որպես Պետականության տարեգրություն։ Հարգանքը պատմական հերոսի հանդեպ սկսվում է նրա լրիվ անունը հնչեցնելուց և նրա պրոֆեսիոնալիզմն արժևորելուց։
Լուսանակարում Գարեգին Տեր-Հարությունյանն (Նժդեհ) է,Պլովդիվ, Բուլղարիա, 1912թ. : Այս տեքստը, լուսանկարի հետ միասին, այն համատեղ «առաջին աղյուսն» է, որը հստակ ուղերձ է բոլորին, որ ժամանակակից Միացյալ Հայաստանի Հանրապետության քաղաքացուց պահանջվելու է որակ, գրագիտություն և հարգանք սեփական արմատների հանդեպ։
Комментарии
Отправить комментарий