Իլհամի «95 տոկոսանոցը»
ՈՒշքի եկեք Ադրբեջանի հայտարարություններն, առանց տեղայնացնելու, քարոզող հայկական ԶԼՄ-ներ և այդ տեղեկատվությունը հալած յուղի տեղ ընդունող սիրելի հայրենակիցներ։ Պիտի՞ հասկանանք մի պարզ բան․ ջորուն փիղ չես դարձնի, եթե նրա վրա ավելի շատ բեռ լցնես։ Նույնպես էլ «Զանգեզուրի միջանցք» անունով Ալիևյան զառանցանքը գոյություն չունի և չի կարող ունենալ։
Հայաստանի վարչապետը, հակառակ դրան, Իսկանդերի «10 տոկոսը» չի հակադրում, այլ իրական ծրագիր է առաջ քաշում՝ «Խաղաղության խաչմերուկ», որը միջազգային չափանիշներին համապատասխանող, օրինական և բոլոր կողմերի շահերից բխող նախագիծ է։ Այս ծրագրից ակնկալվում են նաև շոշափելի արդյունքներ մեր Հայրենիքի համար․
-
հայ գործարարների համար նոր ներդրումային հնարավորություններ,
-
Հայաստանի բյուջեի հարկային եկամուտների աճ (հարյուր միլիոնավոր դոլարներով),
-
տրանսպորտային և լոգիստիկ կապերի բազմազանացում,
-
և ամենակարևորը՝ ՀՀ պետականության միջազգային դիրքերի ամրապնդում։
Իսկ ի՞նչ է առաջարկում Ալիևը։ Նա իր ֆանտազիաներով թուղթ է կտրատում ու խաղալիք ճանապարհներ մոգոնում։ Երբ APA-ն ու այլ քարոզչամեքենաներ օրուգիշեր շեփորահարում են նրա «ճանապարհաշինության» մասին, իսկ որոշ պնակալեզ ԶԼՄ-ներ ակնթարթաբար ձայնակցում են՝ պիտի իմանան, որ այդ «միջանցքը» տանում է ոչ թե Հայաստան, այլ ուղիղ դեպի «Զառանցանքների աշխարհ»։
Ճանապարհ կառուցելը ինքնին վատ բան չէ։ Բայց երբ դրան կցում ես «միջանցք» բառը և ավելացնում «Զանգեզուր» անվանումը, ստացվում է ոչ թե միջազգային չափանիշներին համապատասխանող մայրուղի, այլ Ալիևյան անպետք թղթախաղ։ 44-օրյա պատերազմում շուրջ 90 հազար ադրբեջանցի և այլազգի վարձականներ կորցրած Բաքվի բռնապետի համար ամեն մի ասֆալտի մետր նոր «Պյուռոսյան հաղթանակ» է։ Եթե վաղը Բաքվում մայթ կառուցեն՝ գուցե հայտարարե՞ն․ «87 տոկոսով պատրաստ Սարդարապատի միջանցքի» մասին։
Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի հարավում կա և կլինի միայն «Խաղաղության խաչմերուկ»՝ որպես տարածաշրջանային համագործակցության քաղաքակիրթ ու օրինական նախագիծ։
Комментарии
Отправить комментарий