Արձախի հանձնաժողովըի հայտարարում է

 


Արևմտյան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Արձախի հանձնաժողովի                          ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Արևմտյան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Արձախի հանձնաժողովը խոր մտահոգություն է հայտնում Սիրիայի հյուսիս-արևելքում՝ Ջեզիրեի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների կապակցությամբ, որոնք կարող են հանգեցնել նոր մարդասիրական ճգնաժամի և խաղաղ բնակչության զանգվածային տեղահանման։

Հանձնաժողովը կոչ է անում հակամարտող բոլոր կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն և ողջախոհություն, ձեռնպահ մնալ ռազմական գործողություններից, հարգել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը և ապահովել խաղաղ բնակչության կյանքի, արժանապատվության ու անվտանգության պաշտպանությունը։

Ջեզիրեի տարածաշրջանը պատմականորեն բնակեցված է նաև Հայոց ցեղասպանությունից (1915) փրկվածների ժառանգներով, որոնց համար Սիրիան դարձել է երկրորդ հայրենիք։ Տարածաշրջանում խաղաղության խաթարումը և անվտանգության անկումը վտանգում են ոչ միայն ներկայիս բնակչությանը, այլև պատմականորեն ձևավորված համայնքների գոյությունն ու մշակութային ժառանգությունը։

Հանձնաժողովը ընդգծում է, որ անցյալի ողբերգությունների անպատժելիությունը հաճախ ստեղծել է նոր հումանիտար աղետների նախադրյալներ։ Այդ պատճառով միջազգային հանրության պատասխանատվությունն է կանխել նոր բռնություններն ու ապահովել քաղաքացիական բնակչության պաշտպանությունը՝ անկախ նրանց ազգային կամ կրոնական պատկանելիությունից։
   
Միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ հումանիտար աղետների սպառնալիքի պայմաններում միջազգային հանրությունը բազմիցս միջամտել է՝ քաղաքացիական բնակչության և խոցելի համայնքների պաշտպանությունն ապահովելու նպատակով։ Ջեզիրեում առկա վտանգները պահանջում են նույնքան զգոն և կանխարգելիչ մոտեցում։

Արևմտյան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Արձախի հանձնաժողովը վերահաստատում է իր հանձնառությունը՝ պաշտպանելու խաղաղության, մարդու հիմնարար իրավունքների և պատմական արդարության սկզբունքները։
  

Комментарии

Популярные сообщения из этого блога

Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին

Թող Հայաստանը լինի Լույսի Հայրենիք։

ՔՆՆԱԿԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՂԵՎՈՆԴ ԱԼԻՇԱՆԻ «ԴԻՔ. ՉԱՍՏՎԱԾՆԵՐԻ ՊԱՇՏԱՄՈՒՆՔ» ԳՐՔԻ 9-րդ ԳԼԽԻ