ՔՆՆԱԿԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՂԵՎՈՆԴ ԱԼԻՇԱՆԻ «ԴԻՔ. ՉԱՍՏՎԱԾՆԵՐԻ ՊԱՇՏԱՄՈՒՆՔ» ԳՐՔԻ 9-րդ ԳԼԽԻ

 



Ներածություն

Ղևոնդ Ալիշանը, որպես հայ պատմագիտության և բանասիրության դասականներից մեկը, իր «Հայոց հին հավատքը կամ հեթանոսական կրոնները» աշխատության իններորդ գլխում անդրադառնում է հայոց հին դիցապաշտությանը՝ այն դիտարկելով ոչ միայն կրոնական երևույթ, այլև մշակութաբանական համակարգ, որտեղ մարդը գերբնական  էակներին պատկերացնում է որպես մարդակերպ էակներ։ Ալիշանը, լինելով գիտական վերլուծության և քրիստոնեական ջատագովության սահմանագծին, փորձ է անում ցույց տալ հայ հեթանոսական մտածողության ծագումն ու զարգացումը ։

Դիցապաշտության բնույթն ըստ Ալիշանի

Նախ Ալիշանը,գիտական ճշգրիտ հայտարարություն է անում, նշելով որ մեր նախնիների պաշտած էակները աստվածներ չեն: Ըստ նրա «դիք» բառն իր արմատով վերաբերում է բազմաստվածության երևույթին, երբ տարբեր չաստվածներ և րաստվածուհիներ իրենց կերպարանքներով մարմնավորում էին բնության ուժերը, բարոյական և սոցիալական արժեքները։ Նա նշում է, որ հայերը սկզբնական պաշտամունքը կապված էր ոչ թե արձանների, այլ երևույթների հետ։ Հետագայում Տիգրան 2-րդի ժամանակ , երբ հունական մշակութային ներթափանցման ազդեցությամբ կուռքերը դառնում  են գեղարվեստական և կրոնական պաշտամունքի առարկաներ։

Ալիշանը, ի տարբերություն Եզնիկ Կողբացու, գիտակցում է, որ մեր նախնիների դիցապաշտությունն իր մեջ պարունակում էր տիեզերագիտական խորհրդաբանություն։ Այսինքն՝ մարդը փորձել է Աստծո արարած աշխարհը հասկանալ գերբնական կերպար-ների միջոցով՝ դրանց հատկացնելով բնության և տիեզերքի տարերային ուժեր։

  Ըստ Ղ. Ալիշանի վկայության՝ հայերի պաշտամունքային համակարգը մերձ էր պարսիկների, մարերի և ասորիների համակարգերին։ Սակայն նրա մի կարևոր դիտարկում այն է, որ հայերը, հունական դիցերին ընդունելով, չեն ընդունել նրանց որպես նոր աստվածներ, այլ համեմատական սկզբունքով հարմարեցրել են իրենց ավանդական դիցերին։ Սակայն , լինելով քրիստոնեության ջատագով նա կատարում է սխալ նմանակումներ, նույնացնելով իրար հակոտնյա Սուրբ Դից Զևսին, որը Խավարի ուժերի մարմնացումն է և աստիճանակարգով ցածր է  Արամազդից , որը Սուրբ Սրբոց Երկնքի և Երկրի Տերն է՝ Սուրբ Սրբոց Արարչի կամոք: Կամ նույնացնում է Արտեմիսէին, Անայիդաի հետ, Ափրոտիդեին՝ Աստղիկի՝ որը Խավարի ուժերի ներկայացուցիչ է, և այլն և այլն:

  Այս նույնականացումները ցույց են տալիս, դեռևս Ալիշանից առաջ, քրիստոնյա ուսումնասիրողները , գիտակցաբար կամ անգիտակցաբար շիլաշփոթ են սարքել  հելլենիզմն ու հայկական աշխարհայացքը ։

  Լինելով հոգով հայ, Ալիշանի հայոց  դիցապաշտությունը ներկայացնում է իբրև բարոյական հնություն , ոչ թե պարզ կուռապաշտություն, այլ շերտավորված կոսմոգոնիա, որտեղ յուրաքանչյուր դից ունի իր արարչագործական և հոգե-էներգետիկ դերը։

  Ալիշանի չաստվածները ունեն տիեզերական հիերարխիկ համակարգ, որի ամենաբարձր մակարդակում կանգնած է Սուրբ Սրբոց Արարիչը:

ԱԼԻՇԱՆԻ «ՀԱՅՈՑ ՀԻՆ ՀԱՎԱՏԱՄՔԸ ԿԱՄ ՀԵԹԱՆՈՍԱԿԱՆ ԿՐՈՆՆԵՐԸ» ԱՇԽԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԴՐՈՒՄ ՌՈՒԲԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՀԱՏԱՆՈԶԱԿԱՆ ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ

   Ռուբեն Գրյգորյանի հատանոզական վարդապետությունը րգը ներկայացնում է հայոց դիցապաշտության բարձրագույն տիեզերական  կառուցվածքը՝ որպես համապարփակ Կոսմոգոնիա և Թեոգոնիա, որտեղ ժամանակի սկիզբը չափվում է միլիոնավոր տարիներով, և յուրաքանչյուր Երկնային ունի իր արարումի կոնկրետ ժամանակը, տարիքը, չափն ու գործառույթները։

Այս համակարգը կարելի է ընկալել որպես՝

1. Տիեզերաբանական հիերարխիա

Շերտ

Անուն

Բնութագրություն

Առաջին աստիճան

Սուրբ Սրբոց Երկնքի և Երկրի Տեր Արարիչ

Տիեզերքի Արարիչ,Ջերմություն է, մարդակերպ էակ, Հոգի՝ 9 մ 95 սմ հասակով, 4533173 տարեկան։ Նա է արարել Երկիր մոլորակը և 2400000 տարի առաջ է հեռացել Կարիճի համաստեղություն:

Երկրորդ աստիճան

Սուրբ Սրբոց Արամազդ

Երկնքի և Երկրի կառավարիչ, արարված է Արարչից 3915104 տարի առաջ։ Ապրում է Ցուլի և Խոյի համաստեղություններում:

Երրորդ աստիճան

Սուրբ Սրբոց Երկնքի և Երկրի Տիրուհիներ՝ Անայիդա, Այսեմիկե, Աթինազպալաս, Ափրոտիդե և Արտեմիս, , ,

Ընտանիքի, Սիրո, Բերքի, Եղանակների, Հոգիների պաշտպանության, Աշխատանքի, ֆինանսների, Գիտության, Ստեղծագործության  և այլն։ Ապրում են Ցուլի և Խոյի համաստեղություններում:

Չորրորդ աստիճան

Սուրբ Սրբոց Երկնքի և Երկրի Տեր Քրոնոս և Սուրբ Սրբոց Երկնքի և Երկրի Տիրուհի Աստղիկ

Հակասություններ,ատելություն,կրոնների ստեղծում,Կառավարում,Գայթակղություն,գոռոզամտություն, ընտանեկան դավաճանություն և այլն։ Ապրում են Կարապի համաստեղությունում

Վերջաբան

Ղևոնդ Ալիշանը հայ գիտական մտքի այն եզակի ներկայացուցիչներից էր, ով առաջիններից մեկն անդրադարձավ հին հավատքի իմաստային շերտերին՝ չնայած իր քրիստոնեական կողմնորոշմանը։ Նրա դիտարկումները, որքան էլ պայմանավորված լինեն դարաշրջանի հոգևոր մտածողությամբ, այնուամենայնիվ բացեցին դուռ դեպի հայոց հնագույն տիեզերաբանական գիտակցությունը՝ այն ներկայացնելով իբրև բարոյահոգեբանական համակարգ։

Սակայն ժամանակակից հայ մտքի նորագույն ուղղությունները, մասնավորապես Ռուբեն Գրիգորյանի Հատանոզական Վարդապետությունը, վերարժևորում են այդ նույն ժառանգությունը՝ չհակադրելով այն Արարչական գիտակցությանը, այլ վերականգնելով նրա տիեզերահոգեբանական ամբողջականությունը։ Այս տեսանկյունից հայ հին հավատքը այլևս ոչ թե հնության մնացուկ է, այլ հոգե-էներգետիկ և բարոյական գիտություն, որի նպատակն է մարդուն վերադարձնել Արարչի գաղափարական դաշտ՝ ազատելով նրան կրոնական շփոթից և արտաքին ազդեցություններից։

Ալիշանը, առանց լիովին գիտակցելու, իր աշխատությամբ նախապատրաստեց այն մտավոր հողը, որի վրա կարող էր ծլել Հատանոզական Վարդապետության նման համակարգը։ Այսպիսով, Հատանոզական Վարդապետության ՈՒսուցիչ Ռուբեն Գրիգորյանը հայոց հին հավատքը չի դիտարկում որպես պարզ «դիցապաշտություն»։ Ըստ նրա վար դապետության, հայոց հին հավատքը իրականում կազմում է տիեզերահոգեբանական կուռ համակարգ, որտեղ մարդը, ճանաչելով Սուրբ Սրբոց Արարչին և նրա արարած Սուրբ Սրբոց Երկնքի և Երկրի Տեր և Տիրուհիներին, վեր է բարձրանում դեպի ինքնաճանաչում և Տիեզերական օրենքների ըմբռնում։Սուրբ Սրբոց Երկնքի և Երկրի Տեր և Տիրուհիները երեխաները՝ Դիցեր  կամ Սուրբ Դիցեր են:Աստիուացը ևս Դից է: Այն մարդիկ, որոնք հատանոզական օրենքներով են ապրում, կարող են հոգևոր վարկանիշի  աճի ճանապարհով դառնալ Դիցեր:

Комментарии

Популярные сообщения из этого блога

Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին

Թող Հայաստանը լինի Լույսի Հայրենիք։

Իլհամի «95 տոկոսանոցը»