Հանդիպում հազարամյակների հետ Աղթաղայի ամրոցում
2026թ. Մայիսի 28-ը մեզ համար դարձավ փոքրիկ պատմական ճամփորդություն դեպի Հայաստանի Հանրապետության հյուսիս։ Տասնմեկ հոգանոց մեր արշավախումբը ճանապարհ ընկավ դեպի Լոռու մարզի գեղատեսիլ անկյուններից մեկը՝ Աղթաղայի ( ըստ 13-րդ դարի պատմիչներ Կիրակոս Գանձակեց ու և Վարդան Ար և ելց ու ամրոցը կոչվել է Պղնձահանք -Ա ․ Հ ․ ) ամրոց։ Առաջին հայացքից թվում է, թե ամրոցը պարզապես բարձր ժայռի վրա կառուցված միջնադարյան կառույց է։ Սակայն երբ մոտենում ես, հասկանում ես, որ նրա գլխավոր պաշտպանները ոչ միայն պարիսպներն են եղել, այլև բնությունը։ Աղթաղայի սարավանդը երեք կողմից շրջապատված է խոր կիրճերով և ուղղաձիգ քարափներով, որոնք դարեր շարունակ անառիկ պատնեշ են ծառայել պաշտպանների համար։ Միայն հյուսիսային կողմից էր հնարավոր մոտենալ ամրոցին, և հենց այնտեղ էլ կառուցվել են հզոր պարիսպներն ու բրգաձև աշտարակները։ Քայլելով գլխավոր մուտքի ուղ...