ԱՆԻ. ՀԱՅՈՑ ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԽԼՎԱԾ ԿԱՊԻՏԱԼ

    Անին ոչ միայն միջնադարյան հայկական ճարտարապետության բացառիկ հուշարձան է, այլև հայոց պետականության պատմական խորհրդանիշներից մեկը։

Հայաստանի Բագրատունյաց թագավրության մայրաքաղաք  Անին XI դարում համարվում էր տարածաշրջանի խոշորագույն քաղաքակրթական կենտրոններից մեկը՝ ունենալով շուրջ 100 հազար բնակիչ։

  Այսօր թուրքական պետական և զբոսաշրջային կառույցները զավթված Արևմտյան Հայաս-տանը և Անին ներկայացնում են որպես «թուրք-իսլամական քաղաքակրթության» բաղադրիչ և որպես Թուրքիայի մշակութային զբոսաշրջության կարևոր ուղղություն։ Թուրքական մամուլում հրապարակված վերջին հոդվածներից մեկում նշվում է, որ միայն 2025 թվականին Անին այցելել է մոտ 450 հազար զբոսաշրջիկ, ինչը ռեկորդային ցուցանիշ է տարածաշրջանի համար։

    Արևմտյան Հայաստանի Հանրապետության կառավարության տեսանկյունից այս իրողությունը դիտարկվում է ոչ միայն որպես մշակութային քաղաքականության հարց, այլ որպես ցեղասպանությունից և բռնագրավումից հետո բնիկ հայ Ազգից խլված տնտեսական կապիտալի օգտագործում։

                I. Անիի հարցը՝ որպես բռնազավթված հայկական ժառանգություն

    1920 թ. Պողոս Նուբարի և նրա շուրջ համախմբված հայրենասեր մտավորականների ջանքերով, Սևրի պայմանագրով շուրջ 160 հազար կմ² տարածության վրա ճանաչվել էր անկախ հայկական պետություն, իսկ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնին տրվել էր հայ-թուրքական սահմանի իրավարար որոշման լիազորություն։

   ԱՄՆ-ի նախագահ Վ. Վիլսոնի իրավարար վճռով հայկական պետությանն էր անցնում Էրզրումի, Վանի, Բիթլիսի և Տրապիզոնի նահանգների զգալի հատվածներ՝ ապահովելով նաև ելք դեպի Սև ծով։

    Ըստ Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամեանի, քանի որ այդ իրավարար ակտը երբեք իրավականորեն չի չեղարկվել առանձին միջազգային դատական ընթացակարգով, ապա Վիլսոնի իրավարար վճռով  Հայաստանի իրավունքը շարունակում է մնալ իրավական ու պատմաքաղաքական քննարկման առարկա։

    Այս համատեքստում Արևմտյան Հայաստանի Հանրապետության կառավարությունը,  նախագահ Արմենակ Աբրահամեանի գլխավրությամբ , իրեն դիտարկում է որպես Սևրի դաշնագրով և Վիլսոնի իրավարար վճռով  ճանաչված Հայաստանի Հանրապետության միակ, օրինական իրավահաջորդ ։

    II. Թուրքիայի զբոսաշրջային շահույթը Արևմտյան Հայաստանի Հանրապետության ժառանգությունից

   Համաձայն Թուրքական Археологический комплекс Ани на востоке Турции привлекает рекордное число посетителей | МК-Турция  աղբյուրի ՝ միայան 2025 թ. Անի է այցելել շուրջ 450 000 զբոսաշրջիկ: Անին ներկայացվում է որպես Արևմտյան Հայաստանի հանրապետության տարածքը բռնազավթած Թուրքիայի կարևորագույն մշակութային ուղղություններից մեկը, որտեղ պետական ծրագրերով իրականացվում են կամայական վերականգնման և զբոսաշըր-ջային ենթակառուցվածքների նախագծեր։

    Եթե ընդունենք, որ մեկ զբոսաշրջիկի միջին ծախսը կազմում է մոտ 180 դոլար, ապա միայն մեկ տարվա տնտեսական շրջանառությունը կարող է գնահատվել՝

   450000×180=81 000 000

 Այս  81 միլիոն դոլարը Արևմտյան Հայաստանի Հանրապետության պատմաբանների 


կողմից դիտարկվում է որպես հայոց քաղաքակրթական ժառանգությունից ստացվող տնտեսական օգուտ, որի սեփականատեր է ներկայանում ցեղասպաոնթյան ճանապարհով բնիկ հայերի Հայրենիքը յուրացնել ցանկացող թուրքական պետությունը։
  
Կարևորվում է միջազգային իրավունքի հետևյալ սկզբունքները

- պատերազմական կամ ցեղասպանական պայմաններում բռնագրավված մշակութային արժեքների վերադարձի իրավունքը,

-հետգաղութային և հետցեղասպանական վերադարձման/փոխհատուցման սկզբունքը,

-ՅՈՒՆԵՍԿՕ -ի մշակութային ժառանգության պահպանության սկզբունքները,

-Եվրոպական դատարանների նախադեպերը՝ բռնագրավված սեփականության իրավունքի պաշտպանության վերաբերյալ։

     III. Եթե չլիներ բնիկ հայեր նկատմամաբ իրականացված ցեղասպանությունը և Սևրի 


պայմանգրով ճանաչված բռնազավթումը

   Բնիկ հայ ժողովրդի նկատմամաբ օսմանյան Թուրքիայի իրականացրած  ցեղասպանու-թյունից առաջ Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության հայկական բնակավայ-րերում, ըստ միջազգայնորեն ընդունված տվյալների, ապրում էր մոտ 2–2.5 միլիոն հայ բնակչություն։

 Եթե ենթադրենք բնական ժողովրդագրական զարգացում՝ առանց ցեղասպանության, տեղահանության և բռնի միաձուլման, ապա 2026 թ. այդ բնակչությունը կարող էր կազմել

   2.2 միլիոն ×(1.015) 112 ≈11.7 միլիոն

  Այս մոդելով Արևմտյան Հայաստանը կարող էր ունենալ 10–12 միլիոն բնակչություն ունեցող հայկական պետություն կամ ինքնավար տարածք։

    Այդ դեպքում Անին, ամենայն հավանականությամբ, կլիներ ոչ թե ավերակ-թանգարան, այլ կենդանի քաղաք։

   Համեմատական մոդելներով հնարավոր է ենթադրել, որ ժամանակակից Անին կարող էր ունենալ՝ 150–250 հազար + տարածաշրջանային կենտրոն՝ 400–700 հազար ≈

1 միլիոն

   IV. Հայաստանի 3-րդ Հանրապետության քաղաքականության հարցը

  Վերջին տարիներին Հայաստանի քաղաքական դաշտում հաճախ քննարկվում է այն հարցը, թե Ն. Փաշինյանի ղեկավարած գրասենյակը հրաժարվել է համահայկական պահանջատիրության օրակարգից՝ կենտրոնանալով բացառապես քեմալա-բոլշևիկյան դավադրությամբ պարտադրված և 1991-ից ի վեր միջազգային ճանաչված սահմանների վրա։

   Քննադատները պնդում են, որ նման մոտեցումը փաստացի նեղացնում է հայկական քաղաքական սուբյեկտության պատմական շրջանակը և թույլ է տալիս Թուրքիային ու Ապշերոնի վարչակարգին տնօրինել հայոց մշակութային ժառանգությունը։

   Այս տրամաբանությամբ պահանջատիրական շրջանակների գործիչներ, պնդում են, որ եթե պաշտոնական Երևանը հրաժարվում է ներկայացնել ՎիլսոնՍևրի պայմանգրով և Վիլսոնի իրավարար վճռով սահմանված Հայաստանի հարցը, ապա այդ օրակարգը առաջ է մղում Արևմտյան Հայաստանի Հանրապետությունը՝ նախագահ Արմենակ Աբրահամեանի գլխավորությամբ ։        V. Եզրակացություն

  Անիի հարցը միայն հայոց մշակութային ժառանգության հարց չէ։ Այն միաժամանակ վե-րաբերում է՝ 1) բնիկ հայ ազգաբնակչության նկատմամաբ օսմանյան Թուրքիայի իրակա-նացրած ցեղասպանության հետևանքներին, 2) բռնագրավված սեփականությանը, 3) պատմական հիշողությանը, 4) միջազգային իրավական ժառանգությանը և հետցեղասպա-նական տնտեսական կապիտալի խնդրին։

   Թուրքական զբոսաշրջային համակարգը ներկայում զգալի եկամուտ է ստանում բռնա-զավթված հայկական քաղաքակրթական ժառանգությունից, մինչդեռ այդ ժառանգության պատմական կրող՝ Արևմտյան Հայաստանի Հանրապետությունը շ այն դիտարկում է Թուրքաիայի կողմից բռնազավթված հայոց Հայրենիք։

  Այս համատեքստում հիշատակում ենք միջազգային իրավունքի այն սկզբունքները, որոնց համաձայն՝

 - ցեղասպանության հետևանքները չեն համարվում ամբողջությամբ փակված, եթե բացակայում է արդար փոխհատուցման և մշակութային իրավունքների վերականգնման գործընթացը,

-մշակութային ժառանգությունը դիտարկվում է ոչ միայն նյութական, այլ նաև ազգային ինքնության բաղադրիչ,

-բռնի տեղահանված ժողովուրդների ժառանգությունը չի կորցնում իր պատմական պատկանելիությունը։

  Այս իմաստով Անիի ավերակները ոչ միայն անցյալի հուշարձան են, այլ նաև չլուծված պատմաքաղաքական և իրավական հարցի խորհրդանիշ։


Комментарии

Популярные сообщения из этого блога

Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին

Թող Հայաստանը լինի Լույսի Հայրենիք։

Իլհամի «95 տոկոսանոցը»