«Բայց եկող կա...»
Այսօր առավոտյան հերթական անգամ մի փոքրիկ տեսարանի ականատես եղա։ Հանրակառքը (վաղուց ժամանակն է ավտոբուսի փախարեն կիրառել այս գեղեցիկ բառը ) կանգառում արդեն պատրաստվում էր շարժվել։ Այդ պահին մոտ յոթանասուն մետր հեռավորությունից մի երիտասրադ կին վազում էր՝ փորձելով հասնել հանրակառքին։ Վարորդը, հավանաբար, չէր նկատել նրան և շարժեց հանրակառքը։ Եթե սրահից մի ուղևորուհի բարձրաձայն չասեր՝ — Բայց եկող կա... թերևս հանրակառքը կշարունակեր ճանապարհը՝ թողնելով վազողին կանգառում։ Առաջին հայացքից սա ընդամենը կենցաղային դրվագ է։ Սակայն նման մանրուքներն են ցույց տալիս, թե որքան ուշադիր ենք միմյանց նկատմամբ, որքան ենք զգում կողքինի ներկայությունը և որքան ենք պատրաստ մեկ վայրկյան հատկացնել մեկ ուրիշ մարդու համար։ Մեր նախնիները մարդուն գնահատում էին ոչ թե միայն մեծ գործերով, այլև առօրյա վարքով։ Հայ ընտանիքներում երեխաներին փոքրուց սովորեցնում էին ճանապարհ տալ մեծին, օգնել ծերունուն, սպասել հետ մնացողին, հյուրին նստեցնել պատվավոր տեղում, հացը կիսել անծանոթի հետ։ Այս սովորույթները պա...