Հայատյացությունը խաղաղության գլխավոր սպառնալիք

 


Ապշերոնի ռեժիմի պետականորեն հովանավորվող հայատյացությունը սոսկ ներքին խնդիր չէ, այլ ինստիտուցիոնալ քաղաքականություն՝ ուղղորդված Անկարայի և Կրեմլի տարածաշրջանային հավակնություններով։ Թուրքական ժողովուրդների հետ ոչ մի աղերս չունեցող Բաքվի ռեժիմը  վերածվել է արտաքին թելադրանքի գործիքի, որը դիտավորյալ բորբոքում է թուրք-հայկական երկդարյա էթնիկ թշնամանքը՝ բավարարելու իր ավտորի-տար հովանավորների շահերը։ Ժամանակակից աշխար-հաքաղաքական իրողություններում պետական մակարդակով արմատավորվող այս ատելությունը չի սահմանափակվում մեկ երկրով. այն վերածվում է պատերազմի վտանգի և ուղղակի սպառնալիք է միջազգային անվտանգությանը։  

Բաքվի կողմից ատելության արտահանումն արդեն իսկ հանգեցրել է տարբեր երկրներում հայ համայնքների դեմ վանդալիզմի և բռնության։ Այս քաղաքականությունը ներքին անվտանգության ուղղակի սպառնալիք է արևմտյան

ժողովրդավարությունների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների և Եվրոպայի համար, որտեղ համայնքները կողք կողքի են ապրում։ Առանձին միջադեպերը կարող են արագորեն վերածվել լայնածավալ սոցիալական և քաղաքական ապակայունացման։Սա տեղային հակամարտություն չէ, և այն չի սկսվել 2020 թվականին։ Արցախի դեմ 44-օրյա ինտերվենցիան Բաքվի՝ տասնամյակներ տևող համակարգային ագրեսիայի ամենածանր դրսևորումն էր, բայց ոչ սկիզբը։ Անկարայի և Կրեմլի աջակցությամբ սնվող այս քաղաքականությունն ունի խորը արմատներ և վտանգում է գլոբալ կայունությունը։

2020 թվականի եռակողմ հայտարարությունը չբերեց խաղաղություն. պատերազմը պարզապես վերափոխվեց հիբրիդային և սողացող ագրեսիայի։ Սյունիքի և Գեղարքունիքի վրա շարունակվող ռազմական ճնշումներն ու սահմանային սպառնալիքները ապացուցում են, որ լոկ թղթային զինադադարն անզոր է առանց ուժեղ միջազգային երաշխիքների և զսպման մեխանիզմների։Բաքվի կողմից ուժի կիրառմամբ սահմաններ վերաձևելու այս նախադեպը դուրս է գալիս տարածաշրջանի սահմաններից և ուղղակի հարված է կանոնների վրա հիմնված միջազգային կարգին։ Ռեժիմի գործողությունները պետք է դիտարկվեն համաշխարհային անվտանգության համատեքստում. ուժի անպատիժ կիրառումը խրախուսում է ավտորիտար այլ դերակատարների՝ խաթարելու գլոբալ կայունությունը։
 
Տևական խաղաղությունը չի կարող կառուցվել անպատժելիության վրա։ Հայաստանի Հանրապետության ռազմավարական նպատակը ոչ թե էթնիկ թշնամանքի հավերժացումն է, այլ արդարության վրա հիմնված կայունության հաստատումը և ատելությունը որպես պետական գործիք կիրառող մեխանիզմների չեզոքացումը։Պատմության դասերը՝ Նյուրնբերգից ու Տոկիոյից մինչև Հարավսլավիայի և Ռուանդայի տրիբունալներ, փաստում են. միայն կրակի դադարեցումը բավարար չէ։ Անհրաժեշտ է անձնական քրեական պատասխանատվություն այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր որոշումներ են կայացրել կամ իրագործել միջազգային հանցագործություններ։ Պետական դիրքը չի կարող ծառայել որպես վահան արդարադատությունից խուսափելու համար։Միևնույն ժամանակ, պատասխանատվությունը պետք է խիստ տարանջատվի հավաքական մեղքի կամ ազգային պատկանելության կանխավարկածից։ Այն պետք է հիմնվի բացառապես անհատական մեղքի, անհերքելի ապացույցների և միջազգային իրավունքի գերակայության վրա։
 
Բաքվի այն պաշտոնյաները, ում պատերազմական հանցագործությունները, խոշտանգումներն ու բռնի տեղահանությունները հիմնավորված են ապացույցներով, պետք է կանգնեն ազգային կամ միջազգային դատարանների առաջ։ Սա վրեժ չէ, այլ կանխարգելման ռազմավարություն։ Անպատժելիությունը ծնում է նոր պատերազմներ, մինչդեռ անխուսափելի պատասխանատվությունը ապագա ղեկավարներին ստիպում է հասկանալ, որ ուժի կիրառումն ունի անձնական իրավական հետևանքներ։

   Օրինակներ, երբ գործող պետության ղեկավարները  կանգնել են միջազգային դատարանի առաջ։

  • Սլոբոդան Միլոշևիչ (Սերբիայի նախագահ). Մեղադրվեց Բոսնիայում, Խորվաթիայում և Կոսովոյում ցեղասպանության, պատերազմական հանցագործությունների և էթնիկ զտումների (բռնի տեղահանությունների) կազմակերպման համար։ Նա մահացավ Հաագայի բանտախցում՝ դատավարության ընթացքում։
  • Ռադովան Կարաջիչ և Ռատկո Մլադիչ (Բոսնիայի սերբերի քաղաքական և ռազմական ղեկավարները). Երկուսն էլ Սրեբրենիցայի կոտորածի և պատերազմ հրահրելու համար դատապարտվեցին ցմահ ազատազրկման։
    գործող պետության ղեկավարը կանգնեց միջազգային դատարանի առաջ։

Ռուանդայի միջազգային քրեական տրիբունալը սահմանեց չափազանց կարևոր նախադեպ՝ պատժելով ատելության քարոզչություն իրականացնողներին և քաղաքական հրձիգներին։ Ռուանդայի վարչապետ Ժան Կամբանդան դատապարտ-վեց ցմահ ազատազրկման 1994թ. ցեղասպանության ժամանակ իր քաղաքական դիրքն ու ատելության քարոզը չարաշահելու համար։«Հազար բլուրների» ռադիոյի ղեկավարները,մեդիամագնատներ Ֆերդինանդ Նահիմանան և Ժան-Բոսկո Բարայա-գվիզան դատապարտվեցին երկարամյա բանտարկության, քանի որ նրանց հիմնադ-րած ռադիոալիքը տարիներ շարունակ էթնիկ ատելություն էր սերմանում։ Դատա-րանն արձանագրեց, որ ատելության համակարգված քարոզչությունը ցեղասպանու-թյան և պատերազմի ուղղակի գործիք է։
       Լիբերիայի նախագահ Չարլզ Թեյլոր միջազգային դատարան
ի կողմից դատա-պարտվեց հարևան երկրում՝ Սիերա Լեոնեում)պատերազմ հրահրելու, ապստամբնե-րին զինելու և պատերազմական հանցագործություններին աջակցելու համար։ Նա դատապարտվեց 50 տարվա բանտարկության (այժմ պատիժը կրում է Մեծ Բրիտանիայում)։
   Հաագայի մշտական գործող
Միջազգային Քրեական դատարանը մի քանի աղմկա-հարույց գործեր է քննել.
 -Կոնգոյի ռազմական առաջնորդ Թոմաս Լուբանգա
ն դատապարտվել է 14 տարվա բանտարկության՝ մինչև 15 տարեկան երեխաներին զինվորագրելու և պատերազմի մեջ ներքաշելու համար։ Ուգանդայի «Տիրոջ դիմադրության բանակի» հրամանատար Դոմինիկ Օնգվեն  2021 թ. դատապարտվեց 25 տարվա բանտարկության՝ պատերազմական հանցագործությունների, բռնի տեղահանությունների և հալածանքների համար։

   Ծանր զրկանքներ կրած հայ ժողովուրդը պահանջում է արդար խաղաղություն, որը հիմնված է երեք հստակ սկզբունքների վրա.
խաղաղություն՝ առանց ուժի սպառնալիքի, արդարություն՝ առանց հավաքական վրեժի, և պատասխանատվություն՝ առանց անպատժելիության։
Խաղաղության օրակարգ որդեգրած Հայաստանի Հանրապետությունը չպետք է հրաժարվի իր իրավունքներից. իրական խաղաղությունը պահանջում է ագրեսիայի և համակարգված ատելության դիմաց պատասխանատվության մեխանիզմներ։«Խաղաղություն փնտրողը չպետք է հրաժարվի արդարությունից, իսկ արդարություն պահանջողը չպետք է կորցնի խաղաղության նպատակը»։Այս մոտեցումը Հայաստանի Հանրապետության  քաղաքականությունը հուզական դաշտից տեղափոխում է նոր աշխարհաքաղաքական ռեալիզմ, որտեղ ազգային շահը պաշտպանվում է կանխատեսելի կանոններով և ուժի արդյունավետ զսպմամբ։ Միայն այսպիսի համակարգը կկանխի տեղական պատերազմների ընդլայնումը և թույլ չի տա, որ հարավկովկասյան անպատժելիությունը վերածվի գլոբալ ագրեսիայի նախադեպի։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին

Թող Հայաստանը լինի Լույսի Հայրենիք։

ՔՆՆԱԿԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՂԵՎՈՆԴ ԱԼԻՇԱՆԻ «ԴԻՔ. ՉԱՍՏՎԱԾՆԵՐԻ ՊԱՇՏԱՄՈՒՆՔ» ԳՐՔԻ 9-րդ ԳԼԽԻ