Պատմական արդարությունը աշխարհաքաղաքական գործի՞ք
Տասնամյակներ շարունակ Իսրայելը հետևողականորեն խուսափել է պաշտոնապես ճանաչել Օսմանյան կայսրությունում 1894-1923 թթ. հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը։ Այդ դիրքորոշումը հիմնականում պայմանավորված էր տարածաշրջանային ռազմավարական հաշվարկներով, առաջին հերթին՝ Թուրքիայի հետ հարաբերությունների պահպանման անհրաժեշտությամբ։ Սակայն վերջին տարիներին թուրք-իսրայելական հարաբերություններում նկատվող լարվածությունը նոր քննարկումների առիթ է տվել։ Պաղեստինյան հարցի շուրջ փոխադարձ մեղադրանքները, կոշտ քաղաքական հայտարարությունները և տարածաշրջանային մրցակցության խորացումը հանգեցրել են նրան, որ պատմական թեմաները ևս աստիճանաբար ներքաշվում են ընթացիկ քաղաքական պայքարի մեջ։ Այն բանից հետո, երբ պաշտոնական Անկարան Թել Ավիվին մեղադրեց պաղեստինի դեմ իրականացրած ցեղասպանության մեջ, իսկ Էրդողանը Բենյամին Նեթանյահու յին անվանեց « 21-րդ դարի Հիտլեր » , Թել Ավիվը արձագնքեց շատ կտրուկ և հայտարարեց, որ ճանաչում է 1915թ. հայերի նկատմամաբ իր...