Ինչո՞ւ են Բաքվի պատմակեղծարարները հայկական արձանագրությունները հայտարարում «ոչ հայկական»։
Վերջին տարիներին Բաքվի մի շարք հեղինակներ փորձում են հայկական եկեղեցիները ներկայացնել որպես «աղվանական», հայկական արձանագրությունները՝ «ոչ հայկական», իսկ հայկական մշակութային ժառանգությունը՝ այլ ժողովրդի սեփականություն։ Այդ քարոզչական ուղղության ակտիվ ներկայացուցիչներից է նեոֆաշիստ Ֆուադ Ախունդովը, որը հրապարակավ հայտարարում է, թե պայքարում է պատմության կեղծման դեմ։
Սակայն նրա հրապարակումները ցույց են տալիս բոլորովին այլ պատկեր։
Օրինակ՝ երբ հայ ճարտարապետներն ու պատմաբանները քննադատել են Գանձասարի անորակ վերականգնումը՝ մտահոգվելով հուշարձանի իսկության պահպանմամբ, դա ներկայացվել է որպես իբր «խոստովանություն», թե հուշարձանը հայկական չէ։
Եթե հետևենք այդ տրամաբանությանը, ապա կստացվի, որ բժիշկը, հայտնաբերելով հիվանդությունը, ինքն է այն ստեղծել, իսկ հրշեջը, տեղեկացնելով հրդեհի մասին, ինքն է այն հրկիզել։
Այսպիսի մոտեցումը պատմագիտության մեջ գիտական մեթոդ չի համարվում։ Նախ ընտրվում է ցանկալի եզրակացությունը, ապա փաստերն այնպես են մեկնաբանվում, որ ծառայեն այդ եզրակացությանը։
Խնդիրը միայն գիտական բանավեճը չէ։ Երբ մշակութային ժառանգությունը զրկվում է իր պատմական ինքնությունից, վտանգվում է նաև տվյալ ժողովրդի պատմական հիշողությունը։ Այդ պատճառով մշակութային ժառանգության պահպանման առաջին պայմանը նրա իրական պատմության նկատմամբ հարգանքն է, այլ ոչ թե քաղաքական նպատակներով դրա վերաիմաստավորումը։
Комментарии
Отправить комментарий