ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ԱՊՇԵՐՈՆՑԻՆԵՐԸ ՋԱԽՋԱԽՈՒՄ ԱԼԻԵՎՅԱՆ «ՎԵՐԱԴԱՐՁԻ» ՄԻՖԸ

 

     ԲԱՔՎԻ ՎԱՐՉԱԿԱՐԳԻ ԿՐԱԽԸ 

Բաքվի բռնապետ Իլհամ Ալիևի քարոզչական փուչիկը պայթում է հենց իր ներսից։ Մինչ բռնապետը միջազգային հարթակներից և սեփական հեռուստաալիքներով բարձրաձայնում է բռնազավթված Արձախում «արագ վերաբնակեցման» և «տնտեսական հրաշքի» մասին, Բաքվի ռեժիմի ենթակայության տակ ապրող սովորական բնակիչների խոստովանությունները ջրերն են լցնում այդ ամբողջ սուտը։

Ապշերոնյան սոցիալական տիրույթում հայտնված տեսանյութերը ոչ միայն բացահայտում են ալիևյան քաղաքականության կատարյալ տապալումը, այլև յուրօրինակ իրավական և բարոյական վկայություն են առ այն, որ Արձախը եղել է, կա և մնում է հայկական։

1. Ուրիշի տունն ու հողը երջանկություն չեն բերում Ապշերոնի բնակիչների խոստովանությունը

Ալիևյան վարչակարգը փորձում է մարդկանց բռնի ուժով կամ խաբեությամբ տեղափոխել Արձախի Հանրապետության բռնատեղահանված հայերի բնակավայրերը՝ Մոնթեբերթ (Մարտունի), Մարտակերտի շրջանի գյուղեր, Մեղրագետ (Բալուջա) և այլուր։ Սակայն հենց իրենք՝ վերաբնակիչները, հրաժարվում են դառնալ այդ քաղաքական ավանտյուրայի զոհը

  • «Ի՞նչ եմ կորցրել այնտեղ։ Ինչպե՞ս գնանք մեզ չպատկանող հայկական 
          բնակավայրեր»
    ,– հայտարարում է Ֆիզուլիի (Վարանդա) Շըխբաբալու գյուղից Բաքու տեղափոխված տատիկը։
  • «Ուրիշի սեփականությունը ինձ երջանկություն չի բերի»,– նշում է մեկ այլ բնակչուհի՝ պահանջելով իրենց տրամադրել սեփական միջոցները իրենց հարազատ Մուղանի դաշտավայրում տուն կառուցելու համար, այլ ոչ թե քշել «իրենց չպատկանող տարածքներ»։

Սա ուղղակի հարված է Բաքվի այն թեզին, թե իբր այդ տարածքները «պատմականորեն իրենցն են»։ Անգամ տասնամյակների հակահայկական քարոզչությունից հետո սովորական ապշերոնցի թուրքը հասկանում է պարզ ճշմարտությունը այդ տներն ու գյուղերը հայկական են, և օտարի գույքը յուրացնելը հանցագործություն է։

2. «Վարունգ ու պոմիդոր վարեք» Ալիևի «հոգատարության» իրական դեմքը

Բաքվի բռնապետական ռեժիմը, միլիարդավոր դոլարներ վատնելով ռազմական ամբիցիաների և ցուցադրական շինարարությունների վրա, սեփական բնակչությանը թողել

է սոցիալական ծանրագույն պայմաններում

  • Մարդիկ թաղված են բանկային ահավոր պարտքերի մեջ, չեն կարողանում ընտանիք կազմել կամ տարրական կենցաղ ապահովել։
  • Պետական վերաբնակեցման առաջարկը հանգում է նրան, որ մարդկանց ուղարկում են անորոշ ապագայով քանդված տարածքներ՝ ասելով «Վարունգ և պոմիդոր վարեք ու յոլա գնացեք»։
  • Չկան դպրոցներ, հիվանդանոցներ, մանկապարտեզներ, աշխատատեղեր և տարրական ենթակառուցվածքներ։ Մարդիկ սարսափում են նորից փախստական՝ դառնալու հեռանկարից։

Խորհրդային տարիներին ԼՂԻՄ-ի շուրջը թրքալեզու բնակավայրերի ցանց ստեղծելու (ինչպես, օրինակ, Խըդըրլուից Ալիմադաթլու բնակիչներ տեղափոխելու) Բաքվի հին ժողովրդագրական ինժեներիան այսօր կրակում է հենց իրենց վրա։ Մարդիկ այլևս չեն ուզում կույր գործիք լինել։

3. Միլիարդների կորուստներ և տասնյակ հազարավոր զոհեր ում՞ համար

Այս ամբողջ արկածախնդրության գինը եղել է ահռելի մարդկային սպանդը, որը Բաքվի վարչակարգը ջանասիրաբար թաքցնում է՝ պաշտոնապես հրամցնելով երեք հազար շահիդների մասին կեղծիքը։

Ինչպես նշում է «Շուշի» Հայրենատիրաց Միության նախագահ, պատմաբան Աշոտ Հարությունյանը, ապշերոնյան բնակիչները տեղյակ էլ չեն այն իրական սպանդի մասին, որի մեջ նրանց ներքաշել է սեփական բռնապետը։ Միայն 44-օրյա պատերազմի ընթացքում Իլհամ Ալիևի մեղքով Արձախի Հանրապետության տարածք ներխուժած զավթիչներից

  • Սպանվել է 21 995 զինվոր,
  • Հաշմանդամ է դարձել 24 918-ը։

  Եթե սրան ավելացնենք՝ 1988-1994թթ պատերազմում Բաքվի ռեժիմի զոհ դարձած հազարավոր զինվորները։ Եվ այսքան արյունից ու ավերածություններից հետո Բաքվի բռնապետությունը չի կարողանում նույնիսկ իր քաղաքացիներին համոզել տեղափոխվել այնտեղ, որովհետև անմեղ մարդկանց բնաջնջմամբ յուրացված հողը երբեք հայրենիք չի դառնում։

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԳԱՂԱՓԱՐՆ ՀԵՔԻԱԹ Է՞

Այս փաստերը և ապշերոնցիների ինքնաբուխ խոստովանությունները լավագույն ապացույցն են Արձախահայության համար մեր հայրենիքը՝ Արձախը, զավթիչների  համար մնում է օտար։

Ալիևյան վարչակարգի կառուցած «հաղթական» փուչիկը փլուզվում է հենց սոցիալական ու բարոյական տապալման պատճառով։ Ոչ մի բռնազավթում, ոչ մի ժողովրդագրական կեղծիք չի կարող ջնջել այն փաստը, որ Արձախի տերը հայ մարդն է։
 
Արձախահայության սեփական երկիր վերադառնալու, հայրենատիրության և պատմական արդարությունը վերականգնելու գաղափարը ոչ միայն կենսունակ է, այլև չունի այլընտրանք։ Բռնազավթիչը վաղ թե ուշ հեռանալու է, իսկ հողի իսկական տերը վերադառնալու է իր տուն։

                                           * * *

ԲԱՔՎԻ ՎԱՐՉԱԿԱՐԳԵՆ  ԿՐԱԽԸ ՀՈՒՆՑԸ՞Ն ԱՊՇԵՐՈՆՑԻՆԵՐԸ ՋԱԽՋԱԽՈՒՄ ԱԼԻԵՎՅԱՆ «ԵՏՏԸՌՆԱԼԻ» ՄԻՖԸ

Բաքվեն բռնապետ Իլհամ Ալիևի քարոզչական փուչիկը տրաքըմա ուրան մեչան։ Մինչ բռնապետը միջազգային հարթակներից և սեփական հեռուստաալիքներով ծենը կլոխը քցած խոսում ա է բռնազավթված Արձախում «արագ վերաբնակեցման» և «տնտեսական հրաշքեն» մասին, Բաքվի ռեժիմի պեռնեն տակեն ապրող սովորական բնակիչների խոստովանությունները ճիրերն են քցըմ սաղ սոտը։

Ապշերոնյան սոցիալական տիրույթում լուս ընգած տեսանյութերը վեչ միայն բացահայտըմ ըն ալիևյան քաղաքականության կատարյալ տապալվելը, այլև յուրօրինակ իրավական և բարոյական վկայություն ըն էռ պենին, վեր Արձախը եղալ ա, կա և մնալու ա  հայկական։

1. Օրիշին տոնն ու վըղը երջանկություն չըն պեիրում Ապշերոնի բնակիչների տա վիզավըն օնում

Ալիևյան վարչակարգը փորձ ա անըմ է մարդկանց բռնի օժավ կամ խիփիլավ տեղափոխել Արձախի Հանրապետության բռնատեղահանված հայերի բնակավայրերը՝ Մոնթեբերթ (Մարտունի), Մարտակերտի շրջանի շեները, Մեղրագետ (Բալուջա) և մնացած տեղերը։ Բայց լհա ուրանք՝ վերաբնակիչները, հրաժարվըմ ըն տառնան էտ քաղաքական ավանտյուրայի զոհը

  • «ՀԻ՞նչ ըմ կուրցրալ ընդեղ։ Հու՞նց քինինք մեզ չպատկանող հայերեն բնակավայրերը»,– հայտարարըմ ա Ֆիզուլուվա (Վարանդա) Շըխբաբալու շենան Բաքու քեցած բնակիչը։
  • «Օրիշին սեփականությունը ինձ երջանկություն չի պիրիլու»,– նշըմ ա մին օրիշ բնակչուհի՝ պահանջելավ ուրանց տրամադրել սեփական միջոցները ուրանց հարազատ Մուղանի հանդերըմը  տոն շինիլի  հետե, և վեչ թա քշին «ուրանց չպատկանող տարածքնէ»։

Սա ուղիղ սիլա յա Բաքվի էն թեզին, թա իբր Արձախեն տարածքները «պատմականորեն ուրանցն ա»։ Անգամ տասնամյակների հայերին հակառակ քարոզչությունանը յետը սովորական ապշերոնա թորքը հասկանում ա պարզ ճշմարտությունը էտ տներն ու շեներքը հայկական ըն, և օտարի գույքը յուրացնելը հանցագործություն ա։

2. «Խիյար ու պոմիդոր վըրեցեք» Ալիևի «հոգատարության» իրական իրեսը

Բաքվի բռնապետական ռեժիմը, միլիարդավոր դոլարներ վատնելով ռազմական ամբիցիաներեն և ցուցադրական շինարարություններեն յրա, սեփական բնակչությանը թողել ա սոցիալական ծանր պայմաններըմը

  • Մարդիկ թաղված ըն բանկային մըծ պարտքերի մեչ, կարըմ չըն ընտանիք կազմին կամ տարրական կենցաղ ապահովին։
  • Պետական վերաբնակեցման առաջարկը հանգըմ ա նրան, վեր մարդկանց ղարկըմ ըն էքուցվա անորոշությունավ քանդված տարածքներ՝ ըսելավ «Խիյար մինգել  պոմիդոր վըրեցեք ու յոլա քեցեք»։
  • Վեչ մի դպրոց, հիվանդանոց, մանկապարտեզ, գուրծուտեղեր և տարրական ենթակառուցվածքներ չկան։ Մարդիկ սարսափըմ ըն նորից փախստական՝ տըռնալի հեռանկարան։

Խորհրդային տարիներին ԼՂԻՄ-ի շուրջը թրքալուզու բնակավայրերի ցանց ստեղծելու (հուցը, օրինակ, Խըդըրլուից Ալիմադաթլու բնակիչներ տեղափոխելը) Բաքվի հին ժողովրդագրական ինժեներիան ասօր կրակըմ ա հենց ուրանց յիրա։ Մարդիկ էլ օզում չըն կույր գործիք ինին։

3. Միլիարդների կորուստներ և տասնյակ հազարավոր զոհեր հու՞ր  հետե

Էս սաղ արկածախնդրության կինը իլալալ ա ահաշիվ մարդկային սպանդը,վերը Բաքվի վարչակարգը ջանասիրաբար կյեղըմ ա՝ պաշտոնապես հրամցնելավ իրեք հազար շահիդների մասին քաթը։

  Հունցը նշըմ ա «Շուշի» Հայրենատիրաց Միության նախագահ, պատմաբան Աշոտ Հարությունյանը, ապշերոնյան բնակիչները տեղյակ էլ չըն էն իրական սպանդեն մասին, վերին մաչը ուրանց քցյալ ա սեփական բռնապետը։ Մենակ 44-օրյա կռվեն ընթացքըմը  Իլհամ Ալիևի մեղքավը Արձախի Հանրապետության տարածք ներխուժած զավթիչներից

  • Սպանվալ ըն 21 995 զինվոր,
  • Հաշմանդամ ըն տառալ 24 918-ը։

  Սրան իվիլցնինք՝ 1988-1994թթ կռվավը Բաքվի ռեժիմի տված հազարավոր սպանված զինվորներեն, ապա էսքան արուն ու ավերածություններնը  հետը Բաքվի բռնապետը կարոըմ չի նույնիսկ ուրան քաղաքացիներեն համոզէ տեղափոխվին ընդեղ, շտեղ արհեստականորեն յուրացված հողը երբեք հայրենիք չի տըռնըլան։

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԳԱՂԱՓԱՐԸ  ՔԱԹ Ա՞

  Ներկայացված  փաստերը և ապշերոնցիների ինքնաբուխ խոստովանություննեն լավագույն ապացույցն ըն Արձախահայության համար մեր հայրենիքը՝ Արձախը, զավթիչների  համար մնում ա օտար։

Ալիևյան վարչակարգի շինած «հաղթական» փուչիկը փլուզվըմ ա ուրանց սոցիալական ու բարոյական տապալման պատճառավ։ Վեչ մի բռնազավթում, վեչ մի ժողովրդագրական կեղծիք կարել չըն ճիննջին էն փաստը, վեր Արձախի տերը  բնիկ հայ մարդն ա։
 
Արձախահայության սեփական երկիր ետ տըռնալի, հայրենատիրության և պատմական արդարությունը վերականգնելու գաղափարը վեչ միայն կենսունակ ա, այլև այլընտրանք չոնէ։ Բռնազավթիչը վաղ թե ուշ հըռընանա , իսկ հողի իսկական տերը ետ կյալու ա ուրան տոնը։

 

 

Комментарии

Популярные сообщения из этого блога

Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին

Թող Հայաստանը լինի Լույսի Հայրենիք։

Իլհամի «95 տոկոսանոցը»