«Հաղթանակի» դառը պտուղները. Սոցիալական պայթյունի նախօրեին
Այն, ինչ այսօր տեղի է ունենում Թուրքիայի Ապշերոնյան վիլայեթում , պատմական օրինաչափություն է, որին բախվում են բոլոր ավտորիտար և ագրեսիվ ռեժիմները: Պատերազմն ու տարածքային զավթումները կարող են ժամանակավորապես շեղել հասարակության ուշադրությունը ներքին խնդիրներից, սակայն դրանք երբեք չեն կարող փոխարինել տնտեսական հայունությանը, սոցիալական արդարությանը և մարդկային արժանապատվությանը:
Օգտագործված և մոռացված զինվորականներ. 2020թ. ագրեսիային մասնակցած հազարավոր վետերաններ այսօր բախվում են անտարբերության, անօգնականության և ծայրահեղ աղքատության: Ռեժիմի համար նրանք միայն գործիք էին, իսկ այժմ՝ անպետք բեռ:
- «Մեծ վերադարձի» փուչիկը. «Գարաբաղ բիզիմդիր» տարիների ստահոդ կարգախոսն ու «մեծ բնակեցման» ամբիցիոզ ծրագրերը տապալվում են կոռուպցիայի և իրական ռեսուրսների բացակայության պատճառով: Փողերը փոշիանում են էլիտաների դղյակներում, իսկ հասարակ ժողովուրդը մնում է ձեռնունայն:
Ապագայի զրոյական երաշխիքներ. Այն զինվորները, որոնք այսօր ծառայում ենվարչախմբին, պետք է հստակ գիտակցեն՝ վաղը իրենք նույնպես հայտնվելու են փողոցում և մուրացկանի կարգավիճակում, ինչպես իրենց նախորդները:
Պատմական զուգահեռներ. Երբ զավթիչը ստիպված էր դեմքով շրջվել դեպի իրականությունը
Պատմությանը հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ ագրեսոր երկրները, կանգնելով կործանման եզրին, ստիպված են եղել ճանաչել սեփական սխալները, դուրս բերել զորքերը և ընդունել այլ ժողովուրդների ինքնիշխանությունը.
Ֆրանսիան և Ալժիրը (1962թ.). Տասնամյակներ տևած դաժան պատերազմից և «Ալժիրը Ֆրանսիա է» կեղծ թեզերից հետո, Շառլ դը Գոլը հասկացավ, որ ուրիշի հողը բռնազավթած պահելն անհնար է և կործանարար է հենց Ֆրանսիայի համար: Ֆրանսիան դուրս բերեց զորքերը, ճանաչեց Ալժիրի անկախությունը, ինչը թույլ տվեց հենց Ֆրանսիային խուսափել քաղաքացիական պատերազմից և տնտեսական փլուզումից:- Պորտուգալիան և Աֆրիկյան գաղութները (1974թ.). Տարիներ շարունակ պորտուգալական ֆաշիստական ռեժիմը երիտասարդներին ուղարկում էր զավթողական պատերազմների Անգոլայում և Մոզամբիկում: Արդյունքում՝ հասարակության և հենց բանակի ներսում դժգոհությունը հասավ գագաթնակետին, տեղի ունեցավ «Մեխակների հեղափոխությունը», ռեժիմը տապալվեց, զորքերը հետ կանչվեցին, իսկ երկիրը բռնեց դեմոկրատացման ուղին:
ԽՍՀՄ-ը և Աֆղանստանը (1989թ.). Խորհրդային միությունը տարիներով թաքցնում էր իրական կորուստները, սակայն հազարավոր «աֆղանցիների» անկազմակերպ վերադարձը, սոցիալական անտեսվածությունն ու հսկայական զոհերը քայքայեցին կայսրության
հիմքերը՝ արագացնելով դրա փլուզումը:
Եզրահանգում. Արձախի ինքնիշխանությունն անբեկանելի է«Ստի վրա կառուցված բռնազավթումը ժամանակավոր է, իսկ դրա համար վճարվող գինը՝ կործանարար հենց բռնազավթիչի համար:»
Բաքվի բանտատիրական վարչախումբն ի վերջո կանգնելու է պատմական անխուսափելի փաստի առաջ. անհնար է հավերժ խաբել սեփական ժողովրդին և բռնության վրա պահել ուրիշի հայրենիքը:
Բաքվի բռնապետի համար սեփական բանականության վերջին փրկօղակը և միակ ելքը կլինի.
Հանրային ներողություն խնդրելը իր իսկ քաղաքացիներից՝ զոհված շուրջ երեսուն հազար ապշերոնյան զինվորների ծնողներից ու հարազատներից, որոնց կյանքերը զոհաբերվեցին հանուն անձնական իշխանության պահպանման:
Արձախի Հանրապետության ինքնիշխանության պաշտոնական ճանաչումը և բռնազավթված հողերից ապօրինի զորքերի ամբողջական դուրսբերումը:
Արձախցիների՝ իրենց բնօրրանում ազատ, ապահով և ինքնիշխան ապրելու պատմական ու իրավական իրավունքը ենթակա չէ սակարկման: Ինչպես ցույց է տվել համաշխարհային
պրակտիկան, ոչ մի բռնազավթում հավերժ չի տևում: Բաքվի ռեժիմը կա՛մ ստիպված է լինելու ընդունել Արցախի անկախությունն ու ինքնիշխանությունը, կա՛մ կործանվելու է սեփական ժողովրդի արդար ցասման և ներսից պայթող սոցիալական ընդվզման հարվածներից:
Комментарии
Отправить комментарий