Արձախի Հանրապետությունում մշակութային ցեղասպանության համար Ալիևը պետք է կանգնի միջազգային դատարանի առաջ

             «Շուշի Հայրենատիրաց Միության» հայտարարությունը

«Շուշի Հայրենատիրաց Միությունը» խորին աջակցություն և երախտագիտություն է հայտնում ԱՄՆ-ի Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին (USCIRF)՝ Ապշերոնի վարչակարգի զորքերի կողմց զավթված Արձախի Հանրապետության տարածքում հայկական կրոնական և մշակութային ժառանգության ոչնչացման փաստերը բարձրաձայնելու և Բաքվի ռասիստական ռեժիմի գործողությունները դատապարտելու համար։

Հանձնաժողովի հրապարակած փաստերը վերահաստատում են այն իրողությունը, որի մասին Ապշերոնյան ռասիստական վարչակարգի զորքերի ինտերվենցիայի հետևանքով  բռնատեղա-հանված հայ համայնքի տարբեր կառույցներ և Հ/կ-ներ շուրջ վեց տարի անընդհատ ահազանգում է միջազգային հանրությանը:  Ապշերոնի ռասիստական վարչակարգը համակարգված քաղաքականություն է իրականացնում՝ ուղղված Արձախի շուրջ 14 հազարամյա հայկական հոգևոր, մշակութային և պատմական ներկայության վերացմանը։ Սրբավայրերի, վանքերի, խաչքարերի, դամբարանների և մշակութային կոթողների ոչնչացումը ոչ միայն վանդալիզմ է, այլև քաղաքակրթական հանցագործություն և մշակութային ցեղասպանության դրսևորում։      «Շուշի Հայրենատիրաց Միությունը»  կոչ է անում Միավորված Ազգերի Կազմակերպությանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ին, Եվրոպայի Խորհրդին, Եվրոպական Միությանը, Միջազգային Քրեական Դատարանին, ինչպես նաև մարդու իրավունքների և մշակութային ժառանգության պաշտպանության ոլորտում գործող բոլոր միջազգային կառույցներին՝

  1.   նախաձեռնել անկախ միջազգային հետաքննություն Բաքվի ռասիստական ռեժիմի զորքերի կողմից զավթված Արձախի Հանրապետության տարածքներում բնիկ հայ ազգաբնակչության հազարամայակների ստեղծած մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման փաստերի վերաբերյա:
  2. Կիրառել միջազգային իրավական մեխանիզմներ Ապշերոնի ծայրահեղական վարչակարգի  քաղաքական և ռազմական այն գործիչների նկատմամբ, որոնք հանդիսանում են բնիկ հայ ազգաբնակչության հազարամայակների ստեղծած մշակութային և կրոնական ժառանգության  նկատմամաբ վանդալիզմի կազմակերպիչներ և անմիջական իրականացնողներ:                                                                         

  3. Քննարկել Ապշերոնի ռասիստական վարչակարգի նախագահ Իլհամ Ալիևի նկատմամբ միջազգային դատական գործընթաց սկսելու հնարավորությունը՝ բնիկ հայ ազգաբնակչության մշակութային ժառանգության դիտավորյալ ոչնչացման, կրոնական ան-հանդուրժողականության խրախուսման և միջազգային մարդասիարակն իրավունքի խախտումների հիմքով։

Այս պահանջները լիովին բխում են միջազգային իրավունքի սկզբունքներից և մի շարք միջազգային կոնվենցիաներից, մասնավորապես՝

  • 1954 թվականի Հաագայի կոնվենցիայից՝ զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին,
  • ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1972 թվականի Համաշխարհային մշակութային և բնական ժառանգության պաշտպանության կոնվենցիայից,
  • Հռոմի ստատուտից, որի համաձայն մշակութային և կրոնական օբյեկտների դիտավոր-յալ ոչնչացումը կարող է դիտարկվել որպես պատերազմական հանցագործություն։

Միջազգային իրավական արդար նախադեպ էր 2016 թ. Միջազգային Քրեական Դատարանը դատապարտեց Մալիի «Անսար ադ-Դին» խմբավորման անդամ Ահմադ ալ-Ֆակի ալ-Մահդիին՝ Տիմբուկտուի պատմական դամբարանների և կրոնական հուշարձանների ոչնչացման համար։ Այդ որոշումը պատմական էր, քանի որ առաջին անգամ մշակութային ժառանգության ոչնչացումը ճանաչվեց որպես պատերազմական հանցագործություն և դարձավ միջազգային դատապարտման առարկա։

Եթե միջազգային հանրությունը շարունակի սահմանափակվել միայն մտահոգություններով և հայտարարություններով, ապա աշխարհի տարբեր հակամարտային գոտիներում մշակութային ցեղասպանության վտանգը կշարունակի աճել։ Բաքվի ռասիստական ռեժիմի զորքերի կողմից զավթված Արձախի Հանրապետության  բնիկ հայ ազգաբնակչության մշակութային ժառանգության ոչնչացումը ոչ միայն հայ ազգի դեմ ուղղված հարձակում է, այլև հարված ամբողջ քաղաքակիրթ մարդկության պատմական հիշողությանը և համաշխարհային մշակույթին։  «Շուշի Հայրենատիրաց Միությունը»  վերահաստատում է իր վճռականությունը՝ շարունակելու պայքարը Բաքվի ռասիստական ռեժիմի զորքերի կողմից զավթված Արձախի Հանրապետության  բնիկ հայ ազգաբնակչության մշակութային, հոգևոր և պատմական ժառանգության պաշտպանության համար և կոչ է անում աշխարհի բոլոր քաղաքակիրթ ազգերին միավորվել այս համամարդկային արժեքների պահպանության շուրջ։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին

Թող Հայաստանը լինի Լույսի Հայրենիք։

Իլհամի «95 տոկոսանոցը»