ՍԱՐԴԱՐԱՊԱՏի ՀԵՐՈՍԱՄԱՐՏԸ ՀԱՅ ԱԶԳԻ ՓՐԿՈՒԹՅՈՒ՞Ն

 1918 թվականի մայիսի 21–29-ը տեղի ունեցած Սարդարապատի ճակատամարտը ոչ միայն ռազմական բախում , այլև հայ ազգի հարատևման համար մղված վճռական պատերազմ էր։ Օսմանյան կայսրության բանակը, զավթելով Կարսն ու Ալեք-սանդրապոլը, նպատակ ուներ վերջնականապես կոտրել հայկական դիմադրությունը, գրավել Երևանը և ոչնչացնել Արևելյան Հայաստանում ապաստանած ողջ ազգաբնակչությանը։

 Հայկական ուժերի դեմ գործում էր զավթիչների առավել փորձառու և մարտերում կոփված զորամիավորումներից մեկը՝ 36-րդ դիվիզիան։ Այդ ստորաբաժանումը մասնակցել էր Դարդանելի և Գալիպոլիի ռազմաճակատներում մղված մարտերին, որտեղ օսմանյան բանակը կարողացել էր ծանր կորուստներ պատճառել Անտանտի ուժերին։ Դիվիզիայի հրամանատարությունը վստահ էր, որ հայկական անկազմակերպ ուժերի դեմ արագ հաղթանակը ժամանակի հարց է լինելու։ Սակայն Արարատյան դաշտում նրանք հանդիպեցին այլ իրականության։

Թուրքական հրամանատարությունը Երևանի ուղղությամբ կենտրոնացրել էր շուրջ 10 հազար զինվոր և սպա, 40 հրանոթ, հեծելազոր և քրդական անկանոն ուժեր։ Նրանց նպատակը երկաթգծի ուղղությամբ արագ ներխուժելն էր դեպի Երևան, հայկական զորքերը մասնատելը և Արարատյան դաշտում ապաստանած հարյուր հազարավոր գաղթականներին կոտորածի ենթարկելը։

Հայկական կողմում ընդհանուր հրամանատարությունն իրականացնում էր գեներալ Թովմաս Նազարբեկյանը, իսկ Սարդարապատի ռազմաճակատի անմիջական ղեկավարությունը վստահված էր գեներալ Մովսես Սիլիկյանին և գնդապետ Դանիել Բեկ-Փիրումյանին։ Հայկական զորքերի կորիզը կազմում էին Հայկական կորպուսի ստորաբաժանումները, կամավորական ջոկատները և աշխարհազորը։

Սակայն Սարդարապատի ճակատամարտի պատմության մեջ առանձնահատուկ տեղ ունի Պողոս Բեկ-Փիրումյանի հրամանատարած 5-րդ գունդը՝ հետագայում պատմության մեջ հայտնի դարձած «Մահապարտների գունդը»։

Այդ գնդի կազմում մեծ թիվ էին կազմում Ղարաբաղից և հատկապես Շուշիից ժամանած կամավորները՝ մարտերում փորձառու, ազգային ազատագրական պայքարի ոգով դաստիարակված մարտիկներ։ Գունդը սկզբնապես ձևավորվում էր Թիֆլիսում և նախատեսված էր ուղարկել Արցախ՝ այնտեղ թուրք-թաթարական ուժերի դեմ պայքարի համար։ Սակայն օսմանյան բանակի արագ առաջխաղացումը դեպի Երևան փոխեց ռազմավարական իրավիճակը։

Հայկական հրամանատարությունը հստակ գիտակցում էր՝ եթե ընկնի Երևանը, անհնար կլինի պաշտպանել նաև Արցախը։ Այդ պատճառով որոշում ընդունվեց նախ կանգնեցնել թշնամուն Սարդարապատում, ապա շարունակել պայքարը մյուս ուղղություններով։

Մահապարտների գնդի մարտիկները գիտակցում էին, որ կռվում են ոչ միայն Երևանի, այլև ամբողջ հայ ժողովրդի գոյության համար։ Այդ գիտակցությունն էր, որ նրանց վերածեց ճակատամարտի գլխավոր հարվածային ուժերից մեկի։

1918 թվականի մայիսի 22-ի լուսաբացին հայկական զորքերը Դանիել Բեկ-Փիրումյանի ղեկավարությամբ անցան հակահարձակման։ Հայկական հրետանին՝ գնդապետ Քրիստափոր Արարատյանի հրամանատարությամբ, ճնշեց թուրքական առաջապահների կրակակետերը, որից հետո հայկական հետևակը անցավ վճռական գրոհի։

Հենց այդ գրոհի ընթացքում առանձնապես աչքի ընկավ Մահապարտների գունդը։ Պողոս Բեկ-Փիրումյանի մարտիկները, որոնց շարքերում կային բազմաթիվ շուշեցիներ, սվինային գրոհով մտան թուրք զավթիչների դիրքերը։ Միաժա մանակ հայկական զորքերի շրջանցիկ գործողությունները հարվածեցին թուրք զավթիչների  թիկունքին՝ խուճապ առա- ջացնելով նրանց շարքերում։ Թուրքական հրամանատարու-թյունը, որը Դարդանելի մարտերում դիմակայել էր անգլիական և ֆրանսիական բանակներին, Սարդարապատում բախվեց անսպասելի և համառ դիմադրության։ Հայկական հակագրոհի վճռականությունը, հրետանու արդյունավետ կիրառումն ու Մահապարտների գնդի ճեղքող հարձակումը կոտրեց թուրք զավթիչների առաջապահների դիմադրությունը։ Զավթիչների զորքերը սկսեցին անկանոն նահանջել՝ թողնելով ռազմամթերք, վիրավորներ և սպանվածներ։

Օրվա ավարտին հայկական զորքերը վերագրավեցին Սարդարապատ կայարանը, համանուն գյուղը և մի շարք կարևոր դիրքեր։ Հետագա օրերին մարտերը շարունակվեցին Արաքս կայարանի, Ղարաբուրունի և Թալինի ուղղություններով։ Մայիսի 27-ի վճռական մարտերում հայկական զորքերը վերջնականապես կոտրեցին հակառակորդի դիմադրությունը և թուրք զավթիչներին  հետ շպրտեցին տասնյակ կիլոմետրեր։

Սարդարապատի հաղթանակը վճռական նշանակություն ունեցավ հայ ժողովրդի պատմության համար։ Այն կանխեց Երևանի անկումը, փրկեց Արարատյան դաշտի բնակչությանը և արևմտահայ գաղթականությանը վերջնականապես  ցեղասպան-վելուցինչպես նաև ստեղծեց քաղաքական և ռազմական այն պայմանները, որոնց շնորհիվ 1918 թվականի մայիսի 29-ին կողմերի միջև կնքվեց զինադադար։

Սարդարապատի հերոսամարտը հաղթանակ էր ոչ միայն բանակի, այլև                  Սարդարապատի ճակատամարտի սխեման,

ամբողջ ժողովրդի։ ըստ ԽՍՀՄ Մարշալ Հովհ. Բաղրամյանը

Սակայն այդ հաղթանակի պատմության մեջ 1966թ. դեկրեմբերի 19-ին

առանձնահատուկ տեղ ունի Մահապարտների գունդը՝ շուշեցի  կամավորներով համալրված այն մարտական ուժը, որը վճռական պահին կարողացավ ճեղքել հակառակորդի պաշտպանությունը և փոխել ամբողջ ճակատամարտի ընթացքը։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին

Թող Հայաստանը լինի Լույսի Հայրենիք։

Իլհամի «95 տոկոսանոցը»