Արկադի Տեր Թադևոսյանի (Կոմանդոսի) մարգարեությունը

 

  Այս զրույցը քեռու հետ տեղի ունեցավ 2020 թ. սեպտեմբերի 30-ին՝ Երևանի Էրեբունի բժշկական կենտրոնում, այն օրերին, երբ Ազգը տոնաներով արյուն էր թափում Հայրենիքի փրկության համար։ Անցել է վեց տարի, և հարվածը հարվածի հետևից գալիս է։
  Առաջին հարվածը նրա... մահն էր։

  Խնդրում եմ  չասեք, թե նա մահացավ ծերության կամ հիվանդության պատճառով։ Ես իրականությունը լավ գիտեմ։ Շատերին հեռացրին՝ համավարակի ալիքի ներքո։ Ում չկարողացան կոտրել՝ վերացրին։ Ում վրա մի փոքր վստահություն ունեին, բայց վախենում էին՝ բանտ նետեցին։ Իսկ նրանք, ովքեր չեն ենթարկվի իրենց կամքին, հենց տեղում  կսպանվեմ։ Նրանք, ովքեր դուրս կգան, այլևս նույնը չեն լինի։
   Կոմանդոսի քեռու հետ հերթական զրույցի ընթացքում ասացի․

— Հայի նման մաքուր ու ազնիվ ազգ չկա։

Նա դառնորեն ժպտաց, գլուխը կախեց ու խոր հոգոց հանեց։ 


  — Հը՞։ Լավ էլի, քեռի։ Ինչ է՞ , հայերս վատն ե?նք։

— Եթե այսպես շարունակվի... դու  և քեզ նման Հայրենապաշտները կվերացվեք՝ ամենաստր կերպով, տրորված ու ճզմված:

— Ինչո՞ւ, ինչո՞ւ ես այդպես ասում։ Մի՞թե մենք ինչ-որ վատ բան ենք անում։

— Վաղը թուրքերի հետ եղբայրություն կհռչակեն, իսկ քեզ ու քեզ նմաններին կդատապարտեն որպես եղբայրասպանների։ Հետո բանտերում կկացնահարեն,ինչպես 1920-ին։

— Չէ՛, քեռի, դա չեն անի։ Դու և քեզ նմանները  թույլ չեն տա։

— Բալա՛ ջան, մեր գլուխները մինչև այդ կհասցնեն ուտել։ Դա թուրքերի հրահանգն է լինելու։ Անունը կդնեն խաղաղության օրակարգ, դարի փորձություն։ Կասեն, թե ամբողջ աշխարհն այդպես է անում, թե մենք այլ ելք չունենք։ Բայց ճշմարտությունն այն է, որ թուրքն ինչպես ասի, այնպես  կանեն։ Թուրքը արարման աշխարհի հետ կապ չունի՝ նա դարավոր նպատակ ունի՝ զավթել, տիրել, սպանել և ... իշխել։ Այդ է իրական թուրքը, բալես։ Իսկ քո պատկերացրած հայը վաղը հենց թուրքից ավելի ցավոտ կհարվածի մեջքիցդ։ Ամենացավալին այն է, որ քեզ հետ կռված, կողքիդ կանգնած, ամենավստահելի մարդն էլ հենց նա կլինի, ով կհարվածի...
   Արկադի Տեր Թադևոսյանը գուշակ չէր։ Նա  խորաթափանց ռազմական վերլուծաբան էր։
Եվ նրա  մարգարեությունը ցավոք կարծես  իրականանում է...


Комментарии

Популярные сообщения из этого блога

Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին

Թող Հայաստանը լինի Լույսի Հայրենիք։

Իլհամի «95 տոկոսանոցը»