Զանգեզուրը հայկական քաղաքակրթական տարածք է

 

  Զանգեզուր անունով է կոչվում Հայաստանի Հանրապետության այն բնաշխարհը, որն իր մեջ ընդգրկում է Գորիսի, Ղափանի, Մեղրու և Սիսիանի վարչական շրջանները։ Այս անվանումը ոչ թե պատահական է, ոչ էլ քաղաքական հնարք, այլ դարերի խորքից եկող հայկական տեղանուն՝ իր հստակ ծագմամբ և գիտականորեն ուսումնասիրված հիմքերով։

Տարբեր ժամանակներում Զանգեզուր տեղանվան ծագման շուրջ ներկայացվել են մի շարք գիտական վարկածներ, սակայն դրանց մեծ մասը միավորվում է նույն ակունքի շուրջ՝ հայկական Ձագեձոր անվան ձևափոխությունը։ Ըստ Հայկական խորհրդային հանրագիտարանի՝ այն կապվում է Ձագիկ նահապետի տիրույթների՝ Ձագեձոր կամ Ձագկաձոր («Ձագերի ձոր») անվան հետ։ Մեկ այլ տարբերակով՝ այն առնչվում է նույն տարածքում գտնվող հին վանքի զանգի հզոր հնչյունին կամ նույնիսկ սկյութական ցեղերի (սակերի) անվան ձևափոխությանը։

Զանգեզուր տեղանունը պատմական աղբյուրներում հանդիպում է տարբեր ձևերով՝ Զանկեազօր, Զանկիզուր, Զէնգէզուր և այլն, ինչը վկայում է դրա հնագույն և շարունակական կիրառության մասին հայկական միջավայրում։  


Հայ մեծ մտածող և պատմագիր Ղևոնդ Ալիշան-ը իր «Սիսական» աշխատության մեջ հստակ արձանագրում է, որ Զանգեզուր անվանումը ծագում է հին Ձագեձորից։ Նույն տեսակետին է միացել նաև ազգագրագետ Երվանդ Լալայան-ը՝ հավելելով, որ «Ձագեձոր»-ը կարող է կապված լինել նաև «ծակերի ձոր» տեղանվան հետ՝ պայմանավորված տարածքում գտնվող բազմաթիվ արհեստական քարայրներով։

Այս մեկնաբանությունը հիմնավոր է համարել նաև բառարանագիր Սուքիաս Էփրիկյան-ը, իսկ պատմաբան Ստեփան Լիսիցյան-ը ևս գտել է, որ Զանգեզուր անվանումն առավել հավանական է դիտարկել որպես Ձագեձորի աղավաղված ձև։

Պատմական փաստերը լրացնում են լեզվաբանական պատկերը․ հիշատակվում է, որ Ձագիկ նահապետի անունով կապված բնակավայրերը հարկ են վճարել Տաթևի վանքին, իսկ Ձագեձոր/Ձագաձոր անվանումը կիրառվել է Սյունիքի մեծ տարածքի նկատմամբ։


Այս ամենը մեկ պարզ ճշմարտություն է ապացուցում՝ Զանգեզուրը հայկական է ոչ միայն քաղաքական սահմաններով, այլև իր անվան, պատմության և քաղաքակրթական հիշողության խորքային շերտերով։

Ուստի ցանկացած փորձ՝
աղավաղելու, վերանվանելու կամ կասկածի տակ դնելու Զանգեզուրի հայկական ինքնությունը,
ոչ միայն պատմական կեղծարարություն է, այլ նաև բացահայտ անարգանք գիտական փաստերի և տարածաշրջանի իրական պատմության նկատմամբ։

Թող հստակ հասկանալի լինի բոլոր նրանց, ովքեր փորձում են պատմությունը վերաշարադրել՝
Զանգեզուրը չի կարող դառնալ քաղաքական շահարկման առարկա։
Այն ձևավորվել է հազարամյակների ընթացքում որպես հայկական տարածք և կմնա այդպիսին։

Պատմությունը հնարավոր չէ վերագրավել քարոզչությամբ։
Իսկ կեղծիքի վրա կառուցված ցանկացած քաղաքական օրակարգ դատապարտված է փլուզման։
   


Այս համատեքստում առավել քան ակնհայտ է դառնում մեկ այլ կարևոր իրողություն․

Հայաստանի Հանրապետությունը տարածաշրջանին առաջարկել է համագործակցության, ոչ թե պարտադրանքի օրակարգ։

Խոսքը ՀՀ-ի կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» գաղափարի մասին է, որը նպատակ ունի բացել հաղորդակցությունները՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, իրավահավասարության և փոխադարձ հարգանքի վրա։ Սա կառուցողական առաջարկ է, որը կարող է ծառայել ողջ տարածաշրջանի կայունությանը։

Սակայն, ի հակադրություն այս մոտեցման, Իլհամ Ալիև-ի ղեկավարած Բաքվի ռեժիմը փորձում է նույն գաղափարը վերաձևակերպել և ներկայացնել որպես так կոչված «Զանգեզուրի միջանցք»՝ դրան տալով բոլորովին այլ՝ քաղաքական և տարածքային ենթատեքստ։

Սա արդեն պարզապես տերմինաբանական խաղ չէ։
Սա փորձ է՝

  • աղավաղելու հայկական պատմական տարածքի էությունը,
  • վերագրելու օտար աշխարհագրական ու վարչական ընկալումներ,
  • և ի վերջո՝ կասկածի տակ դնելու Հայաստանի Հանրապետության ինքնիշխան իրավունքը սեփական տարածքի նկատմամբ։

Բնական հարց է առաջանում՝ մի՞թե Հայաստանի Հանրապետությունը մեղավոր է, որ պաշտոնական Բաքուն պատմական Զանգեզուրի մեջ է փորձում  տեսնել Ղուբաթլու և Բայլական  վարչական միավորները՝ որպես Արձախ նահանգի անբաժանելի մասեր։

Զանգեզուրը ձևավորվել է որպես հայկական պատմաաշխարհագրական միավոր՝ դարերով, իսկ ժամանակակից վարչական բաժանումները չեն կարող փոխարինել պատմությանը։

  Հայաստանի Հանրապետության առաջարկած «Խաղաղության խաչմերուկը» ուղղված է ապագային, մինչդեռ Բաքվի բռնապետի «միջանցքային» մտածողությունը մնացել է վայրենաբարո աթիլաների դարաշրջանում ՝ ուժի և պարտադրանքի տրամաբանության մեջ։

Հետևաբար՝  Արևմյան Հայաստանի Հանրապետությունը չի ընդունելու որևէ ձևակերպում, որը  խախտում է Վիլսոնի իրավարար վճռով ընդունված իր տարածքային ամբողջականությունը կամ փորձում է վերաշարադրել պատմական իրականությունը։

Զանգեզուրը Հայրենիք է։
Եվ Հայրենիքը չ բանակցության առարկա չէ որևէ  կեղծ օրակարգերի շրջանակում։

Комментарии

  1. Արևմյան Հայաստանի Հանրապետությունը չի ընդունելու որևէ ձևակերպում, որը խախտում է Վիլսոնի իրավարար վճռով ընդունված իր տարածքային ամբողջականությունը կամ փորձում է վերաշարադրել պատմական իրականությունը...

    ОтветитьУдалить

Отправить комментарий

Популярные сообщения из этого блога

Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին

Թող Հայաստանը լինի Լույսի Հայրենիք։

ՔՆՆԱԿԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՂԵՎՈՆԴ ԱԼԻՇԱՆԻ «ԴԻՔ. ՉԱՍՏՎԱԾՆԵՐԻ ՊԱՇՏԱՄՈՒՆՔ» ԳՐՔԻ 9-րդ ԳԼԽԻ