Հայը դուրս է՞ մնում «բոլորի համար խաղաղություն» սահմանումից։

 

  Տարածաշրջանում յահուդա-յանկիական ագրեսաիայի  ֆոնին հնչող խաղաղասիրական հայտարարությունները միշտ արժանի են ուշադրության։ Կարևոր է՝ ոչ միայն լսել այդ խոսքերը, այլև դրանք համադրել իրականության հետ։

 Վերջերս Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում հանդես եկավ մի  հայտարարությամբ , որի դրույթներն արժե դիտարկել առանձին-առանձին։

Նա ասում է․
«Մենք չենք հրաժարվի մեր արտաքին քաղաքականությունից, որը կենտրոնացած է 
բոլորի համար խաղաղության, կայունության և խաղաղության վրա »։

Բայց ինչպե՞ս է այս «բոլորի համար խաղաղությունը» համադրվում այն իրականության հետ, երբ 2020 թ.Բաքվի ռեժիմի կողմից ինքնիշխան  Արձախի Հանրապետության դեմ իրականացրած 44 օրյա ինտերվենցիայի  ընթացքում Թուրքիան բացահայտ աջակցում էր բռնապետ Իլհամ Ալիևին՝ ռազմական, քաղաքական և տեղեկատվական մակարդակներում։
 Կարո՞ղ է արդյոք խաղաղությունը կառուցվել միակողմանի աջակցությամբ և ուժի կիրառման խրախուսմամբ։

   Էրդողանը  նաև հայտարարում է․  

   «Թուրքիան չի ենթարկվի ատելության խոսքին, պատերազմ հրահրելուն և իրեն շրջապատող հակամարտությունների մթնոլորտին»։
Սակայն արդյո՞ք այդ դիրքորոշումը տեսանելի էր Արձախի դեմ Բաքվի ռեժիմի իրականացրած ագրեսիայի ժամանակ, երբ տարածաշրջանում պատերազմը ոչ միայն տեղի էր ունենում, այլև ակտիվորեն սնուցվում էր Թուրքիայի կողմից։ Արդյո՞ք ատելության խոսքի դեմ պայքարը հայերի պարագայում պետք է լինի ընտրովի, թե համընդհանուր։

Էրդողանը հարց է բարձրացնում․
«Ի՞նչ տարբերություն կա Սպահանում եւ Թեհրանում թափված արցունքների և Էրբիլում, Բաղդադում, Բեյրութում և Ռիադում թափված արցունքների միջև»։
Իսկ մենք իրավունք ունենք նույն հարցը վերադարձնելու․
-Ի՞նչ տարբերություն կա այդ արցունքների և Ստեփանակերտում, Շուշիում, Հադրութում, Մարտակերտում, Քարվաճառում, Բերդաձորում, Կովսականում և Ջրականում հայ մայրերի թափած արցունքների միջև։

Արձախահայության ցավը միայն պատերազմի հետևանք չէ։ Դա նաև
բռնի տեղահանության, հայրենիքի կորստի, պատմամշակութային ժառանգության ոչնչացման, և ապագայի անորոշության ցավն է։

Հայրենազուրկ դարձած բնիկ արձախահայությունն այսօր կանգնած է գոյաբանական հարցի առաջ՝ արդյո՞ք իր ինքնորոշման իրավունքը ճանաչված է, թե ամբողջությամբ անտեսված։

  Այս համատեքստում առաջանում է հիմնարար հարց․
ինչպե՞ս է պաշտոնական Անկարան պատկերացնում արձախահայության ինքնորոշման իրավունքը, երբ տարիներ շարունակ բացահայտ աջակցել է Բաքվի վարած ռասիստական և զավթողական քաղաքականությանը։

Խաղաղության մասին խոսելիս հնարավոր չէ շրջանցել նաև պատմական հիշողությունը։ Միթե՞ պաշտոնական Անկարան կարծում է, որ Արևմտյան Հայաստանի տարածքում բնիկ հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը մոռացված է։ Միլիոնավոր մարդկանց ողբերգության պատմությունը չի կարող անտեսվել, առավել ևս՝ երբ դրա հետևանքները մինչ օրս զգացվում են համայն հայության կողմից։

 Էրդողանը հավատացնում է, որ ․
-«Երբ ռումբերի և հրթիռների մահացու մռնչյունը դադարի, մենք կրկին միասին կապրենք այս տարածաշրջանում։ Ես հավատում եմ, որ ոչ ոք չպետք է մոռանա այս իրողությունը»։

   Սակայն հարցը մնում է բաց՝ այդ «մենք»-ի մեջ Թուրքիայի նախագահը տեսնու՞մ է արդյոք 500 ամյա պատերազմներում տուժված  հայ ազգին և Հայաստանի Հանրապետությունը, թե՞ նույնիսկ ապագայի պատկերում հայը կրկին դուրս է մնում «բոլորի համար խաղաղություն» սահմանումից։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին

Թող Հայաստանը լինի Լույսի Հայրենիք։

Իլհամի «95 տոկոսանոցը»