Միջազգային իրավունքը ընտրովի՞ է կիրառվում
(համեմատական վերլուծություն)
Իրանի Իսլամական Հանրապետության վրա ԱՄՆ-ի նրա դաշնակիցների ագրեսիայի համատեքստում մի շարք պետություններ սահմանափակել կամ արգելել են յահուդական անձնագիր ունեցող քաղաքացիների մուտքն իրենց տարածք։ Այդ երկրների թվում են՝ Մալդիվներ, Ալժիր, Բանգլադեշ, Բրունեյ, Իրան, Իրաք, Քուվեյթ, Լիբանան, Լիբիա, Պակիստան, Սաուդյան Արաբիա, Սիրիա և Եմեն։
Հիշարժան է, որ այս քայլերը ներկայացվում են որպես քաղաքական և բարոյական դիրքորոշում՝ ի պաշտպանություն Իրանի ժողովրդի։ Անգամ կոշտ հայտարարությամբ Հանդես է եկել միջազգային առաջատար Չինաստանը՝ դատապարտելով ԱՄՆ-ի կողմից միջազգային իրավունքների խախտումը:
Շուշի Սոցիալ-կրթական և փորձագիտական կենտրոն Հ/կ-ն և Արևմտյան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Արձախի հանձնաժողովը հանդես են գալիս միջազգային իրավունքի համաչափ կիրառման վերաբերյալ սկզբունքային դիրքորոշման վերաբերյալ և հիշեցնում, որ Միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներն են՝
- ուժի կիրառման արգելքը,
- ժողովուրդների ինքնորոշման իրավունքը,
- պետությունների ինքնիշխան հավասարությունը,
Այս սկզբունքները ամրագրված են ՄԱԿ-ի կանոնադրությամբ։
Սակայն, համեմատական դեպքերն այլ բան են հուշում.
1. Արձախ
Բաքվի ռասիստական ռեժիմը ռազմական բիրտ ուժի կիրառմամբ վերահսկողություն է հաստատել ինքնիշխան, թեկուզ և միջազգային հանրության կողմից չճանաչված Արցախի Հանրապետության նկատմամբ՝ վերացնելով նրա փաստացի գոյությունը։
2. Պաղեստին
Պաղեստինն ունի մասնակի ճանաչում և դիտորդ պետության կարգավիճակ ՄԱԿ-ում, սակայն հակամարտությունը յահուդների հետ շարունակում է մնալ չլուծված։
3. Հյուսիսային Կիպրոս
Հյուսիսային Կիպրոսը զավթված է Թուրքայի կողմից, սակայն մինչ օրս միջազգային հանրությունը չի պահանջում թուրկական օկուպացիոբ ուժերի դուրս բերումը ինքնիշխան Կիպրոսի տարածքից։
4. Կոսովո
Կոսովոն ունի լայն, բայց ոչ համընդհանուր միջազգային ճանաչում, ինչը ցույց է տալիս ինքնորոշման տարբեր ընկալումներ։
5. Աբխազիա և Հարավային Օսիա
Աբխազիան և Հարավային Օսիան ճանաչված են սահմանափակ թվով պետություն-ների՝ այդ թվում Արձախի Հանրապետության կողմից և շարունակում են մնալ վիճելի տարածքներ։
Ընդհանուր օրինաչափությունը
Վերոնշյալ բոլոր դեպքերում առկա են՝
- ինքնորոշման պահանջներ,
- տարածքային վեճեր,
- ուժի կիրառման կամ դրա սպառնալիքի գործոն։
Սակայն միջազգային արձագանքը էականորեն տարբերվում է՝
- մի դեպքում կիրառվում են կոշտ քաղաքական միջոցներ,
- մյուսում՝ սահմանափակվում են հայտարարություններով,
- իսկ որոշ դեպքերում ձևավորվում է երկարատև անորոշ կարգավիճակ։
Երկակի չափանիշների հարցը
Ակնհայտ է, որ միջազգային իրավունքի կիրառումը հաճախ կախված է ոչ միայն իրավական նորմերից, այլև աշխարհաքաղաքական շահերից։
Եթե պետությունները պատրաստ են մեկ հակամարտության դեպքում կիրառել
քաղաքական և տնտեսական սահմանափակումներ,
ապա նույն սկզբունքները պետք է գործեն նաև այլ համանման իրավիճակներում։
Հակառակ դեպքում ձևավորվում է վտանգավոր նախադեպ, որտեղ
իրավունքը փոխարինվում է ուժով, իսկ արդարությունը՝ քաղաքական հաշվարկով։
Ինչու՞ նույն Մալդիվները, Ալժիրը, Բանգլադեշը, Բրունեյը, Իրանը, Իրաքը,Քու վեյթը, Լիբանանը, Լիբիան, Պակիստանը, Սաուդյան Արաբիան, Սիրիան և Եմե-նը անձնագրային սանկցիաներ չեն կիրառում Արձախի Հանրապետության տա-րածքն օկուպացրած Բաքվի ռասիստական ռեժիմի նկատմամաբ: Թե՞ առերես Իսլամ դավանող պետությունները մոռացել են իրենց մարգարեի պատգամները կոնկրետ հայության պահով
Եզրակացություն
Ժամանակակից աշխարհում միջազգային իրավունքի ընտրովի կիրառումը լուրջ մարտահրավեր է միջազգային համակարգի կայունության համար։
Այն հատկապես վտանգավոր է փոքր ժողովուրդների և չճանաչված, բայց փաստացի գոյություն ունեցող պետական կազմավորումների համար, քանի որ նրանց ճակատագիրը հաճախ որոշվում է ոչ թե իրավական սկզբունքներով, այլ ուժային բալանսով։
Այս պայմաններում միջազգային հանրության առաջ կանգնած է սկզբունքային ընտրություն՝
կամ վերականգնել իրավունքի համընդհանուրությունը,
կամ ընդունել, որ համաշխարհային կարգը շարունակում է կառուցվել ուժի գերակայության վրա։

Комментарии
Отправить комментарий