Մեկ ազգ, մեկ լեզու, մեկ Հայրենիք և մեկ հայրենասիրություն
Արձախահայության ինքնորոշման հիմնարար իրավունքն ամրագրված է միջազգային իրավունքի շրջանակում։ Սակայն անհրաժեշտ ենք համարում արձանագրել մի իրողություն, որը հաճախ շրջանցվում է.
Պաշտոնական Երևանը փաստացի վաղուց և հետևողականորեն հրաժարվել է ոչ միայն Արձախի պաշտպանության պատասխա-նատվությունից, այլև ամբողջ աշխարհասփյուռ հայության շահերի համապարփակ պաշտպանությունից։
Այս պայմաններում ակնհայտ է, որ հայության առջև ծառացած մարտահրավերները չեն կարող լուծվել միայն առկա պետական-քաղաքական մտածողության շրջանակում։
Մենք առաջնորդվում ենք մեկ հիմնարար գաղափարով՝
Մել ազգ, մեկ լեզու, մեկ Հայրենիք։
Հետևաբար, դրա վերջնական և արդար լուծումը տեսնում ենք՝
Վիլսոնի իրավարար վճիռով ճանաչված Արևմտյան Հայաստանի Հանրապետության իրավական հարթության մեջ՝ որպես անբաժանելի բաղադրիչ։
Այս մոտեցումը զուտ տեսական չէ, այլ ունի միջազգային նախադեպեր։
Օրինակ՝
-
Կոսովոի անկախության գործընթացը ցույց տվեց, որ միջազգային հանրությունը ճանաչել է ինքնորոշման իրավունքը՝ նույնիսկ պետության տարածքային ամբողջականության հակադրության պայմաններում։
-
Արևելյան Թիմորը երկարատև պայքարից հետո, ՄԱԿ-ի հովանու ներքո, հասավ անկախության՝ հիմնվելով հենց ինքնորոշման սկզբունքի վրա։
-
Հարավային Սուդանը միջազգային հանրության աջակցությամբ իրականացրեց հանրաքվե և ձևավորեց անկախ պետություն՝ տասնամյակների հակամարտու-թյունից հետո։
Այս բոլոր օրինակները վկայում են մեկ կարևոր իրողության մասին՝
ինքնորոշման իրավունքը կենսունակ է, երբ այն դառնում է համազգային կամք և հետևողական քաղաքական պայքար։
Մենք կարևորում ենք համայն հայության համախմբումը հենց այդ գաղափարական առանցքի շուրջ՝ անկախ աշխարհագրա-կան տարածվածությունից, քաղաքական պատկանելությունից կամ դավանանքից։
Հայության միավորումը չի կարող կառուցվել բաժանարար գծերի վրա։ Այն պետք է հիմնված լինի միավորող արժեքների վրա՝
-
մեկ ազգ, մեկ լեզու, մեկ Հայրենիք և մեկ հայրենասի-րություն
Միայն այս սկզբունքների վրա ձևավորված միասնականությունը կարող է ապահովել ազգային դիմադրողականություն, վերածնունդ և պատմական արդարության վերականգնում։
Այս իրողությունից ելնելով՝ կոչ ենք անում համայն աշխար-հով մեկ սփռված հայության քաղաքական կուսակցություն-ներին, ազգային կառույցներին և դավանաբանական կազ-մակերպություններին՝ վեր կանգնել նեղ խմբային շահերից, մրցակցային մտածողությունից և մասնատված օրակարգե-րից, և միավորվել համազգային հստակ ռազմավարության շուրջ։
Այսօր նման համախմբման իրական հարթակ է հանդիսա-նում Արևմտյան Հայաստանի Հանրապետությունը, որը, հենվելով Վիլսոնի իրավարար վճիռի վրա, հետևողականո-րեն առաջ է տանում հայության իրավական պահանջատի-րության օրակարգը միջազգային հարթակներում։Հատկապես կարևոր ենք համարում այն փաստը, որ այդ գործընթացում գործուն դերակատարություն ունի Արմենակ Աբրահամյանը, որի նախաձեռնությամբ և ջանքերով Արձախահայության իրավունքների պաշտպանության հարցերը ներկայացվում են միջազգային դատական ատյաններում, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։
Այսօր, առավել քան երբևէ, անհրաժեշտ է համազգային կամքի ձևավորում, որտեղ առաջնայինը ոչ թե կառույցների ինքնահաստատումն է, այլ՝ ազգային նպատակների իրա-գործումը։
Միայն այսպիսի համախմբման միջոցով կարող ենք պատմական իրավունքը վերածել քաղաքական իրա-կանության։
Комментарии
Отправить комментарий