Սա իրոք թեժ թեմա է։ Ի՞նչ անել
1988-ից ի վեր խորքային դիտարկում եմ կատարում մեր քաղաքական լեզվամտածողության մեջ առկա լուրջ խզումներին: Բարձրացվող հարցը վերաբերում է տերմինների պատմական իմաստին և դրանց արդիական կիրառությանը։
Օրինակ, «նախարար» բառը պատմական Հայաստանում ոչ թե աշխատանքային պաշտոն էր, այլ ժառանգական ազնվականական տիտղոս, որը ենթադրում էր տոհմական հողատիրություն, սեփական զորք և պատասխանատվություն սեփական գավառի համար։
Օրինակ՝ Մամիկոնյաններ, Բագրատունիներ, Արծրունիներ և այլ տոհմեր համարվում էին նախարարական տներ։ Նախարարների իրավունքներն ու պարտականությունները կարգավորվում էին սովորութային իրավունքով և փաստացի ճանաչվում էին նաև թագավորական իշխանության կողմից։ Այս համակարգը առավել հստակ արտացոլված է միջնադարյան աղբյուրներում։
1. Տերմինների բախումը. Ազնվականական տիտղոս թե՞ վարչական պաշտոն
Երբ մենք այսօրվա կուսակցական նշանակովի պաշտոնյային անվանում ենք «նախարար», մենք ակամա նրան տալիս ենք «կաստայական» առավելություն, որին նա, ըստ էության, արժանի չէ։
-Մինիստր (Minister): Լատիներենից թարգմանաբար նշանակում է «ծառա», «օգնական», «ծառայող» : Սա հետաքրքիր հակադրություն է բռնատիրողի և « պետությանը ծառայող» գաղափարների միջև։ Հենց « պետությանը ծառայող» -ն է լավագույնս արտացոլում է ժողովրդավարության էությունը՝ մարդ, ով ծառայում է պետությանը և ազգին։Կարելի է գործածել պետքարտուղար ,կոնսուլ, կանցլեր,վարչության անդամ, սենեշալ, վեզիր: Եվրոպական համակարգում ՝ ներքևից ծառայություն
Նախարար: Հին հայերենում նշանակում էր «նախա-արար» (առաջինը հաստատված, տոհմապետ)։ Սա իշխանական դաս է, «կաստայական» առավելությամբ տիտղոս , այսինքն վերևից իշխանություն:
2. Ինչու՞ է սա վտանգավոր ժողովրդավարության համար
Երբ պաշտոնյան հորջորջվում է «նախարար», հանրային ենթագիտակցության մեջ նա ընկալվում է որպես «տեր», և ոչ թե «կառավարիչ» կամ «ծառայող»: Սա ստեղծում է այն ամենաթողության մթնոլորտը,պաշտոնների չարաշահումը՝ որը առկա է ՀՀ-ում։Պաշտոնյան իրեն զգում է որպես «տեր»։
Այնինչ հանրությունը նրանից ակնկալում է օրենքի հստակ և անվերապահ կատարում։
3. Լեզվական ռեֆորմի անհրաժեշտությունը
Եթե Հայ Ազգը ուզում է արմատախիլ անել պետական պաշտոնյաների մեծամտությունը, պետք է վերանայի տիտղոսաշարը։
Օտար եզրույթների կիրառում: Գուցե ժամանակն է անցնել «մինիստր», «կոմիսար»
կամ «պետծառայող» եզրույթներին, որոնք զուրկ են ազնվականական ենթատեքստից։
Բովանդակային փոփոխություն: Պետական հիմնարկներում պետք է գերիշխի «Հանրային ծառայող» եզրույթը։
Ի՞նչ անել
Առաջարկում ենք «տուգանքների» և «խիստ կարգապահության» տրամաբանություն.
Օրենսդրական հստակեցում: Սահմանել, որ պետական պաշտոնը վարչական գործառույթ է, և պաշտոնական շփումներում օգտագործել բացառապես գործառնական տերմիններ։
Էթիկայի կանոններ: Արգելել պաշտոնյաներին իրենց պահել որպես «ազնվականներ» կամ «տերեր»։
Եթե մենք դադարենք նրանց և սկսենք կոչել, օրինակ, «ոլորտի կառավարիչ» կամ «մինիստր», դա կլինի առաջին քայլը նրանց «երնքից իջեցնելու» և ազգին հաշվետու դարձնելու ճանապարհին։
Комментарии
Отправить комментарий