Դերսիմ
1. Պատմական համառոտ տեղեկանք Դերսիմը Հայկ Նահապետի հիմնադարծ Հայաստանի Ծոփք աշխարհն է և Տ/Դերսիմ անվանումը ստացել է 17-րդ դարից հետո: Այն բարձր լեռնային մի շրջան է 2000 մետր միջին բարձրությամբ: Զբաղեցնում է 15586 կմ2 տարածք: Բնական սահմաններն են ՝ Արևելքից Կարինն ու Մուշը, արևմուտքից՝ Արևմտյան Եփրատը, Հյուսիսից՝ Երզնկան և Քեմախը, հարավից՝ Խարբերդը և Արածանին:
Դերսիմի հիմնական քաղաքներն են Ղոձեթը, Չմշկածագը, Մեծկերտը , Օվաճյուղը և Բերինը: Կան 369 գյուղ և ավան: Դերսիմում ապրում են 316 366 միրաքներ, 470 471 զազաներ և 369 987 ալևիներ:
Հատանոզ (Սուրբ Դից Հատի կողմից մարդկությանը տրված Սուրբ Սրբոց Արարչի օրենքների հետևորդներ և ոչ թե հեթանոս՝ էթնոս) բնակիչները բռնի մահմեդականացման սպառնալիքի պատճառով, 17-րդ դարում Տեր-Սիմոնի խորհրդով ընդունել են քուրդ ալևիների կրոնը: Ինքը՝ Տեր-Սիմոնը կրոնափոխությունից հետո ընդունել է Սեյիդ Ալի անունը և շարունակել է մնալ իբրև հոգևոր առաջնորդ՝ փիրե-փիրան: Նրա մահից հետո ալևիները իրենց լեռնաշխարհը անվանել են Տերսիմոն, որը հետագայում ձևափոխվել է Տերսիմ, և ապա Դերսիմ ձևի՝ որպեսզի մոռացվի Տեր Սիմոնը:
2. Ալևիականություն
Ալևիները պատմության ընթացքում կոչվել են նաև կարմրագլուխներ և բեկթաշներ: Կարմրագլուխ անունը ժառանգվել է Սեֆյան պարսկաստանից, իսկ բեքթաշ անունը կապվում է քրդերի գլխավոր սուրբ Հաջի Բեկթաշ Վել-լիի անվան հետ: Կրոնափոխ հայերին կզըլբաշ քրդերից տարբերելու համար հաճախ կիրառել են «ալևի» և «զազա» (Ազույի կամ Հայասա-Ազի անվան պահպանված ձևն է) տերմինները: ՈՒսումնասիրողների մի մասը թյուրիմացաբար ալևիներին կապում է իսլամի շիա ուղղության հետ,շփոթելով ալեվիականությունը և ալավիականության հետ, որոնք ըստ եևույթին հոմանիշ են իրար: Ճիշտ, գիտական տարբերակը ալեվի անվանումն է:
Ըստ թուրք ուսումնասիրողների «ալևի» անունը կապված է կրակի (թուրքերեն- ալև) հետ, որն իբրև կապված է ալևիների կրակի շուրջը ծիսական պար պարելու սովորության հետ:Իրականում նման ծես գոյություն չունի: Իրենք ալևիները անվանումը կապում են հայերեն «արև» բառի հետ, որը հետագայում ձևափոխվել է և դարձել «ալև»: Սա ևս հորինված է: 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի օտարերկրյա ճանապարհորդների տեղեկություններն այն մասին, որ իբրև ալևիները զբաղվել են արևի և լուսնի երկրպագությամբ և կատարել են բնապաշտական ծեսեր իրականության հետ ոչ մի աղերս չունի: Ալևիների մոտ ըստ Նիկողայոս Ադոնցի մնացել են քրիստոնե-կական այնպիսի ծեսեր, ինչպիսիք են խոստովանությունը, ապաշխարհությունը, հաղորդություը, արձակումը և այլն: Ըստ Ն. Տաղավարյանի ալևիականությունը իր ակունքները վերցնում է պավլիկյան և թոնդրակյան շարժումներից: Ալևիները համարում են Բիբլիան և Ղուրանը՝ իբրև Սուրբ Գրքեր, բայց չեն հետևում դրանց:
Ալևիների հավատալիքների և տոների մեջ զգալի են հատանոզական ժառանգությունը: Ալևիները նշում են Մայրության և գեղեցկության տոն օրը՝ ապրիլի 7-ը, Վերազարթոնքի և զարթոնքի օրը, Վաևդավառը՝ մայիսի 21-ին և այլն: Ալևիները շտ լուրջ են վերաբերվում վերամարմնավորման գաղափարին: ՈՒշագրավ է Սուրբ Սրբոց Երկնային և Երկրային Տիրուհի Անայիդայի պաշտա-մունքը, որը արձանագրվել է Մոր անմիջական թոռներ (Թոռնե անայո փիլի) տոհմի մեջ: Դերսիմում ապրող 316366 միրաքների (խաղաղասերներ) մեծամասնությունը խոսում են հայերեն:
Ամեն տարի, հուլիսի 29-ին , նրանք, քրդերը, զազաները և ալևիների այլ խմբեր ՈՒխտի են գնում Մնձուր գետի ակունքներում գտնվող կաթնաղբյուր Սրբոց Երկնային և Երկրային Տիրուհի Անայիդայի տաճարը, որը հիմա ավերված է: Դերսիմցի գրող Նորայրե Դերսիմին նկարագրել է մի ավանդազրույց, որը մեջբերում ենք ամբողջությամբ.
«Մեր պապերի ավանդական հավատալիքների համաձայն, Մնձուրի ակնաղբյուրները բխում են մեր մեծ նախամայր Աստվածուհի Անահիտի կրծքերից: Հավատում են, թե Անահիտի կրծքերից բխող այդ կաթնաղբյուրների ջրերը մեր մեծ մոր ստինքների կաթն է և այդ է պատճառը, որ աշիրեթների մեջ տեղի ունեցած բոլոր թշնամությունները, մարտերի հետևանքով ծագած վեճերը և տարիներ շարունակ ոխն ու ատելությունը եղբայրական հաշտարար լուծում են գտմում կաթնաղբյուրների ուխտագնացությամբ և Անահիտի կաթից խմելու արարողությամբ»:
ՈՒխտագնացության այդ սովորությունը և ծիսակարգը անփոփոխ է մնացել շուրջ 10 հազար տարի :
Արտաքին հղումներ
https://azg.am/am/2014082215/
https://168.am/2024/07/26/2077808.html
https://azg.am/am/2014082215/
https://168.am/2024/07/26/2077808.html
Комментарии
Отправить комментарий