«Հիշողության դեմ դիվերսիա՞»
ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԵՐԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ. Ինչո՞ւ Քրիստափոր Իվանյանի անունը «խանգարեց» Արձախի ազգադվ իշխանություններին
Երբ պետության ղեկավարությունը պատրաստվում է հանձնվել, նա նախևառաջ հրաժարվում է ազգի հաղթանակի խորհրդանիշներից։ Ասկերանի շրջանի Իվանյան ավանի դպրոցի անվանափոխության պատմությունը սոսկ տեղանվանական փոփոխություն չէր։ Սա բարոյական անկման և քաղաքական կլանների «էժանագին շոուի» դասական օրինակ է, որի հասցեատերը մեկն է՝ այսօր Բաքվի բանտում գտնվող Արայիկ Հարությունյանը և նրա վարչակարգը։
Գեներալն ընդդե՞մ փոխգնդապետի.
Իվանյանի դպրոցը տասնամյակներ շարունակ կրում էր 2-րդ աշխարհամարտի և Արձախյան ազատամարտի մասնակից, Արձախի հերոս՝ «Ոսկե արծիվ» շքանշանակիր գեներալ-լեյտենանտ Քրիստափոր Իվանի Իվանյանի՝ Արձախի Պաշտպանության Բանակի հիմնադրի, հրետանու առասպելական հրամանատարի անունը։ Նա մարդ էր, ում անունից դողում էր հակառակորդը 1990-ականներին։
2016-ից հետո «հայրենասիրական» սրտառուչ լոզունգների ներքո, դպրոցը վերանվանվել է 2016-ին զոհված փոխգնդապետ Օնիկ Գրիգորյանի անունով։ Ոչ ոք չի նսեմացնում ապրիլյան մարտերի ժամանակ զոհված փոխգնդապետի սխրանքը, բայց հարցն այլ է. ինչո՞ւ հանել գեմերալ լեյտենանտ Քրիստափոր Իվանյանի անունը։ Արդյո՞ք Արձախում չկար մեկ այլ դպրոց կամ փողոց՝ Օնիկ Գրիգորյանի անունը հավերժացնելու համար։Կարող ե՞նք սա ընկալել որպես կանխամտածված հարված 1988-1994թթ. ադրբեջանական զավթիչների նկատմամաբ հաղթանակած սերնդի ժառանգությանը։
«Կառուցողակա՞ն» մեղք
Այս անվանափոխությունը տեղի է ունեցել Արայիկ Հարությունյանի պաշտոնավարման տարիներին (թե՛ որպես վարչապետ, թե՛ որպես նախագահ)։ Սա այն նույն շրջանն էր, երբ.
Ադրբեջանը բացահայտ պահանջ էր դրել վերացնել , Երկրորդ համաշխարհային պատերազմի և Արձախյան ազատամարտի մասնակից, Արձախի հերոս՝ «Ոսկե արծիվ» շքանշանակիր գեներալ-լեյտենանտ Քրիստափոր Իվանյանի անունը՝ որպես «Ստեփանակերտի օդանավակայանի ազատագրման ռազմագործողության» առանցքային դեմքերից մեկի։
- «Հայաստան» Համահայկական Հիմնադրամը 120,231 դոլարի գումար էր հատկացնում մի շենքի վերանորոգման համար, որի ցուցանակից արդեն ջնջվել էր հաղթանակի խորհրդանիշը։
Սա Արայիկ Հարությունյանի և նրա թիմի ամենամեծ մեղադրանքն է. նրանք բարոյապես զինաթափեցին Արցախը՝ դեռևս մինչև ֆիզիկական զինաթափումը։ Հանելով Իվանյանի անունը՝ նրանք հաճոյացան թշնամուն և վիրավորեցին 90-ականների պատերազմի բոլոր մասնակիցներին։
Եզրակացություն. Էժանագին շոու՝ թանկ գնով
Այսօր, երբ Արայիկ Հարությունյանը Բաքվում է, իսկ Իվանյան ավանը՝ օկուպացված, 120,231 դոլարանոց վերանորոգումն ու ցուցանակների փոփոխությունը դառնում են դատավճիռ։ Նա և իր թիմը չփոխեցին անունը՝ փոխգնդապետին մեծարելու համար։ Նա և իր թիմը փոխեցին այն, որպեսզի Արձախի հերոս՝ «Ոսկե արծիվ» շքանշանակիր գեներալ-լեյտենանտ Քրիստափոր Իվանյանի ստվերը չխանգարի իրենց «խաղաղության» օրակարգին, որն ի վերջո հանգեցրեց Մեծ Հայքի 10-րդ նահագը հանդիսացող Արձախի հայաթափմանը։Սա դասական դավաճանություն է հայ ազգի հիշողության հանդեպ, որը սկսվեց դպրոցի ցուցանակից և ավարտվեց Արձախի Հանրապետության լուծարման խայտառակ փաստաթղթի ստորագրմամբ։
Հ.Գ. Գուցե հենց սա է պատճառը, որ աշխարհասփյուռ հայության հավաքած 120,231 դոլարը «քամուն տրվեց»։ Դա ընկալվել է ոչ թե ներդրում կրթության մեջ, այլ փոխհատուցում՝ սեփական պատմությունից հրաժարվելու դիմաց։
Պատասխանատվությունն անխուսափելի է
Պահանջում եմ.
Միջազգային իրավական գործընթաց. Հարուցել դատական գործ Արայիկ Հարությունյանի և Արձախի հետպատերազմյան ղեկավարության (այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանի) գործողությունների վերաբերյալ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ։
- Արդարադատության փոխանցում. Պահանջել Բաքվի ռեժիմից՝ դադարեցնել քաղաքական թատրոնը և նշված անձանց հանձնել եվրոպական արդարադատությանը։ Նրանք պետք է դատվեն ոչ թե Ադրբեջանի հորինած մեղադրանքներով, այլ հայ ազգի և պատմության առջև իրենց կայացրած կործանարար որոշումների, ազգային խորհրդանիշ-ների ուրացման և Արձախի հանձնմամբ՝ բնիկ հայության ինքնիշխան պետությունը կործանման հանգեցրած քաղաքականության համար։
Երկրորդ համաշխարհային պատերազմի և Արձախյան ազատամարտի մասնակից,
Արձախի հերոս՝ «Ոսկե արծիվ» շքանշանակիր գեներալ-լեյտենանտ Քրիստափոր Իվանյանի անունը ջնջողները չեն կարող լինել զոհի կարգավիճակում։ Նրանք պատասխանատու են այն բարոյական սպանության համար, որը նախորդեց տարածքային կորուստներին։ Հայության միջոցները քամուն տվողները և հաղթանակի խորհրդանիշները վաճառողները պետք է առերեսվեն իրական արդարադատության հետ։
Комментарии
Отправить комментарий