ԱՐՁԱԽ ԱՆՎԱՆ ԽԵՂԱԹՅՈՒՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՐՔՈՒՄ
Եղիշեի «Վասն Վարդանայ և Հայոց պատերազմին» աշխատության 1787 և 1989 թթ. հրատարակությունների վերլուծական համադրությամբ
✦ Ներածություն
Վաղ միջնադարի պատմագիր Եղիշեի աշխատությունը՝ «Վասն Վարդանայ և Հայոց պատերազմին», ոչ միայն հոգևոր-հայրենասիրական տարերք ունի, այլև հարուստ է աշխարհագրական, քաղաքական և մշակութային տվյալներով։ Սակայն Եղիշեի գրքի 1989 թ. Երևանի հրատարակությունը, համեմատած նախախորհրդային (1787 թ., Ս. Պետերբուրգ) տարբերակի հետ, պարունակում է անվան փոփոխություններ, որոնց հետևում կանգնած են պատմամշակութային ակնհայտ խեղաթյուրումներ։
✦ 1․ Վավեր անվան հիշատակություն՝ 1787 թ․ բնագրում
Եղիշե, Ս. Պետերբուրգ, 1787 թ․
-
Էջ 181 – «...յԱրձախն, և յԱղուանսն և ի Վիրս և յաշխարհն Խաղտեաց...»
Հստակ աշխարհագրական վկայություն՝ ԱՐՁԱԽ ձևով։ -
Էջ 241 – «...թանձրուխիտ մայրիսն Արձախայ...»
Արձախը՝ որպես անտառաշատ երկիր՝ բանական և իրական գավառ՝ ոչ առասպել կամ անուն։
Այս երկու հիշատակումներում Արձախ անունը վերագրվում է հնագույն, ռազմավարական, բնակեցված և բնության մեջ եզակի երկրամասի՝ հավասար Աղվանքին, Վրաց աշխարհին, Խաղտեաց ու Տմորիքին։
2․ Հետխորհրդային հրատարակության մեջ նկատվող խեղաթյուրում
Եղիշե, «Վասն Վարդանայ...», Երևան, 1989 թ․
-
Էջ 190, էջ 253 – Արձանագրվում է «Արցախ» ձևը։
Այդ ձևը հակասում է բնագրին մոտ տարբերակին, և հետևաբար այն ոչ թե ուղղագրական տարբերություն է, այլ՝ խմբագրական միջամտություն, որի նպատակը կարող էր լինել հին ԱՐՁԱԽ անվան մշակութաբանական, դիցաբանական և գաղափարական դերը չեզոքացնելը։
✦ 3․ Խեղաթյուրման ենթատեքստը․ Դից Արձախ
Հին արձախյան առասպելաբանության համաձայն՝
-
Դից Արձախը հանդիսանում էր համանուն նահանգի հովանավոր Դիցը՝ Սուրբ Սրբոց Երկնքի և Երկրի Տեր Արամազդի և Սուրբ Սրբոց Երկնքի և Երկրի Տիրուհի Արտեմիսիի թոռը,
-
Արձախ նահանգը՝ որպես Մեծ Հայքի 10-րդ նահանգ, իր անունը ստացել է Արձախ Դիցի անունով դեռևս մ.թ.ա. 6886 թ․: Դից Արձախը մեր օրերի հաշվարկով 28286 տարեկան է :
Հետևաբար՝ «Արձախ» անունը միայն աշխարհագրական չէ․ այն սրբավայր է, հոգևոր ինքնության վահան։
«Արցախ» ձևով փոխարինումը՝ հատկապես խորհրդային շրջանում, ուղղված էր այդ խորքային հոգևոր շերտերի մոռացության մատնելուն։
Եզրակացություն
-
ԱՐՁԱԽ ձևը վավերացվում է հնագույն աղբյուրներով, այդ թվում՝ Եղիշե (1787), Փավստոս Բուզանդ և այլք։
-
1989 թ. Եղիշեի հրատարակությունը պարունակում է խեղաթյուրում՝ «Արցախ» ձևով, ինչը չի համընկնում գրաբարյան հիշատակումների հետ։
-
Այս խեղաթյուրումը հավանաբար միտում ուներ՝ մերժելու Դից Արձախի պաշտամունքի ավանդույթը, որի հիմքով Արձախը ընկալվում էր ոչ միայն որպես գավառ, այլ որպես սրբազան հայրենիք։
-
Անհրաժեշտ է անվան լիարժեք վերականգնում՝ ինչպես գրաբարյան ու պատմագիտական, այնպես էլ հոգևոր և մշակութաբանական հիմքերի վրա։
Комментарии
Отправить комментарий