Զարթնե՛ք, Լուսակիր Հայեր Հայ ազգ, չնայած խավարի ուժերի հարյուրամյա ջանքերին՝ սպանելու քո միտքը, հավատն ու ստեղծագործական եռանդը, քո Լուսավոր որդիների աչքերում դեռ Լույս է առկայծում ։ Այդ նախաստեղծ Լույսը գալիս է մեր նախնիներից՝ Հայկ Նահապետից, Վահագնից, Գրիգոր Նարեկացուց, Գարեգին Նժդեհից, Հովհաննես Թումանյանից և այն բոլոր հայերից, ովքեր իրենց կյանքով վառեցին հայ լինելու լույսը։ Բայց այսօր... Երիտասարդության մի մասը մոլորվել է կախվածությունների, վախերի ու կեղծ իդեալների մեջ։ Այլոց հոգին խեղդվել է անտարբերության ու հուսահատության մեջ։ Ոմանք ուրացան Արարչին, իսկ մյուսները՝ հոգնելով երկարատև պայքարից, փակեցին իրենց հոգու դռները։ Սակայն հիշե՛նք՝ Արարչական Լույսը կրող հայը երբեք չի մարում , նույնիսկ երբ թվում է՝ ամեն ինչ ավարտված է։ Հայի հոգին հիշում է՝ ինքը Լույսի որդի է։ Այսօր մեր խնդիրն է՝ այն առկայծող Լույսը դարձնել բոց, որպեսզի այն այլևս չհանգչի։ Լույսի զավակ հայեր, զարթնե՛ք։ Վախի, մեղքի զգացման, շքեղության, անտարբերության ու օտար կեղծ իդեալների շղթաներ...
Комментарии
Отправить комментарий