ԱՐՁԱԽԻ ԻՐԱՎԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՍՈՒԲՅԵԿՏԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՐԵՍԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ
«Շուշի» Սոցիալ-կրթական և Փորձագիտական Կենտրոն Հասարակական Կազմակերպության պաշտոնական հայտարարությունը
ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի թիվ 884 (1993) բանաձևի 2-րդ կետի հիման վրա
ԱՐՁԱԽԻ ԻՐԱՎԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՍՈՒԲՅԵԿՏԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՐԵՍԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ
Ներածություն
««Շուշի» սոցիալ-կրթական և փորձագիտական կենտրոն» ՀԿ-ն, անդրադառնալով զավթիչ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ իրականացված ռազմական գործողություններին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 884 (1993) բանաձևի 2-րդ կետի ձևակերպումներին, հանդես է գալիս հետևյալ պաշտոնական հայտարարությամբ ու միջազգային պահանջով։
1993 թ․ նոյեմբերի 11-ին ընդունված թիվ 884 բանաձևի երկրորդ կետում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, նշելով Արձախի (Լեռնային Ղարաբաղի) շրջանի հայերին՝ որպես առանձին ռազմական ուժ, առանձնացնում է նրանց Հայաստանի Հանրապետությունից և կոչ է անում Հայաստանի կառավարությանը՝ օգտագործել իր ազդեցությունը՝ այդ ուժերի վրա ազդելու համար։
«Կոչ է անում Հայաստանի կառավարությանը օգտագործել իր ազդեցությունը՝ Արձախի շրջանի հայերի կողմից 822, 853 և 874 բանաձևերի կատարմանը հասնելու համար...»։
Այս ձևակերպումը՝
-
փաստում է, որ Արձախի Հանրապետությունը (այն ժամանակ՝ ԼՂԻՄ-ից վերածված դե ֆակտո կառույց) ճանաչվել է որպես փաստացի հակամարտող կողմ,
-
և հանդիսանում է միջազգային իրավունքի սուբյեկտ՝ չլինելով դե յուրե ճանաչված:
Ըստ միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի պրակտիկայի՝ նման Արձախի Հանրապետության դե ֆակտո ճանաչումն արդեն բավարար է, որպեսզի միջազգային կազմակերպությունները պարտավորություն կրեն կանխելու ագրեսիա նրա և նրա նման սուբյեկտների դեմ, իսկ զինված միջամտությունը՝ որակվի որպես ինքնիշխան պետության դեմ կատարված աննախադեպ ագրեսիա։
««Շուշի» սոցիալ-կրթական և փորձագիտական կենտրոն» ՀԿ-ն փաստագրում է, որ ՄԱԿ ԱԽ-ի կողմից Արձախի Հանրապետությունը՝ որպես հակամարտող կողմի ճանաչումից հետո, Ադրբեջանը 3 անգամ կոպիտ կերպով խախտել է միջազգային իրավունքը՝ իրականացնելով բացահայտ ագրեսիա փաստացի ճանաչված պետական կազմավորման դեմ․
-
2016 թ. ապրիլին՝ իրականացվեց լայնամասշտաբ ռազմական ներխուժում,
-
2020 թ. սեպտեմբերին՝ սկսվեց 44-օրյա ռազմական ներխուժում ՝ Թուրքիայի, Պակիստանի, Աֆղանստանի, վարձկանների ու ահաբեկչական խմբավորումների աջակցությամբ ինքնիշխան Արձախի Հանրապետության դեմ,
-
2023 թ. սեպտեմբերի 19–20-ին՝ իրականացվեց Արձախի Հանրապետության ողջ տարածքի օկուպացիա, որի հետևանքով ինքնիշխան պետության պետական հաստատությունները անորոշ ժամանակով դադարեցին գործել։
Զավթիչ Ադրբեջանի ագրեսիան հստակ հակասում է ինչպես ՄԱԿ-ի Կանոնադրության 2(4) հոդվածին՝ ուժի սպառնալիքի կամ կիրառման արգելք, այնպես էլ Ժնևյան կոնվենցիաներին, և հանդիսանում է միջազգային հանցագործություն։
Հենվելով ՄԱԿ-ի թիվ 884 բանաձևի տեքստի տրամաբանության վրա՝ ««Շուշի» սոցիալ-կրթական և փորձագիտական կենտրոն» ՀԿ-ն, որպես բնիկ շուշեցիերի շահերը պաշտպանող հանրային կառույց, որի իրավասության և շահերի շրջանակում են նաև Արձախի բնիկ հայության պաշտպանության, ինքնորոշման և միջազգային իրավունքի պահպանումը՝
ՊԱՀԱՆՋՈՒՄ է
-
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը անհապաղ պետք է պարտավորեցնի զավթիչ Ադրբեջանին դուրս բերել իր օկուպացիոն ուժերը Արձախի Հանրապետության՝ միջազգային փաստաթղթերով փաստացի ճանաչված հակամարտության կողմի ինքնավար տարածքից։
-
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պարտավոր է ընդունել բանաձև, որով՝
◾ ՄԱԿ-ի Կապույտ սաղավարտների առնվազն մեկ դիվիզիա՝ անհրաժեշտ տեխնիկական զինվածությամբ,
◾ տեղակայվի Արձախի Հանրապետությունում՝ վերականգնելու Արձախի Սահմանադրությամբ նախատեսված սահմանադրական կարգը,
◾ և երաշխավորելու բնակչության ապահովված վերադարձը, անվտանգությունը և խաղաղ գործունեությունը։ -
ՄԱԿ-ը պարտավոր է ճանաչել, որ Արձախի Հանրապետությունը եղել է և շարունակում է հանդիսանալ փաստացի պետական կազմավորում, որի դեմ ցանկացած զինված միջամտություն հանդիսանում է միջազգային ագրեսիա՝ ըստ ՄԱԿ-ի բանաձևերի տրամաբանության։
Комментарии
Отправить комментарий