Ո՞ՎՔԵՐ ԵՆ «ԹՈՒՐՔԵՐԸ»

 


  «Թուրք» տերմինի առաջին հիշատակումն արձանագրված է 542 թվականին, չինական տարեգրություններում։ Անցած հազար հինգ հարյուր տարվա ընթացքում «Թուրք» բառի իմաստը մի քանի անգամ արմատապես փոխվել է, և դրա ժամանակակից ընկալումն այս առումով որևէ կապ չունի իրական իմաստի հետ։

   Առաջին ժամանակաշրջան — VI–VIII դարեր։ «Հին թուրքերը» կամ Թուրքյութները՝ փոքր մի ժողովրդի անունն էր, որի գլուխ կանգնած էր Աշինա տոհմը։ Նրանք ստեղծեցին իրենց խանությունը՝ մեծ տարածքներով, սակայն այն գոյատևեց մոտ երեսուն տարի։ Այնուհետև սկսվեցին ներքին պառակտումներ, թշնամանք և պատերազմներ, կախվածություն Չինաստանից։ Խանությունը վերածնվեց մեկ դար անց՝ կես դար գոյատևելով  VIII դարի կեսերին այն ջախջախվեց և ոչնչացվեց ույղուրների կողմից, իսկ հետո վերջնականապես կործանվեց Թան կայսրության զորքերի կողմից։ Դա մի ժողովրդի ողբերգություն էր, որը ֆիզիկապես ոչնչացվեց։

Խոսքը վերաբերում է միայն մեկ ժողովրդին. ոչ ղրղզները, ոչ ույղուրները, ոչ էլ այլ բազմաթիվ ժողովուրդներ «Թուրք»՝ չէին համարվում։ «Թուրք» միասնական էթնոս երբեք չի եղել և չկա։

   Երկրորդ ժամանակաշրջան — մոտավորապես X–XI դարերից։ «Քաղաքակրթված արաբները» , ընդօրինակելով հայերիս, սկսեցին «թուրքեր» անվանել բոլոր քոչվորներին՝ առանց լեզվի կամ էթնիկական պատկանելության տարբերակման, որպես ընդհանուր տերմին բոլոր «բարբարոսների» համար։ Միայն հայոց լեզվով է բացատրվում «թուր-ք» անվանումը, բոլոր այն ռազմիկները՝ տարբեր լեզուներով և ծագումներով քոչվորներ, տափաստանային ժողովուրդներ, որոնք հետագայում իրենք ընդունեցին այդ տերմինը՝ դրան տալով սեփական իմաստը՝ հստակ չափանիշ ընդունելով «թուրը», որն էլ հոգնակի դառնում է թուր  կրողներ՝ «թուրք»։
  Մոտ XI դարում, առանց որևէ հիմքի, օտարները ղրղզներին էլ ընդգրկեցին «թուրքերի» ընդհանուր ցանկում, իրականում ոչ մի ազգակցական կապ չունենալով նրանց հետ ։

  Երրորդ ժամանակաշրջան — XIX դարի կեսերից մինչև XX դար. «թուրք» հասկացությունը ստացավ բացառապես լեզվաբանական իմաստ՝ իբրև թե «միավորող» տարբեր էթնոսների, որոնք խոսում են այսպես կոչված «թուրքական լեզուներով»։

Սակայն գիտական ապացույցներ չկան (միայն առանձին վարկածներ ու հիպոթեզներ) «նախաթուրքական լեզվի» գոյության մասին, ինչպես նաև չկա «թուրքական լեզվաընտանիքի» ընդհանրապես ընդունված դասակարգում։ Ղրղզական լեզուն այդ դասակարգման մեջ ներառվել է՝  նմանության սկզբունքով, ոչ թե գենետիկ ծագմամբ։

Գոյություն ունեն բոլոր գիտական հիմքերը «ղրղզական լեզվախմբի» դասակարգում կազմելու համար, սակայն թե՛ ռուս, թե՛ ղրղզ լեզվաբանները գտնվում են «թուրքական տեսության» ուժեղ ազդեցության տակ՝ ինչպես կազմակերպական, այնպես էլ (և հիմնականում) ֆինանսական առումով, մասամբ՝ նաև քաղաքականացված պատճառներով։ Մյուսները պարզապես «վախենում են» կամ «զգուշանում»։

 Այսպիսով, ներկայում «թուրք» տերմինը ունի միայն լեզվաբանական իմաստ՝ վերաբերվելով ոչ միայն տարբեր էթնիկական, այլև տարբեր ռասայական ժողովուրդների, որոնք խոսում են միմյանց նման լեզուներով։

   Այս իմաստով որևէ «միասնական էթնոսի» կամ «միասնական պատմության», հատկապես «հին թուրքերի», մասին խոսելն անհիմն է և հակագիտական։ Ժամանակակից տերմինի իմաստը հնի վրա տեղափոխելու փորձերը (առաջին և երկրորդ ժամանակաշրջանների համար) կեղծարարություններ են, որոնք կապված են քաղաքականացմամբ և որևէ կապ չունեն պատմության հետ։ Նման մոտեցումները պատմագիտությունը վճռականորեն մերժում է։

Սիբիրի և Կենտրոնական Ասիայի ողջ պատմությունը իբրև թե «թուրքերի պատմություն» ներկայացնելն ու այն միայն «թուրքաբանների» ուսումնասիրմանը հանձնելը՝ հակագիտական մոտեցում է ։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Իլհամի «95 տոկոսանոցը»