ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ԱՐԴԻ ՄԱՐՏԱՀԱՐԱՎԵՐՆԵՐԻ ՓՈՒԼՈՒՄ

Նախաբան. Զգոնության և ՀԱԵ-ի արմատական, ազգայնական վերափոխման կոչ

Այսօր՝ համազգային տագնապի ու հոգևոր խարխլման պայմաններում, ժամանակն է կոչ հղելու ոչ միայն պաշտպանվելու, այլ վերածնվելու։ Հայ Առաքելական Եկեղեցին այլևս չպետք է ընկալվի որպես սոսկ ծիսական մարմին. նրա նպատակը պիտի լինի՝ վերածվել համազգային դիմադրողականության առանցքի։ Սա ապրելու և լինելու կռիվ է։ Այս պահին, երբ վտանգված է ոչ միայն պետականությունը, այլև ազգային հոգին, եկեղեցին կոչված է վերածնվելու՝ որպես մարտական հավատքի տաճար։

«Հոգևորը պիտի ծառայի ոչ թե միայն անհատին, այլ ազգին»։ — Գարեգին Նժդեհ

Փաշինյանի պոպուլիստական քաղաքականությունը՝ որպես հոգևոր ու ազգային բաժանման վտանգ

Փաշինյանի պոպուլիստական քաղաքականությունը, որպես ճակատագրական վտանգ Հայոց պետականության ու հոգևորության բաժանման տեսանկյունից, ընդգծում է այն անդունդը, ուր կարող է սահել մեր ազգային ինքնությունը՝ կտրվելով իր հոգևոր և մշակութային արմատներից։

Սակայն պետք է հստակեցնել. խնդիրն այսօրվա Կաթողիկոսի՝ որպես անձի հետ կապելն արհեստական շեղում է։ Հայ Առաքելական Փրկչական Եկեղեցին չի կարող նույնացվել որևէ անցողիկ առաջնորդի հետ։ Նրա առաքելությունն է՝ վերագտնել իր Առաքելական էությունը, հանդես գալ նոր որակով՝ որպես հոգևոր շինարարություն կատարող ուժ, որը պիտի մոտեցնի մոլորյալներին, աղանդավորներին, աթեիստներին, ինչպես նաև ազգային հեթանոսական ինքնությունը վերագտած հայերին՝ ստեղծելով ներդաշնակ հոգևոր միասնություն։Անհրաժեշտ է Հայաստանի Սահմանադրական Դատարանը վերանվանել Մեծ Դատավարություն և , որպես ազգային աարմատաներին վերադառնալու կուսի վկայություն նրա ղեկավար նշանակել ՀԱԵ կաթողիկոսին:

Պատմությունը ցույց է տալիս, որ հոգևոր հարաբերվող տարրերը կարող են հաշտ գոյակցել՝ երբ դրանց հիմքում ընկած է սերն առ Ազգն ու Մշակույթը։ Արևմտյան Փրկչականության պատմությունն այդպես չէր ձևավորվել, սակայն Հայաստանի հողի վրա Փրկչականությունը հաճախ իր մեջ ներառել է հեթանոսական քնարականության, բնապաշտական խորքաշարժ բանաձևերը։ Ինչպես գրել է Ավետիք Իսահակյանը՝

-«Մեր հավատը մի ծառ է, որ հնագույն արմատներ ունի՝ խոր քաղցրահոտ հողում, բայց վեր բարձրացած՝ խոսում է Վարդապետի լույսով»։  Նույն ոգով Մկրտիչ Պատկանյանն ընդգծել էր, որ «Հայ հոգևորությունը սոսկ եկեղեցու պատերից ներս չի ծնվում այն բխում է մեր տաղերից, մեր լեռներից, մեր պայքարներից, մեր լեզվից»։

1. Հայ Առաքելական Փրկչական Եկեղեցին՝ որպես ինքնության առանցք

Հայ եկեղեցին դարերի ընթացքում եղել է ոչ միայն հավատքի, այլև մշակույթի պահապան։ Հայոց լեզուն, գրականությունն ու պատմությունը չեն կարող գոյություն ունենալ առանց այդ ոգեղեն կոթողի։ Վռամշապուհ Արշակունի (389-415) արքայն, Մեսրոպ Մաշտոցն ու Սահակ Պարթևը վերակառուցեցին Հայոց պետություն ու հոգևորություն՝ մեկ միասնական համակարգում։

«Եկեղեցին դարերի ընթացքում եղել է այն կրակը, որ չի մարել՝ գիշերվա խորքում պահելով ազգի հոգին»։ գրել է Հայկ Ասատրյանը:

Հայ եկեղեցին եղել է ու պիտի մնա համախմբման առանցք՝ ոչ թե սոսկ արարողակարգային, այլ գոյաբանական իմաստով։

2. Արժեքային պատերազմը և ժամանակակից մարտահրավերները

Այսօր «համամարդկային արժեքներ» անվան տակ՝ Հայ ժողովրդին պարտադրվում են ապազգային, ժխտողական կենսալուծումներ։ Գերտերությունների քարոզչամե-քենան նպատակ ունի ոչ թե զարգացնել Հայ ազգային հոգևոր միջավայրը, այլ՝ քան-դել այն։ Այս ծրագրերին Մեր Հայրենիքի ներսում միանում են շահադիտական ուժեր, որոնք նպատակ ունեն թուլացնել եկեղեցու ազդեցությունը՝ քարոզելով «նոր հոգևո-րություն» առանց Աստծո, առանց Սրբության, առանց Ազգի։  «Ազգը, որ հեռանում է իր հոգևոր արմատներից, մահվան ճամփին է» - գրել է Նժդեհը:

3. Համաշխարհային համատեքստում՝ Եկեղեցիները և պետությունները

 Պետք չէ հեռու գնալ։ Հունաստանում՝ Ուղղափառ Եկեղեցին պետական կարգա-վիճակ ունի։ Ռուսաստանում՝ եկեղեցին ազգային անվտանգության ռազմավարու-թյան բաղադրիչ է։ Իտալիայում՝ Վատիկանի ազդեցությունն ապահովում է մշակու-թային ինքնիշխանությունը։ Այս ամենը վկայում են՝ այն ազգերը, որոնք պաշտպա-նում է եկեղեցին, պաշտպանում է իրենց մշակույթն ու լեզուն։

«Քաղաքակրթական ինքնությունը կորչում է, երբ դադարում է հոգևոր մշակույթը»-ընդգծել է ամերիկացի հասարակագետ, քաղաքագետ և պետական գործիչ  Զբիգնև Բժեզինսկին:

4. Ինչպե՞ս պիտի գործի ՀԱԵ-ն այսօր

Այսօր եկեղեցին պետք է հանդես գա ոչ թե իբրև ինստիտուցիոնալ բեռ, այլ՝ արժեքային զրահ։ Նա պիտի վերականգնի իր ազգապահպան առաքելությունը՝ կրթական, մշակութային, բարոյական, սփյուռքյան բոլոր ոլորտներում։ Նա պետք է չվախենա թևանցուկ անել նաև ազգային ինքնության հեթանոսական շերտի հետ՝ ոչ թե պայքարելու, այլ՝ ներառական կերպով ծառայելու համազգային վերածննդին։

«Պետք չէ բարեկենդան Եկեղեցի, պետք է մարտական հավատք» - ամենուր պնդում էր Հայկ Ասատրյանը:

«Ճշմարիտ ազգայնականությունը շինարար է, ոչ թե քանդող. նա բոլոր բեկորները հավաքում է՝ տաճար դարձնելու համար»։ - խրատել է Րաֆֆին:

Եզրակացություն. Գոյամարտի վերջին գիծը՝ հոգևոր սահմանն է

Հայ Առաքելական Եկեղեցու պաշտպանությունը այսօր նույնքան կարևոր է, որքան երկրի սահմանների պաշտպանությունը։ Ով պաշտպանում է ՀԱԵ-ն՝ պաշտպանում է ոչ թե մենակ հավատքը, այլ նաև Ազգը, Լեզուն, Պատմությունն ու Ազգային Պետա-կանությունը։

    Վերջում Նժդեհի ոգով ավելացնենք, որ Հայ Առաքելական Փրկչական Եկեղեցին, ինչպես սրբազան Արարատ լեռը, պիտի կանգնի՝ որպես պատնեշ ճակատագրական վտանգների դիմաց»։






Комментарии

Популярные сообщения из этого блога

Իլհամի «95 տոկոսանոցը»

Ո՞ՎՔԵՐ ԵՆ «ԹՈՒՐՔԵՐԸ»