Ա Ր Ձ Ա ԽԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՆ ԸՍՏ Մ. Եպիս. ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆԻ «ԱՐՁԱԽ» ԳՐՔԻ

 


                        Ըստ Մակար եպիսկոպոս Բարխուդարյանի «Արձախ»,Բագու 1895թ. էջ 6

Արձախը Մեծ Հայքի 15 նահանգներից մեկն է։ Վաղարշակ թագավորի ժամանակ Արձախի սահմանները ձգվում էին մինչև Երասխ գետ, դեպի արևելք՝ Արձախի ամենաբարձր լեռների գագաթնագիծը, իսկ հյուսիս-արևելքում՝ Հնարակերտ ամրոցը։ Այդ սահմաններից այն կողմ՝ Կուր գետի և Կովկասի Մեծ Սարի միջև ընկած տարածքում Վաղարշակ թագավորը Կուսակալ էր նշանակել Սիսական Առանին։(Ըստ Խորենացու Այս Առանի զավակներից էլ գոյացել են Կուրի ու Արաքսի միջագետքի հայ բնակիչները՝ ուտիացինե­րը, նաև Գարդմանքի, Ծավդեից (Արձախի) և Գուգարացոց իշխանությունները):

Սակայն երբ հիմք է դրվում նաև Աղվանքի Արշակունի թագավորությանը, Հայաստանի և Աղվանքի միջև առաջանում են սահմանային վեճեր։ Այս հակասությունների արդյունքում Արձախը և Աղվանքը որոշում են սահմանն անցկացնել Կուր գետի երկայնքով։

Հինգերորդ դարում ամբողջ Արձախ նահանգը ներառվում է Աղվանքի թագավորության կազմում։ Արձախի կազմում գտնվող Ծար, Վակունիք, Աղահեջ և Բերդաձոր գավառները, որոնք Արձախի մաս էին, փորձել էին յուրացնել Մեծ Սյունիքի թագավորները։ Դա պատճառ է դարձել երկարատև հակամարտության՝ Մեծ Սյունիքի և Աղվանքի թագավորությունների ու հոգևոր իշխանությունների միջև՝ ներառյալ Հայոց մի քանի կաթողիկոսների ներգրավմամբ։

Խաղաղության հաստատման նպատակով՝ ամենայն հայոց Սարգիս կաթողիկոսը 489 թ. տարածում է երկու կողմերին ուղղված կոնդակ՝ նշելով հետևյալը.

«Դուք՝ աստվածապսակ թագավոր Վասակ Սյունաց, աստվածապահ իշխաններ Սևադա, Աշոտ և այլ ազնվականներ... նախկինում բազմաթիվ հակասություններ էին առաջացել, որոնք ամրապնդված էին մեծ նզովքներով Հայոց կաթողիկոսների կողմից։ Ուստի որոշվեց՝ Աղվանքի սահմանը անցկացնել Ըռմբ գետի, Ծարի գավառի և Աղահեջի վրայով՝ մինչև Քարավազի կամուրջը՝ Երասխ գետի մոտ»։

Այս սահմանումը դարձավ պաշտոնական ու եկեղեցականորեն հաստատված, և ով որ հանդգներ խախտել կամ վիճարկել այդ սահմանը, ենթակա էր սրբազան անեծքի։

Այսպիսով, սկսած հինգերորդ դարից և այդ կոնդակից մինչև մեր օրերը, Արձախը ընդգրկել է տարածք՝ սահմանված Երասխ, Կուր, Խրամ, Ձորագետ և Հակարի գետերով, ինչպես նաև Կայենի, Դիլիջանի, Գեղամյան լեռների գագաթնագծերով։

Մովսես Խորենացին, նշելով, թե Արձախն ունի 13 գավառ, հետագայում հավելում է, որ Աղվանքի թագավորը հանել է Արձախից մի շարք գավառներ, այդ թվում՝ Շիկաշեն, Գարդման, Կողթ, Զավե և ևս շուրջ քսան գավառ՝ մինչև այն վայրը, որտեղ Երասխը միանում է Կուրին։

Ըստ հաշվարկի, Արձախն ունեցել է ընդհանուր 24 գավառ՝ ներառյալ 13 բուն Արձախի, 6 Ուտիի գավառների, և 4 վերին գավառների թվում նաև Շիկաշենը։ Վարդանակերտ գավառը գտնվել է Կուրի և Երասխի միախառնման վայրում։

Երկար դարերի ընթացքում Արձախն ունեցել է տարբեր անուններ՝ Գարգարք, Արձախ, Փոքր Սյունիք, Խաչեն, Սև Այգի։ Մինչդեռ պարսիկներն ու թուրք-թաթարները այն անվանել են Գարաբաղ։


Մեկնաբանություն

Արձախը՝ որպես Մեծ Հայքի 15 նահանգներից մեկը, հնագույն ժամանակներից ունեցել է հստակ աշխարհագրական սահմաններ։ Վաղարշակ թագավորի օրոք Արձախի սահմաններն ընդգրկում էին արևմուտքում՝ Երասխ գետը, հյուսիսում՝ Կուր գետի հունը, հարավում՝ Հակարի և Ձորագետ գետերի միախառնման հովիտները, իսկ արևելքում՝ մինչև Մեծ Կովկասի ստորոտները։ Նահանգի 24 գավառներից էին Ծարը, Վակունիքը, Աղահեջը, Բերդաձորը, Շակաշենը, Գարդմանը, Կողթը և այլն։

Դարերի ընթացքում Արձախը հիշատակվել է տարբեր անուններով՝  ՈՒրդեխե , Ա/ՈՒրդեխինի , Առան, Արձախ, Արդախ, Արձախ, Արձախա աշխարհ, Արձախամար աշխարհ, Խաչեն, Խաչենք, Փոքր Սյունիք,Գարգարք, Սև Այգի, իսկ 13-14-րդ դարերից սկսած՝ պարսկական և թյուրքական ազդեցության ժամանակաշրջանում տարածվեց նաև «Գարաբախ» (հայկական առոգանությամբ՝ Ղարաբաղ) անվանումը։

Արձախի Խանությունը (1747–1822) Պարսից Նադիր շահի մահից հետո նրա կայսրության փլուզման պայմաններում՝ 18-րդ դարի կեսերին, Խամսա-Արձախի բերդական տոհմերից սերված իշխանները վերակազմավորեցին որպես Արձախ- Ղարաբաղի խանություն։ Խանության առաջին խաները՝ իշխան Բաղին, Եսային , Ավան Իսախանյանը հայեր էին և առաջնորդում էին Արձախի խանությունը որպես քրիստոնյա իշխանություն՝ հավատարիմ բնիկ ժողովրդին յուրահատուկ դարավոր ավանդույթներին։ Ավելի ուշ, ռուսական ուժեղացող ազդեցությունը թուլացնելու նպատակով, պարսից աչքունիքը խաներ նշանակեց մահմեդական ռազմատենչ տոհմերի ներկայացուցիչներից: Օտարազգի խաները ռազմական ծառայությունից հեռացրել էին հայերին, բայց խանության տնտեսական ողջ կյանքը թողել էին բացարձակ մեծամասնություն կազմող բնիկ հայերի ձեռքում, որոնք ՝ կենտրոնացած էին Գյուլիստանում, Ջրաբերդում, Խաչենում, Վարանդայում՝ Շուշի բերդավանով և Դիզակում

Խորհրդային բռնագրավում և ԼՂԻՄ ստեղծումը (1921–1923)

1918-1920թթ. Արձախ-ադրբեջանական պատերազմը անթեղվեց Կարմիր բանակի ներխուժմամբ: Խորհրդային դիմակով քողարկված մուսավաթական ռասիզմին հավատարիմ  Ադրբեջանը, ՌԽՖՍՀ-ի և Քեմալական Թուրքիայի աջակցությամբ, զավթեց Արձախը Հայաստանից։ Չնայած Արձախի բնակչությունը հերոսական պայքար մղեց խորհրդային-թուրքական զորքերի դեմ մինչև 1921 թ., սակայն շրջափակման հետևանքով կտրվելով Հայաստանի աջակցությունից՝ Արձախն ապօրինի ձևով բռնակցվեց խորհրդային Ադրբեջանին։

Հայության չդադարող ընդվզումը կանգնեցնելու համար 1923 թ. հուլիսի 7-ին ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի (Հայկական) Ինքնավար Մարզը (ԼՂ (Հայկական) ԻՄ)՝ ընդամենը 4400 կմ² տարածքով, որն ընդգրկում էր պատմական Արձախի մոտ մեկ քառորդը։ Արձախի պատմական տարածքների մեծ մասը՝ Քաշաթաղը (Լաչին), Քարվաճառը (Քելբաջար), Գարդմանը, Շակաշենը, Զանգելանը, Ջեբրայիլը և Դիզակի հարավայի բնակավայրերըը, դուրս թողնվեցին ԼՂ (Հայկական) ԻՄ-ից՝ բռնակցելով Ադրբեջանի մյուս շրջաններին՝ Արձախը Հայաստանից վերջնական մեկուսացնելու ռազմավարությամբ։Առերևույթ ինքավարությանը անգամ չտրվեց Հայկական անվանումը՝ որը վկայում էր տարածքը հայաթափելու ադրբեջանական գաղութարարների հեռակա ծրագրի մասին:1991 թ. նոյեմբերի 26-ին Ադրբեջանի Հանրապետության ԱԺ-ը հայտարարեց  ԼՂ (Հայկական) ԻՄ-ի լուծարման և այն Ադրբեջանին բռնակցելու մասին:

Արձախի Հանրապետության ժամանակաշրջան 1991–2023թթ.

1991 թ. Արձախի ժողովուրդը, հիմնվելով միջազգային իրավունքի ինքնորոշման իրավունքին, հանրաքվեով և ընտրություններով հռչակեց անկախ Հանրապետություն։ Արձախը վերահսկողություն հաստատեց ոչ միայն նախկին ԼՂ (Հայկական) ԻՄ տարածքի, այլև շուրջ 7000 կմ² ազատագրված պատմական տարածքների վրա՝ ներառյալ Քաշաթաղը (Լաչին), Քարվաճառը և այլն։ Ամբողջությամբ Արձախի Հանրապետության տարածքն ընդգրկում էր մոտ 11,000 կմ², 380 բնակավայրերով, որոնցից 12-ը ՝քաղաքներ։ Հանրապետության բնակչության թվաքանակը կազմում էր 150890 մարդ, որից 150533-ը՝ հայեր, 171-ը՝ ռուսներ, 21-ը՝ ուկրաինացիներ, 22-ը՝ հույներ, 12-ը՝ վրացիներ, 6-ը՝ ադրբեջանցիներ, ընդ որում` 48,2 %ը տղամարդ և 51,8 %ը կին

2020 թվականի պատերազմը և 2023 թվականի լիակատար օկուպացիան

2020 թ. 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանը թուրքական և իսլամիստական աջակցության միջոցով օկուպացրեց Արձախի մոտ 75%-ը, այդ թվում՝ Շուշին, Հադրութը, Քարվաճառը, Քաշաթաղը։ Իսկ 2023 թ. սեպտեմբերի 19-ին իրականացված ռազմական ագրեսիայից հետո՝ ամբողջ Արձախի հայ բնակչությունը բռնատեղահանվեց, և Արձախը հայտնվեց լիակատար օկուպացիայի տակ։

     Համադրություն

  • Պատմական Արձախի ծավալը՝ մոտ 18,000 կմ²,
  • ԽՍՀՄ ժամանակների ԼՂ (Հայկական) ԻՄ՝ մոտ 4,400 կմ²,
  • Արձախի Հանրապետության վերահսկած տարածքը՝ մոտ 11,000 կմ²,
  • Այսօր՝ ամբողջական օկուպացիա և զրո ինքնավարություն ։

Կորուստների ծավալը ՝ մի ամբողջ ինքնիշխան պետության ոչնչացում տարածաշրջանի ագրեսոր Ադրբեջանի կողմից։ Խոսքը միայն տարածքի մասին չէ։ Խոսքը համաշխարհային հանրության լուռ համաձայնությամբ զավթիչ Ադրբեջանի կողմից իրականացված  էթնիկ հիշողության, քաղաքակրթության, ինքնիշխանության և բնիկ հայ ժողովրդի գոյության իրավունքի ջնջման մասին է։

  Արձախի բնիկ հայությունը պետք է վերաիմաստավորի պատմությունը, վերագրանցի ճշմարտությունը բոլոր հնարավոր իրավական և քաղաքական նոր ռազմավարությամբ;

Комментарии

Популярные сообщения из этого блога

Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին

Թող Հայաստանը լինի Լույսի Հայրենիք։

Իլհամի «95 տոկոսանոցը»