ԱՐՁԱԽԻ ԲՆԻԿ ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԲԵԼԳԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

                                    


    Բելգիայի Ներկայացուցիչների պալատի 2025 թ. հուլիսի 17-ի բանաձևը եզակի դրվագ է՝ եվրոպական խորհրդարանական համակարգում  բարձրացվել է Արձախի հարցը ոչ թե որպես անցյալ, այլ՝ արդիական և լուծում պահանջող մարդասիրական ու քաղաքական օրակարգ։ Սա՝ կոնտեքստում, երբ Արեւմուտքի մի շարք կարևոր դերակատարներ լռությամբ հաստատել են Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի հակաքաղաքակրթական հետևանքները։ 

     Խիստ ձևակերպումներով բանաձև.

  1. Բելգիայի պառլամենտը անվարան օգտագործել է  ռազմական հարձակում, մարդասիրական ճգնաժամ, հակաօրինական կալանավորումներ, էթնիկ զտում տերմինները՝ , որոնք իրավական և քաղաքական ճշգրտություն են հաղորդում փաստագրությանը։

  2. Միջազգային իրավունքի հղումներով հիմնավորում.
    Բանաձևը հղում է կատարել միաժամանակ ԵԽԽՎ, Արդարադատության միջազգային դատարանի որոշումներին, Հռոմի ստատուտին, ինչը բարձրացնում է փաստաթղթի իրավական կշիռը։

  3. Պարտավորեցնող ուղերձներ կառավարությանը.
    Ոչ միայն դատապարտող հայտարարություն է արվում, այլ հստակ պահանջ է դրվում Բելգիայի կառավարությանը՝ գործնական քայլերի՝

    • աջակցել միջազգային քննություններին,

    • դիմել Հռոմի դատարան՝ Ադրբեջանի պատասխանատվության հարցով։

  4. Վերադարձի իրավունքի ամրագրում որպես անուրանալի սկզբունք.
    Արձախի բնիկ հայության վերադարձը ներկայացվում է ոչ որպես քաղաքական կամ հումանիստական ակնկալիք, այլ՝ միջազգային իրավունքով ամրագրված հիմնարար իրավունք։

  5. Բարոյական հարթության ընդգծում.
    Ֆրանսուա Պուպոնիի հայտարարությունը հստակ բարոյահաղորդ է՝ Եվրոպան չպետք է առաջնորդվի աշխարհաքաղաքական իներտությամբ, այլ՝ մարդու իրավունքների և արժանապատվության պաշտպանության իր պարտավորություններով։

     Սահմանափակումներ

  1. Ոչ պարտադիր բնույթ.
    Ինչպես ԵՄ ներսում ընդունված բանաձևերի մեծ մասը, սա ևս ոչ պարտադիր իրավական ուժ ունեցող փաստաթուղթ է։ Դա սահմանափակում է դրա իրական ազդեցությունը գործադիր իշխանությունների վրա, մասնավորապես՝ արտաքին քաղաքական որոշումների շրջանակում։

  2. Քայլերի բացակայություն՝ Արձախի Հանրապետության ճանաչման ուղղությամբ.
    Թեպետ փաստաթուղթը խիստ քննադատում է էթնիկ զտումները և խոսում է վերադարձի իրավունքից, այն չի առաջադրում Արձախի քաղաքական իրավահավասարության վերականգման կամ ինքնորոշման իրավունքի ճանաչման օրակարգ, ինչը թույլ է տալիս Բաքվին և նրա դաշնակիցներին շարունակել մանիպուլացնել իրավիճակը՝ որպես «ներքին հարց»։

  3. Բելգիայի գործադիրի անգործության վտանգ.
    Բանաձևը կոչ է անում, բայց չի ենթադրում մեխանիզմներ, թե ինչ կարվի, եթե կառավարությունը անտեսի պառլամենտի ուղերձը։

  4. ԵԱՀԿ Մինսկի խմբի և բանակցային մեխանիզմների անտեսում.
    Բանաձևը չի պահանջում վերագործարկել բանակցային հարթակները, օրինակ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը կամ նոր բազմակողմ միջազգային ձևաչափ։ 

     Վերլուծական եզրահանգումներ

  1. Բելգիայի պառլամենտի բանաձևը հավաստիացնում է, որ Արձախի հարցը հնարավոր չէ «փակել» միակողմանի բռնությամբ, և Արձախի բնիկ հայության վերադարձը կարելի է և պետք է դնել միջազգային օրակարգ։

  2. Այս բանաձևը կարևոր քաղաքական ու բարոյական լծակ է համայն հայկական կառույցների, մասնագիտական շրջանակների ու իրավապաշտպանների համար, որպեսզի շարունակեն միջազգային հարթակներում Արձախը բարձրաձայնել։

  3. Առանց Հայաստանի Հանրապետությունում քաղաքական կամքի, պետական մակարդակով միջազգային իրավունքի գործնական գործարկման, որևէ անգամավոր եվրոպական բանաձև չի կարող վերականգնել Արձախի կարգավիճակը կամ վերադարձնել բռնագաղթած բնակչությանը։ 
        Առաջարկվող քայլեր

  • Ֆրանսիա-Արձախ բարեկամության շրջանակի հրապարակումը պետք է թարգմանել տարբեր լեզուներով և շրջանառել միջազգային հարթակներում, իբրև փաստաթուղթ, որը նորից վկայում է՝ Արձախի խնդիրը չլուծված է։

  • Հայաստանի և Արձախի իրավաբաններն ու քաղաքական փորձագետները պետք է ֆիքսեն այս բանաձևը իրավապաշտպան գանգատների մեջ՝ որպես Եվրոպական պետությունների պաշտոնական դիրքորոշման օրինակ։

  • Համայն հայ համայնքները կարող են նույնատիպ բանաձևերի հասնել այլ երկրների պառլամենտներում՝ օգտվելով բելգիական նախադեպից։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Իլհամի «95 տոկոսանոցը»

Ո՞ՎՔԵՐ ԵՆ «ԹՈՒՐՔԵՐԸ»