Մանազկերտի դառն դասը և մերօրյա իրողությունները
1071-ի Մանազկերտի ճակատամարտը դարձավ Բյուզանդիայի կործանման և Թուրքիայի կայացման վճռորոշ պահը։ Ալփ-Արսլանի հաղթանակը ոչ թե նրա ռազմավարական հանճարի, այլ Բյուզանդիայի ներքին դավաճանության ու ուշացած որոշումների հետևանք էր։ Մատենագիրների վկայությամբ՝ բյուզանդական զորքի մի մասը դավաճանեց և թուրքերի կողմ անցավ, իսկ կայսրությունը՝ գերեվարված, ստիպված եղավ զիջել Մանազկերտն ու Փոքր Ասիայի բանալիները։
Այսօր էլ պատմությունը կարող է կրկնվել։ Օրվա Ռուսաստանն էլ, ինչպես այն ժամանակ Բյուզանդիան, կարող է ուշացած փորձել կանգնեցնել թուրքական առաջխաղացումը՝ այս անգամ Ադրբեջանում։ Բայց ինչպես ցույց է տալիս Մանազկերտի դասը, ուշացած քայլերը ճակատագրական են դառնում։
Այսօր Մուշ նահանգում թուրքական ռազմաօդային ուժերը իրենց հաղթանակի տարեդարձի կապակցությամբ ցուցադրական թռիչքներով երկնքում կիսալուսին են նկարել՝ հաղթանակի խորհրդանիշ դարձնելով բնիկ հայ ժողովրդի Հայրենիքի զավթումը։
Հայաստանը չպետք է սպասի ուրիշների ուշացած միջամտությանը։ Պետք է ինքնուրույն ամրապնդել պետական կամքն ու պաշտպանական ուժերը, որպեսզի նոր Մանազկերտներ չկրկնվեն մեր հողի վրա։ Ով ժամանակին է գործում՝ նա է պահպանում իր հայրենիքը։
Комментарии
Отправить комментарий