ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆԸ


   «Ամեն առաջնորդ պահանջում է իր զինվորներից այնքան, որքան ինքն է ընդունակ տալ: Անվեհերությունն ու անձնազոհությունն առաջնորդից են սկսվում , և այնտեղ, որտեղ կանգ է առնում նա, ավարտվում է Հայրենիքի սահմանը։ Ուինսթոն Չերչիլն ասում էր․ «Առաջնորդն առաջինն է մարտի դաշտում ...»: Ըստ առասպելական Լեոնիդասի . «Ով կանգնում է առաջի շարքում, նա է արժանի հաղթանակին»:

Անձնազոհ զինվոր չես ունենա, եթե ինքդ՝ չվախենալով մահից՝ չսիրես կռիվը : Առաջնորդն է, իր հոգին փոխանցելով զինվորներին,  հոգեբանորեն  ձևավորում հաղթող կամ վախկոտ բանակ: Մեծն Նապոլեոնն ասում էր՝ «Զորքի հոգին նրա առաջնորդն է», իսկ Սուն Ցզուն հավելում է․ «Մեծագույն առաջնորդն է Ազգին հաղթանակ բերում...»: Ալեքսանդր Մակեդոնացին խոստանում էր իրեն հետևող զինվորներին «առաջնորդել դեպի անմահություն»:

Կատարյալ առաջնորդը ռազմարվեստագետ է։ Նա, Զորավար Անդրանիկի պես, ընկեր է իր զինվորին, և զորքն արագ զգում է, թե ով է իրական մեծությունը, և ով՝ փքված պաշտոնյա։ Առաջնորդը խստապահանջ է, բայց ոչ կոպիտ, հպարտ է, բայց ոչ փառասեր: Սուվորովն ասում էր․ «Առաջնորդը պետք է առաջինը լինի վտանգի գոտում, և ոչ թե սենյակում»: Ազատության համար անվեհեր պայքարող Սպարտակը կրկնում էր․ «Անհնար է առաջնորդել, եթե դու ինքդ քո հոգով և մարմնով  մարտի մեջ չես»:

  Զինվորի պահանջը պարզ է՝ տեսնել իր առաջնորդին կրակի առաջին գծում, դեմ առ դեմ մահվան աչքերին նայելիս։ Զորավարի հանճարը չափվում է հոգու վեհությամբ:Ըստ Իվան Լազարևի զորավարի հանճարը չափվումէ նրա հոգու վեհությամբ:  Ժուկովը հավելում է․ «Վիճակը չի փոխում ոգուն, այլ ոգին է փոխում վիճակը»: Մոնթեն է նշել ․ «Մարտական ոգին  և զինամթերքն են հաղթանակի գրավականը»:

   Ըստ Նժդեհի՝ «Լավ է մեռցնել  թշնամուն՝ ապրելու համար, քան ապրել՝ մորթվելու համար»: Ահա՛ արդիական առաջնորդին ներկայացվող որոշ նորմեր՝ պաշտելի, խրախուսող, խստապահանջ, այսինքն,այնպիսին, որ զինվորն ինքն իրեն է ըեսնում  նրա կողքին և  ոգով հաղթում կռվում: Առաջնորդի ներկայությունը զորքի անխախտ հիմքն է:



Комментарии

Популярные сообщения из этого блога

Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին

Թող Հայաստանը լինի Լույսի Հայրենիք։

Իլհամի «95 տոկոսանոցը»