Հայաստանն աշխարհաքաղաքական խաղերում
Անցյալի դասերը և ներկայի մարտահրավերները
Հայ ժողովուրդը, սկսած 18-րդ դարից մինչև մեր օրերը կանգնած է հսկայական ուժերի բախման կիզակետում։ Նրա պատմական տարածքներն ընկած էին և են երեք կայսրությունների՝ Ռուսաստանի Թուրքիայի և Իրանի շահերի հատման գծում։ Այս մրցակցության մեջ անմիջական դերակատարություն ունեին և ունեն նաև Անգլիան ու Ֆրանսիան՝ առաջնորդվելով սեփական գաղութային և ռազմա-տնտեսական ծրագրերով։
-
Ռուսաստան։ Պետրոս Մեծից սկսած՝ Մոսկվայի ռազմավարական նպատակը եղել է Անյսրկովկասի ներգրավումը կայսրության սահմաններում։ Այդ տարածքները դիտարկվում էին որպես բուֆերային գոտի Պարսկաստանի և Թուրքիայի դեմ։ Հայերին ու վրացիներին հաճախ խոստանում էին պետականության վերականգնում, սակայն իրականում այդ խոստումները ծառայել են բացառապես Ռուսաստանի տարածքային շահերին։
-
Թուրքիա։ Թուրքիան ձգտում էր և ձգտում է զսպել Ռուսաստանի առաջխաղացումը, բայց չի տարբերվում նրանից հայերի ու վրացիների նկատմամաբ վարվող քաղաքականության մեջ։ Հայկական հարցում Թուրքիան մշտապես հանդես է եկել որպես կոշտ հակակշիռ ցանկացած անկախ պետականության գաղափարին՝ բացառապես 1918-ից, երբ Երևանի շուրջ տարածքը ճանաչելով իբրև անկախ պետականություն՝ վիժեցվեց Սևրի պայմանագրով նախատեսված Հայաստանի կայացումը:։
-
Իրան։ Իրանի Այսրկովկասում սեփական վերահսկողությունը պահպանելու համար հաճախ հանդես է եկել որպես առավել ճկուն խաղացող, որն ավելի շուտ էր պատրաստ ընդունել հայկական բուֆերային պետության գաղափարը՝ սեփական անվտանգության ապահովման համար։ Կարող ենք փաստել Դավիթ Բեկի իշխանապետության ճանաչումը 1727-1728թթ.:
-
Անգլիա և Ֆրանսիա։ Այս երկու գիշատիչները, միմյանց հետ մրցակցելով, փորձում էին կասեցնել Ռուսաստանի առաջխաղացումը՝ ժամանակ առ ժամանակ աջակցելով Պարսկաստանին և Թուրքիային։ Նրանց նպատակը Այսրկովկասը դարձնելն էր հակառուսական ճակատի մաս և իրենց տնտեսությաը սպասարկող հումքային շուկա։
Այսպիսով, հայ ժողովրդի ճակատագիրը 18-20-րդ դարերում որոշվում էր մեծ տերությունների շահերի խաղատախտակի վրա՝ հաճախ հայերիս հատկացնելով խաղասկզբում արագ փոխանակվող շախմատի զինվորի դեր։
Այսօր, 21-րդ դարի Հայաստանի աշխարհաքաղաքական իրավիճակը խիստ հիշեցնում է անցյալի դասերը։
-
Ռուսաստան շարունակում է գործել իր կայսերապաշտ տրամաբանությամբ՝ խոչընդոտելով Հայաստանի լիակատար ինքնիշխանությանը և փորձելով Փաշինյանի ռեժիմի միջոցով սահմանափակել նրա դիվանագիտական մանևրի դաշտը։
-
Թուրքիա և Ադրբեջան համատեղ ուժերով ձգտում են նվազեցնել հայկական գործոնի կշիռը տարածաշրջանում և օգտագործում են նույն Փաշինյանին՝ իրենց նպատակներին հասնելու համար։
-
Իրան հանդես է գալիս որպես Հայաստանի կայուն և հետևողական գործընկեր՝ տեսնելով Հայաստանի գոյությունը որպես անվտանգության կարևոր երաշխիք սեփական հյուսիսային սահմանների համար։ Միակ ռազմաքաղաքական սխալը, որ Իրանը թույլ է տվել, դա Թուրանական դաշինքի կողմից Արցախի անպատիճ զավթումն էր:
-
Հնդկաստան վերջին տարիներին որդեգրել է այնպիսի դիրքորոշում, որը մեծապես համահունչ է Իրանի քաղաքականությանը․ Նյու Դելիի համար Հայաստանը ոչ միայն ռազմավարական գործընկեր է, այլև տարանցիկ կարևոր հանգույց Հյուսիս-Հարավ մայրուղու ծրագրում։
-
Արաբական աշխարհը տարբեր շերտերում ցույց է տալիս հետաքրքրություն․ մասնավորապես՝ Եգիպտոսը, և որոշ գծերով նաև Սաուդյան Արաբիան, հակակշռելով Թուրքիայի և Ադրբեջանի հավակնություններին։
Այս պայմաններում Հայաստանի պետականության ապագան կախված է բացառապես դիվանագիտական ճկունությունից։
-
Ռազմական առումով, Հայաստանը չի կարող մրցել տարածաշրջանում ռազմա-քաղաքական խաղեր կատարող գերտերությունների հետ, սակայն կարող է ապահովել իր պաշտպանունակությունը բազմավեկտոր դաշնակցային քաղաքականությամբ։
-
Տնտեսական առումով, Հայաստանը կարող է դառնալ տարանցիկ՝ Խաղաղության հանգույց Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք ուղիների խաչմերուկում՝ օգտագործելով Իրանի, Հնդկաստանի և Արաբական աշխարհի տնտեսական շահերը։
-
Քաղաքական առումով, Հայաստանը պետք է ձգտի հավասարակշռված գործընկերության՝ Արևմուտքի, Իրանի, Հնդկաստանի և Արաբական աշխարհի հետ՝ միաժամանակ նվազեցնելով Ռուսաստանից կախվածությունը։
Комментарии
Отправить комментарий