Հայը, որ կանգնեցրեց կայսրի հրամանը
ՆԱՊՈԼԵՈՆԻ ՀԱՅ ՄԱՄԼՅՈՒՔԸ
1812 թվականի ա ամռանը, երբ աշխարհակալ Նապոլեոնի բանակը մտավ Մոսկվա, կայսրը հավատում էր, որ հասել է պատմության գագաթնակետին։ Բայց Մոսկվան դատարկ էր, լուռ , սառը և անշարժ՝ ինչպես հին գերեզմանոցը։ Լռությունը խախտվեց Նապոլեոնի հավատարիմ մամլյուքի՝ Ռուստամի ձայնով: ( ֆրանսիացի կենսագիրների թյուր կարծիքով, Ռոստամը ծնվել էր Աֆրիկայում, սակայն արձախի ծերունիների պատումների համաձայն նա ծնվել է Շուշիի արևոտ սարավանդում։Արաբ․՝ مملوك, բառացի թարգմանաբար նշանակում է սեփականություն, զինվորական դաս միջնադարյան Եգիպտոսում, որը ձևավորվում էր տարբեր ազգերից հիմնականում հայերից, չերքեզ-ներից և վրացիներից)
Երբ Նապոլեոնի զորքը մոտեցավ Մոսկվայի հայկական փոքրիկ թաղամասին , շուշեցի ազնվատոհմիկ Ռուստամը դիմեց Նապոլեոնին.
— Իմ կայսր, խնդրում եմ խնայեք իմ ազգակիցներին։ Սա նրանց պատերազմը չէ։ Նրանք խաղաղ մարդիկ են՝ հեռու Ձեր ու ցարի վեճերից։
Նապոլեոնը լուռ և սևեռուն նայեց նրա աչքերին և պատասխանեց.
— Քո ազգի դեմ իմ սուրը երբեք չի բարձրանա, Ռուստամ։ Թող այրվի Ռուսաց կայսրությունը, բայց ոչ քո ազգակիցների թաղամասը։
Եվ այդ օրվանից Նապոլեոնի բանակում շրջանառվեց առասպել՝ «Հայը, որ կանգնեցրեց կայսրի հրամանը» առասպելը։
Ռոստոմի ծագումը Ռուստամը՝ Ռոստոմ Խաչատուրյանը, ծնվել էր 1783-ին Թիֆլիսում՝ արձախցի մեծահարուստ վաճառական Հովնան Խաչատուրյանի ընտանիքում։ Նրա նախնիները ապրել են Շուշիում, իսկ ընտանիքը Թիֆլիս էր տեղափոխվել առևտրական գործերի պատճառով։ Սակայն ճակատագիրը, ինչպես միշտ, իր սև խաղերն ուներ․ ճանապարհին դեպի Թիֆլիս նրանց վրա հարձակվեց թաթար-հրոսակախումբը։ Ռոստոմը՝ դեռ պատանի, գերեվարվեց Եգիպտոս։
Այնտեղ նա դարձավ մամլյուք՝ օտար հողում կոփված հայազգի ռազմիկ։ Շեյխ Ալ-Բաքրին, տպավորված երիտասարդի խելքով ու ուժով, 1799-ին նրան նվիրեց Նապոլեոն Բոնապարտին՝ ասելով.
— Սա այն տղան է, ում սուրը երբեք չի խավարի։
Նապոլեոնը նրան վերանվանեց Ռուստամ, բայց երբեմն, միայն մենության ժամերին, նրան կոչում էր «Mon Arménien fidèle» — իմ հավատարիմ հայը։
Ռուստամը դարձավ կայսրի անձնական թիկնապահը, զրահակիրը և երբեմն՝ խորհրդատուն։ Նապոլեոնն ասում էր․
«Ես չեմ վստահում այն զինվորին, ով չի սիրել իր հողը։ Իսկ Ռուստամը, իր հողի մասին խոսում է այնպես, ինչպես ես՝ իմ կայսրության մասին»։
Ֆրանսիացի պատմաբանները գրեցին, որ նա միակն էր, ով կարող էր առանց թույլտվության մտնել կայսրի վրան։ Շատերն էին փորձում բացատրել այդ կապը՝ միստիկ կամ ռազմավարական պատճառներով։ Բայց Ռուստամի հայրենի հողի ուժը, որ բուրում էր Շուշիի քարերից, նրա մեջ էր՝ որպես լռակյաց հավատ։
Ասում էին՝ հենց նա է փրկել Նապոլեոնի կյանքը Աուստերլիցի ճակատամարտում՝ փակելով նրա մարմինը իր սրախողխող զրահով։ Այդ ժամանակ կայսրը ասաց.
— Քո անունը իմ խղճին է գրված, Ռուստամ։ Երբ մեռնեմ՝ թող քո ձեռքերը դիպչեն իմ շիրմին։
Վերադարձ
Նապոլեոնի պարտությունից հետո Ռուստամը հրաժարվեց ծառայել նոր իշխանությանը։ Նա չգնաց Էլբա, այլ մեկնեց դեպի Պարսկաստան, ապա Թիֆլիս, որտեղ նրան ընդունեց Կովկասի փոխարքա Երմոլովը։ Բայց նրա հոգին մնաց Ֆրանսիայում՝ իր կայսրի մոտ։
1826–1828 թթ․ ռուս–պարսկական պատերազմում Ռուստոմը կրկին վերցրեց սուրը՝ այս անգամ ի պաշտպանություն հայերի։ Նա կռվեց Արձախի բարձունքներում։ Երբ պատերազմն ավարտվեց, վերադարձավ Շուշի՝ տեսնելու այն բակը, որտեղից իրեն քսանհինգ տարի առաջ առևանգել էին հարևան թաթարները։
Երբ Նապոլեոնի աճյունը տեղափոխեցին Սուրբ Հեղինե կղզուց Փարիզ, հենց Ռուստոմն էր ուղեկցում դագաղը՝ կանգնած լուռ, չպահանջելով ոչ մի պատիվ։ Ֆրանսիայի հողում նա ամուսնացավ Ալեքսանդրա Դովիլի հետ, և ունեցավ երկու զավակ։
Նրա գիրքը՝ «Նապոլեոնի մամլուքը՝ Ռուստամը», լույս տեսավ 1866-ին և դարձավ անփոխարինելի աղբյուր կայսրի մասին ուսումնասիրողների համար։ Բայց գրքի վերջին էջում, փոքրիկ հայերեն նախադասություն կար՝ որը ֆրանսիացիները չհասկացան.
«Ես մնացի մամլյուք նրանց համար, բայց ազատ մարդ՝ իմ հողի համար»։
Ռուստամ Խաչատուրյանը մահացավ Դուրդանում, 1845 թվականին։
Սակայն 1969-ին Կանադայից Երևան բերված մի հին փաստաթղթում հիշատակվում էր, որ Նապոլեոնն ունեցել է «Շուշեցի Վարդանի գունդը», որի հրամանատարը եղել է Հովհաննես Շուշեցին՝ նույն Ժան դե Շուշին, իսկ նրա տեղակալը՝ Ռոստոմ Խաչատուրյանը։
Ահա այսպես՝ պատմությունը լռեցրեց իր հայ հերոսին՝ մինչև այն պահը, երբ պատմության նոր աչքերը բացվեցին։
Անշուշտ ճիշտ էր Ստենդալը, երբ գրում էր.
«Նապոլեոնը աշխարհին տվեց իր կայսրությունը, բայց հայը՝ իր հավատարիմ Ռուստամը, նրան տվեց անմահություն»։
Комментарии
Отправить комментарий