Շուշիի քաղաքակրթական ձայնը

 



 
Արձախը զավթած Իլհամ Ալիևի գաղութային ռեժիմը, Շուշիում ավերելով հայության ամենահին վկայությունը՝ Հին Հանգստարանը,  օպերայի շենք կառուցելու աղմուկ է բարձրացրել՝ ցուցադրելով է ոչ թե մշակութային վերածնունդ, այլ քոչվոր սև խոյեերի հետնորդներին յուրահատուկ մտքի սահմանափակություն։

 Դեռևս 19-րդ դարում շուշեցիները՝ կրթված և լուսավոր մարդիկ, քննարկում էին Ամենափրկիչ եկեղեցու արևելյան ձորում ամֆիթատրոն կառուցելու գաղափարը։ Այն պետք է դառնար քաղաքի հոգևոր ու գեղագիտական կենտրոնը՝ ձորը վերածելով կենդանի մշակույթի օջախի։ Եվ երբ պատկերացնում ես, թե ինչ գեղեցկությամբ ու իմաստով կարող էր լցվել այդ ձորը՝ հայ երաժշտության և խոսքի հնչյուններով, հասկանում ես, թե որքան խորն էր մեր նախնիների քաղաքակրթական մտածողությունը։


Բայց Շուշիի ճակատագիրը կարծես գրվել է վատ ձեռագրով․ քաղաքը անընդհատ անցել է մի վայրենի ղեկավարից մյուսին։ ԽՍՀՄ-ից ժառանգված չար սովորությունը՝ փողերի լվացքատան մտածելակերպը, դարձել է իշխանության զավթածների քաղցկեղային հիվանդությունը։


Եվ այսօր, երբ օտարը փորձում է օպերայով լռեցնել քաղաքակրթության ձայնը, մենք պարտավոր ենք հիշեցնել աշխարհին․ իսկական մշակույթը չի կառուցվում ավերածությունների վրա, և իսկական քաղաքակրթությունը չի ծնվում արհամարհանքից։

Շուշին վերակենդանանալու է ոչ թե շինարարական աղմուկի, այլ պատմական արդարության միջոցով։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Իլհամի «95 տոկոսանոցը»

Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին

Թող Հայաստանը լինի Լույսի Հայրենիք։