ԱՐՐԱՏԱ ԵՎ ՈՉ ԹԵ ԱՐԱՏՏԱ

 Սույն վերլուծության տեսական հիմքում գտնվում է երջանկահիշատակ Արտակ Մովսիսյանի «Հնագույն պետությունը Հայաստանում. Արատտա»,Եր., 1992թ. աշխատությունը, որը գիտական շրջանակներում շրջանառվող տարբեր կարծիքների համեմատ համարվում է առավել արժանահավատ: Մեր կարծիքով հեղինակը, հիմնվելով շումերական «Էնմերքար և Էնսուխքեշդաննա» դյուցազնավեպի քննության վրա, բավականին մոտեցել է բնակավայրի աշխարհագրական տեղադիրքի որոշմանը։ Անշուշտ,  Արրատան (ոչ թե «Արատտա») ո՛չ թե Իրանի տարածքում կամ Զագրոսների հյուսիսում և անգամ ՈՒրալում կամ Աֆղանստանում է գտնվում, այլ՝ Եփրատ–Արածանի ավազանում ։

2. Տեղանունագիտություն և տեքստաբանական շտկում 
Շումերաբաններ Ս. Քրամերն ու Կանեոսը ուսումնասիրել են վեպերգի ամբողջական փաստաթուղթը՝ 237 տողով։ Ըստ մեր դիտարկման, Կանեոսը հրապարակել է 233 տող, թաքցնելով  4 տող

𒌨𒊏𒋫 (Ar-ra-ta) է  ,իսկ   «Aratta» տարբերակն՝ աղավաղված է և անընդունելի ։

Ըստ այլընտրանքային վերլուծության, հնչյունաբանորեն համապատասխանում է «Արրատա» ձևին, ինչը համահունչ է ինչպես հայկական հնագիտական քարտեզագրությանը, այնպես էլ Եփրատի վերին ավազանի տեղանվանական  շերտին։

3. Եփրատ–Արածանի հանգույցը որպես Արրատայի կենտրոն

Եփրատի և Արածանիի միավորման վայրում՝ ներկայիս Քեբանի ջրամբարի հյուսիս արևելյան ափին ,մ.թ.ա. IV հազարամյակում գոյություն է ունեցել զարգացած քաղաքա-պետություն։ Դաշտային հետազոտություններով պարզել ենք, որ Եփրատին միանալու վայրում, Արածանիից շուրջ 3,5 կմ (ներկայում՝ 2,6 կմ) հեռավորությամբ, մ.թ.ա. 3588 թ. հիմնվել է Նիծիր քաղաքը՝ Նիծիր լեռան ստորոտում, որն ունեցել է.

  • արևային հատակագիծ՝  փողոցների ճառագայթաձև կառուցվածք,

  • «Սուրբ օրենքների երկիր» կամ «Անմահների երկիր» անվանում։

Մ.թ.ա. 3865 թ. Նիծիրը վերանվանվել է Արքաիմ, որի հետ կապվում է տեղանունի  երկրորդ շերտը։

4.  ժողովրդագրական տեղաշարժ

Այլընտրանքային վերլուծության համաձայն մ.թ.ա 2754 թ., Արքաիմի բնակչությունը տեղափոխվել է 800 մետր հյուսիս և հիմնել է Արրատա քաղաքը։Այն ունեցել է երկու մուտք՝ հյուիսից և հարավից: 

Մ.թ.ա. 2678 թ., Արրատա բնակչության մոտ 65%-ը, Զեուզեդրայի գլխավորությամբ՝ որպես Դից Ինանայի պաշտամունքի հետևորդներ, լքել են Արրատան և շարժվելով  հարավ, Միջագետքում հիմք են դրել  Սումերական քաղաքակրթությանը: 
 «su-me-er» 
սումեր անվան մեկնությունը կապվում է նրանց յուրահատուկ գլխի մազածածկի սափրման հետ։

5. Քրմապետական համակարգ

Գոյություն է ունեցել քրմական խիստ հիերարխիա.

  • Էն — գերագույն քուրմ,

  • Լուգալ — քաղաքապետ/քաղաքային տիրակալ,

  • Մաշմաշ — ռազմական ծեսերի քուրմ։

Պետական որոշումները կատարվել են «խելացիների ժողովի» միջոցով՝ ժողովրդա-քրմական համակարգին բնորոշ ավագանու ձևով։

Այստեղ առնչվում է նաև Գիլգամեշի վեպի Գիլգամեշը դիտվում է որպես Ուրուկի իրական թագավոր, իսկ Ութնապիշտին ՝ որպես Արքաիմի քուրմ–իմաստուն։

6. Կրոնական բևեռափոխություն

Նիծիր-Արքաիմի բնակչությունը եղել է արևապաշտ, և պաշտամունքի գլխավոր Դիցուհին եղել է Ինանան ՝ ՍՍԵԵ Տեր Արամազդի և ՍՍԵԵ Տիրուհի Ատեմիսէի դուստրը։

Արրատայում հետագայում տեղի է ունեցել կրոնակ-դավանական լուրջ վեճ և արրատացիների36 %-ը ուրացել է Դից Ինանային և  անցել  Խավարի Ուժերի հովանավոր ՍՍԵԵ Տիրուհի Աստղիկի պաշտամունքին, ինչը քաղաքական լարվածություն է առաջաց բերել  հարևան Լույսի Ուժերի կողմնակից Խաթթի թագավորության հետ։

7. Արրատայի անկումը

Համաձայն մեր ուսումնասիրությունների (Ա.Հ. ,Ռ. Գ., ՍԴ Օ)՝
մ.թ.ա. 2488 թ.,  Խեթական Հատուզիլի Ա թագավորը (2490–2476 թթ.) արշավել և ավերել է Արրատան։

  • Բնակչության մի մասը գերևարվել և քշվել է ստրկության, իսկ փրկվածները գաղթել են դեպի ներկայիս Արմավիրի շրջան և մ.թ.ա. 2488 թ. հիմնել են Նոր Արրատա քաղաքը, որի մասին հիշատակել է Ա. Տերյանը։

ՈԻսումնասիրություններ

Արտակ Մովսիսյան — «Հնագույն պետությունը Հայաստանում. Արատտա»

Samuel Noah Kramer — “Enmerkar and the Lord of Aratta” (Sumerian Mythology Research)

Hans Gustav Güterbock, “The Hittite Annals of Hattusili I”

J. Van Dijk — Sumerian Temple Hymns

Dinah Cohen Kaneos — Philological Notes on Aratta Texts

T. Jacobsen — The Harps that Once…

Bendt Alster — Sumerian Literary Texts in Analysis

A. Parrot — Sumer et la Bible

G. Contenau — La Civilisation d’Assur et de Babylone

M. Roaf — Cultural Atlas of Mesopotamia


Комментарии

Популярные сообщения из этого блога

Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին

Թող Հայաստանը լինի Լույսի Հայրենիք։

Իլհամի «95 տոկոսանոցը»