Հայաստանը՝ Բարձրադիր Վահան Մեծ Տերությունների Միջև
Հայաստանը հարյուրամյակներ շարունակ սեղմված է եղել Սասանյան Պարսկաստանի ու Բյուզանդիաի միջև, հյուսիսից ենթարկվել է խազարնե-րի, հյուսիսկովկասյան ցեղերի ու թյուր-քական ցեղերի արշավանքներին։
Այս միջավայրում ցանկացած այլ ժողովուրդ վաղուց կկորչեր անհետ։
Բայց Հայաստանը չմարեց։
Հայաստանի գոյատևման բանալին՝ հայ իշխանների պետական իմաստուն մտածողությունն էր:
Հենց Բագրատունիների, Մամիկոնյանների, Սյունիների և այլոց իշխանական տների ճկուն, հաշվարկված և նույն պահին ռազմական ուժ ցուցադրելու ունակությունն էր, որ Հայաստանի գոյությունը պահեց ահռելի ճնշումների տակ։
Հայ իշխանները հիանալի հասկացող էին քաղաքական ուժերի դինամիկան․
-
երբ ուժեղանում էին պարսիկները՝ Հայաստանը հանդես էր գալիս որպես նրանց հավատարիմ, բայց ինքնուրույնություն պահող մարզպանություն,
-
երբ բյուզանդացիներն էին ուժեղանում՝ դիվանագիտական շրջադարձ էր լինում,
-
իսկ երբ երկուսն էլ թուլանում էին՝ հայ իշխանները ամբողջովին ինքնիշխան էին կառավարել մեր Հայրենիքը։
Այս քաղաքական ճկունությունն էր, որ դարձավ Հայաստանի իրական վահանը։
Արաբները փոխեցին խաղի կանոնները
Արաբական արշավանքների հետևանքով մեծ կայսրություն ստեղծած արաբները հասկացան մի բան, որը «մեծ» կայսրությունները ՝ պարսիկները և բյուզանդացիները չէին հասկացել դարերով.
Հայաստանը չի կարելի կոտրել, Հայաստանի հետ պետք է պայմանավորվել։
Պարսկական և բյուզանդական ինքնակալները հաճախ էին ստիպում մեզ ընդունել՝
-
իրենց եկեղեցական դավանանքը,
-
իրենց տեղապահների կառավարչությունը,
-
իրենց հարկային համակարգը,
-
և հաճախ ուզում էին հայերին միացնել որպես «պարզ ենթակա»։
Այս մոտեցումը հազարավոր ապստամբությունների էր բերում։
Արաբները, հակառակը, գործեցին պետական խորաթափանց խելքով.
Նրանք հասկացան՝
Հայաստանն ավելի ձեռնտու է որպես դաշնակից ու ինքնավար գավառ, քան որպես ճնշված ու մշտապես ապստամբող երկիր։
Ուստի՝ արաբներն ընդունեցին այն, ինչին երբեք պատրաստ չէին պարսիկներն ու բյուզանդացիները.
Հայերի ինքնավարությունը արաբական կառավարման շրջանում
Հայ իշխանները պահեցին․
-
իրենց ժառանգական իշխանությունը,
-
հայերի դավանանքը ճանաչվեց միակ ճիշտը ողջ քրիստոնեական ժողովուրդների մեջ
-
հայերն ունեին սեփական դատական համակարգը,
-
տեղական հարկերի տնօրինման մի մասը։
Հայկական բանակը՝ արաբական կայսրության պետական պաշտպանության տակ վերցվեց
Արաբական խալիֆայությունը պաշտոնապես ֆինանսավորեց և համակարգեց հայկական ծանրազեն այրուձին, քանի որ հիանալի հասկանում էր նրա ռազմական արժեքը Կովկասի սահմանների պաշտպանության համար։
Հհայոց այրուձին դարձավ Արմենիա նահանգի․
-
սահմանների պահապան,
-
բյուրոկրատիայի մեջ ներառված ուժ,
-
և միաժամանակ Հայաստանի ինքնականության երաշխավոր։
Արաբները չպարտադրեցին դավանափոխություն
Սա կարևորագույն պահն է.
Հայաստանը տեսավ կրոնական ազատություն՝ այն ժամանակ, երբ բյուզանդացիները առաքելական քրիստոնեության փոխարեն պարտադրում էին գրիգորյանական սատանիզմ և Հայաստանին հալածում էին դավանաբանական պատճառով։
Ինչու՞ արաբները դիմեցին էին այս քաղաքականությանը
Որովհետև Հայաստանը սովորական նվաճվող երկիր չէր: Հայաստանը, որի կազմի մեջ մտցվեցին Վրաստանն ու Աղվանքը, ուներ մեծաքանակ և մարտունակ բանակ, հրամանատարական խավ՝ իշխաններ և սեպուհներ: Հայաստանը միջազգային մակարդակով ճանաչված և իշխանական տոհմերով առաջնորդվող, ռազմական և աշխարհագրական մեծ բերդ էր։
Դա չհասկացան ոչ պարսիկները,ոչ բյուզանդացիները, ոչ էլ հետագա նվաժումներով տարածաշրջան թափանցած թուրքերն ու ռուսները:
Արաբները, հավատարիմ մնալով իրենց մարգարե Մուհամմեդի պատգամաին, ըստ որի Հայերը իսկական հավատացյալ ազգ են, որոշեցին , որ Հայաստանը ոչ թե «հպատակեցվող» տարածք է, այլ դաշնակից–պատնեշ պետություն, որի ուժը ձեռնտու է պահպանել։
Եզրակացություն՝
Հայաստանը գոյատևեց ոչ թե «պատահմամբ» կամ «գթասրտությամբ»։
Նա գոյատևել է, որովհետև.
Հայ իշխանները՝
-
ճիշտ պահին ընդունել են կողմերից մեկի գերակայությունը,
-
ճիշտ պահին ընտրել դաշնակցին ,
-
պահել են ռազմական ուժը սեփական ձեռքում,
-
ստեղծել են բանակցողի համբավ:
-
Այս ամենը հաշվի առնելով է Արաբական տերությունը հարգել Հայաստանը։
Արդյունքում՝
Արաբները Հայաստանում ընտրեցին այն մոդելը,
որին երբեք չեն գնացել ո՛չ Սասանյան Պարսկաստանը,
ո՛չ Բյուզանդիան.
Նրանք ընդունեցին հայկական ինքնավարությունը՝ որպես բնական հարգանք հայկական ռազմական ու քաղաքական հզորության նկատմամբ։

Комментарии
Отправить комментарий