Հայաստանը անվտանգության երաշխավորներ ունի՞

 


Թուրքիայի նախագահի հայտարարությունը, ըստ որի «Բաքվիի անվտանգությունը Անկարայի անվտանգությունն է», ձևավորող ուղերձ է, որ տարածաշրջանում անվտանգային ճնշումը կարող է ավելի համադրված բնույթ կրել։ Հայաստանի համար սա նշանակում է, որ ցանկացած ադրբեջանական սպառնալիք կարող է ունենալ բարձրացված քաղաքական հովանավորում Անկարայի կողմից։

Այս կարճացված զեկույցը ներկայացնում է հիմնական վտանգները և դրանց կանխարգելման առաջնային ուղիները՝ հանրային քննարկումների լայն հնարավորություններ պահելով։

I. Վտանգների հիմնական գնահատում

1. Ռազմական և սահմանային վտանգներ

  • Թուրքիայի աջակցությունը կարող է Բաքվի ռեժիմին տալ գործողություն-ների ազատություն՝ սահմանային սրացումներ, ճնշում և ուժի սպառնալիք։

  • Մնում է բարձր հավանականություն արագ, փոքրածավալ, բայց համակարգված էսկալացիաների։

2. Քաղաքական և դիվանագիտական վտանգներ

  • Թուրքիան կարող է միջազգային հարթակներում լոբբինգ իրականացնել՝ Հայաստանը մեկուսացնելու կամ ճնշելու համար։

  • Բաքվի  և Անկարայի մոտեցումների համադրվածությունը նվազեցնում է բանակցային ճկունությունը։

3. Հիբրիդ և տեղեկատվական վտանգներ

  • Ակնկալվում է քարոզչական միացյալ աշխատանք՝ ներքին պառակտում ստեղծելու, Հայաստանի դիրքորոշումը թուլացնելու և միջազգային ընկալումը շեղելու համար։

  • II. Հայաստանի առաջնային հակաքայլերը

1. Դիվանագիտական

  • Շեշտադրել բազմավեկտոր դիվանագիտությունը՝ Հնդկաստան, Գերմա- նիա, Ֆրանսիա,  Իրան, Չինաստան, ԵՄ, Արաբական երկրներ, ՌԴ և ԱՄՆ։

  • Միջազգային հարթակներում բարձրացնել Թուրքիայի և Բաքվի վրա համատեղ ճնշման խնդիրները՝ որպես տարածաշրջանային սպառնալիք։

2. Ռազմական-անվտանգային

  • Արագ արձագանքման ուժերի կատարելագործում և դրնաց տեղակայման ընդլայնում։

  • Օդային և սահմանային պաշտպանության միջոցների ամրապնդում։

  • Քաղաքացիական պաշտպանության ծրագրերի արագացում։

3. Տեղեկատվական

  • Պետական հաղորդակցության միասնական կենտրոն ստեղծել՝ հակաքարոզչության և ճշգրիտ տեղեկատվության տարածման համար։

4. Տնտեսական և ենթակառուցվածքային

  • Տրանզիտային այլընտրանքների զարգացում՝ կախվածությունը նվազեցնելու համար։

  • Էներգետիկ անվտանգության նոր նախագծերի արագացում։

  • III. Սցենարների հակիրճ գնահատում

  • Ցածր էսկալացիա. Սահմանային միջադեպեր, քաղաքական ճնշումներ։

  • Միջին էսկալացիա. Տարածաշրջանային լարվածություն՝ պարբերական սրացումներով։

  • Բարձր էսկալացիա. Համակարգված գործողություններ Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի բաց կամ լուռ աջակցությամբ։

  • IV. Քննարկումների համար  հարցեր

Այս հակիրճ տարբերակը կանխամտածված չի տրված խոր վերլուծություն՝ ծանրաբեռնումից խուսափելու համար, որպեսզի տեղ թողնվի հանրային ու փորձագիտական քննարկումների համար հետևյալ ուղղություններով.

  • Հայաստանն ի՞նչ մակարդակի ռազմական ինքնաբավություն պետք է ունենա

  • Ո՞ր երկրներն են Հայաստանի  իրական անվտանգային գործընկերներն ու երաշխավորը

  • Արդյո՞ք անհրաժեշտ է նոր անվտանգության դոկտրին

  • Ինչպե՞ս  պետք է  Թուրքիայի հետ խաղաղ հարևանության քաղաքականություն ապահովել

  • Ինչպե՞ս երաշխավորված հասնել փոխզիջումները  երկկողմ տարբերակին՝ բացառելով ՀՀ հետագա միակողմանի զիջումները:

Комментарии

Популярные сообщения из этого блога

Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին

Թող Հայաստանը լինի Լույսի Հայրենիք։

Իլհամի «95 տոկոսանոցը»