Եղցահողի կորուստը ՝ որպես զգուշացում օրվա Հայաստանին

 

 Կրեմլի դրածոների ապազգային քաղաքականության կործանարար դրսևորումներից է Եղցահողի կորուստը:

Հայաստան-Արձախ «կյանքի մայրուղու» կողքին է գտնվում   մի փոքր համայնք՝  Եղցահողը: Անունն անգամ հուշում էր հին հայկական արմատների մասին՝ «եկեղեցապատկան հող»։ Բայց այս հողում, որտեղ դարերով պահպանվել էին Սուրբ Աստվածածինը,  հազարամյակների դամբարանները, 17–19-րդ դարերի խաչքարերն ու սրբավայրերը, մենք տեսնում ենք ոչ միայն պատմություն… այլև մի ամբողջ ազգի քաղաքական թերուսության հետևանքները։

Եղցահողը, Տասը Վերստը, Կանաչ Թալան՝ երեք հարակից հայկական գյուղեր, որոնք կարող էին դառնալ Արձախի արևմտյան թևի ամուր ժողովրդագրական, տնտեսական ու ռազմավարական կետեր, բայց... չդարձան։ 

      Չդարձան, որովհետև տասնամյակներով հայկական իշխանության վերնախավում իշխում էին Կրեմլի և Բաքվի կամակատարներ՝ նրանք, ովքեր Արձախը տեսնում էին ոչ թե որպես հայկական պետականության բնական շարունակություն, այլ՝ որպես մոսկավյան և ապշերոնյան  աշխարհա-քաղաքական ծրագրերի պատանդ։

Այս նույն քաղաքականության հետևանքով, 2015-ին Եղցահող համայնք ուներք ընդամենը 138 բնակիչ, իսկ տասնյակ կիլոմետրեր ձգվող հայկական հողերը ... անբնակ տարածքներ էին մնացել՝ լիովին հակասելով հայոց ազգային անվտանգության ու պետական կառավարման տարրական տրամաբանությանը։

Տասը Վերստում՝ 4 մարդ։
Կանաչ Թալայում՝ 16։

Սա պատահականություն է՞ր։ Ոչ: Սա ծրագրավորված հայասպանություն էր ՝

  • բնակավայրի շուրջ պաշտպանական որևէ գծի պակասություն, չբնակեցվող համայնք,

  • տնտեսական ու ենթակառուցվածքային զարգացում արգելակում, ազգաբնակչությանը միգրացիայի մղող և Արձախը «անլուծելի և վիճելի հարց» դարձնող ապազգային իշխանությունների վարած քաղաքականության։

Եվ այս ամբողջը կատարվում էր այն ժամանակ, երբ իբր խաղաղություն բերող «մեծ եղբայրը»՝ Մոսկվան, իր քմահաճ գեոփոլիթիկի համար մեջ պահում էր Արձախը որպես ճնշման գործիք։
Հետևանքը ավելի քան ուսանելի է: Եղցահողը նախ մնաց առանց ճանապարհների, առանց պետական ուշադրության, առանց զարգացման ծրագրի և ի վեերջո հանձնվեց թշնամուն։

Այս նույն քաղաքականությունն էր, որ հանգեցրեց նրան, որ դեռևս խորհրդային տարիներին Եղցահողից Երկրորդ համաշխարհային պատերազմ տարված 80 հայերից 67-ը զոհվեցին՝ ակնհայտ դարձնելով  ադրբեջանական իշխանության վարած «դատարկեցման»  ծրագրերը։     Մի՞թե սա պատահական է։ Ոչ։ Սա  հայաթափման երկարաժամկետ ծրագիր էր, որին նպաստում էին ոչ միայն Բաքուն և  Մոսկվան, այլև նրանց  քաղաքական ուղեծրում գործող  վայ  ղեկավարները։

Եվ այսօր, երբ Հայաստանը կանգնած է նույն վտանգի առաջ՝ նորից գրավչության վայր դարձնելով Կրեմլի ազդեցության գործակալներին, մենք պարտավոր ենք բարձրաձայնել.

Եղցահողը Հայաստանի ապագայի հայելին է։
Եթե Հայաստանը կրկին վստահի այն ուժերին, որոնք երկրի շահը ստորադասում են Կրեմլի, Բաքվի, Անկարայի և Վաշինգտոնի  նպատակներին, ապա Արձախի դատարկված գյուղերի, լքված դպրոցների, ոսկու,պղնձի, մոլիբդենիև այլ չօգտագործված հանքերի ճակատագիրը սպասում է ոչ միայն  Սյունիքին, Գեղարքունիքին, Տավուշին , այլ ողջ Հայաստանին։

Ապազգային քաղաքականությունը երբեք չի սահմանափակվում փոքր գյուղերով։ Այն միշտ ավարտվում է պետականության կորուստով։

Եղցահողը մեզ հուշում է հետևյալը.
Պետություն չի կառուցվում դրսի կամակատարներով։ Պետություն չի ապրում, երբ իր ռազմավարական գյուղերը լքված են։ Պետություն  կանգուն չի մնում, երբ սեփական իշխանությունը դառնում է ուրիշի աշխարհաքաղաքական խաղի կույր գործիք։

Այսօր Հայաստանի հանրությունը պետք է սթափի ու հասկանա՝
  օտար պետությունների դրածոները 1894-ից ի վեր ոչ միայն կործանեցին արևմտյան Հայաստանը,  Արձախը, այլև վտանգում են Հայաստանի վերջին կտորի գոյությունը։

      Եղցահողը զգուշացում է։

Իսկ զգուշացումներից կամ դասեր են քաղում, , կամ վճարում  Հայրենիքի կորուստով։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին

Թող Հայաստանը լինի Լույսի Հայրենիք։

Իլհամի «95 տոկոսանոցը»