ՕՐՎԱ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

 

 

Հայաստանի Հանրապետության ներկայիս  իշխանությունները  Կոստանդնուպոլսում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ
ինչպես նաև տարբեր այլ հարթակներում,  հայտարարում են, թե Արդբեջանը «իրավասու» է Արձախի նկատմամբ, և որ իրենց պետական պատասխանատվությունը տարածվում է միայն ՀՀ ներկայիս՝ 29 հազար քառակուսի կիլոմետրի վրա:

 Նմանօրինակ հայտարարությունը այլևս  հերթական քաղաքական սխալ չէ։
Սա պետական հիմնադիր սկզբունքներից հրաժարում է, որը խախտում է հայ ազգի ազգային իրավահաջորդության և անվտանգության ամբողջ շղթան։

  Դեռևս 1916 թ. Ցարական Ռուսիո Արտաքին գործոց մինիստր Սերգեյ Սազանովը,  Մինիստրների խորհրդին, գրում էր մի զգուշացում, որը 100 տարի անց էլ մնում է սթափեցնող ու անխուսափելի.

«Եթե գերմանացիների և թուրքերին հարկավոր է Հայաստանի տարածքն՝ առանց հայերի՝ ոչնչացնելով հայկական սեպը, ապա Ռուսաստանի խնդիրն է՝ ամեն գնով վերականգնել թուրքերի, քրդերի և մեր թաթարների միջև եղած հայկական պատնեշը և հայերին վերադարձնել իրենց Հայրենիք»։

Այս պատմական ձևակերպումը ցույց է տալիս մեկ պարզ ճշմարտություն՝
Հայկական հարցը երբեք չի եղել միայն տարածքի 
հարց, այլ` միջազգային անվտանգության հիմնաքար ։

Այդ պատնեշը հանելը չի բերելու խաղաղություն։ Բերելու է մշտական պատերազմի ռիսկ։

1916 թ. ապրիլին Ռուսաստանի, Անգլիայի և Ֆրանսիայի միջև կնքված համաձայնագիրը և 1917թ. Թուրքահայաստանի մասին հրովարտակը,

հստակ հաստատում են, որ Հայկական նահանգները հանդիսանում են
բազմազգ կայսրությունների կողմից ճանաչված տարածք,
որտեղ հայ ազգի պատմական ներկայությունն ու ինքնավարությունը միջազգային պարտավորություն է։

1920 թ. Սևրի դաշնագիրը, ինչ էլ որ հետագայում  քարոզեն  նեղմիտ քաղաքական գործիչները, մնում է միջազգային իրավունքի գրանցված փաստ։

Միջազգային իրավունքը միանշանակ է․
ստորագրված պայմանագիրը չի կորցնում իր ուժը,եթե դրա իրավահաջորդ կողմերը շարունակում են գոյություն ունենալ։

Հայ ազգը գոյություն ունի և նա չի սահմանափակվում միայն 29 հազար քառ. կմ-ով: Իավունքը ուժ է ստացել Վիլսոնի իրավարար վճռով՝ Արևմտյան Հայաստանի և Թուրքիայի սահմանների իրավական հենք:

Նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը ոչ միայն քարտեզ է, այլ
պետություն կերտելու իրավունքի մաքրագույն դրսևորում։
Սահմանները, որոնք ամրագրվել են այդ վճռով, ուժի մեջ է  Արևմտյան Հայաստանի Հանրապետությունը չընդունվի ՄԱԿ-ի կողմից որպես ինքնիշխան և մյուս պետությունների նման իրավահավասար պետություն :

Երբ ՀՀ ներկայիս ղեկավարությունը հայտարարում է, թե Արձախը «Ադրբեջանի մասն» է և իրենց պատասխանատվությունը տեսնում է միայն 29 հազար քառ. կմ–ի վրա՝ նրանք, փաստացի, հրաժարվում են.

  • Հայ ազգի ամբողջական իրավահաջորդությունից,

  • Հայկական հարցի միջազգային իրավական հավաքականությունից,

  • Արձախի բնիկ հայության  ինքնորոշման անօտարելի իրավունքից,

  • Իսկ ամենացավալին՝ հրաժարվում են ազգային անվտանգության այն պատկերացումից, որը ձգվում է Սևրից մինչև ՄԱԿ-ի Խարտիա։
      Միաժամանակ վտանգավոր լարվածություն է ստեղծում Հայաստանի և Իրանի միջև՝ օրինականացնելով Բաքվի ռեժիմի անօրեն պահանջները Իրանի Իսլամական հանրապետության Ատրպատական նահանգի նկատմամաբ;

 Քանի կա մարդկությունը, այնքան Ինքնորոշման իրավունքը կգործի։
Այն չի ենթարկվում ոչ կառավարությանը, ոչ դաշինքներին, ոչ ընթացքում փոփոխվող քաղաքական քմահաճություններին։ Այն բխում է բնիկ հայության բնական իրավունքից և ՄԱԿ-ի հիմնադիր սկզբունքներից։

   Արձախի հայությունն այսօր գտնվում է՝ իրավական անորոշության,
միջազգային պաշտպանության բացակայության և բռնությամբ տեղահանված լինելու պայմաններում։ Երևանյան ռեժիմը հստակ քայլեր չի անում արձախահայությանը բնակարաններով ապահովելու համար, չնայած միայն Երևանում կառուցված բնակարանների քանկաը մի քանի անգամներ գերազանցում է բնիկ արձախցիների քանակը:
 Այս վիճակը չի կարող դիտվել որպես «նորմալ իրականություն»։

  Իրավական վակուումը լցվում է իրավահաջորդությամբ

Երբ  Երևանի ռեժիմը  հրաժարվում է հայ Ազգի պատմա-իրավական ժառանգությունից, ապա ստեղծում է վակուոում։ Այն անմիջապես լցվում է է իր միակ լիիրավ կրողի՝ Արևմտյան Հայաստանի Հանրապետության հանուն Արձախի բնիկ հայության  ոտնահարված իրավունքների համար իրավական պայքարով : ի պաշտոնե Արևմտյան Հայաստանի  Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամեանը հանդիսանում է հայ ազգի  իրավահաջորդ կառույցի առաջնորդ՝  սկսած 1916-1920 թթ. միջազգային փաստաթղթերից մինչև օրս գոյություն ունեցող իրավիճակով։

Արձախը՝ Մեծ Հայքի 10-րդ աշխարհը, դարերով եղել է այդ իրավական ամբողջության անբաժանելի մասը՝ մինչև Բագուի գավառները։



Комментарии

Популярные сообщения из этого блога

Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին

Թող Հայաստանը լինի Լույսի Հայրենիք։

Իլհամի «95 տոկոսանոցը»