Թուրքերը , Թե՞ ՄԵՆՔ

                                                  * Ա *
     


1895–1923 թթ. հայ ազգի ամենամեծ ողբերգությունը ժեոն- թուրքական  կայսրության կողմից Հայկական բնաշխարհում իրականացված բնիկ հայերի ցեղասպանությունն էր, որը  տարածաշրջանային էթնիկ հավասարակշռությունը եկվոր և զավթիչ թուրքերի օգտին փոխելու  պետական մակարդակով իրականացված հրեշավոր հանցագործություն էր։    Այդ օրհասական պահին, երբ Այսրկովկասը վերածվել էր համաշխարհային ուժային մրցակցության և ներքին կռիվների թատերաբեմի, բնիկ հայությունը  պետականության և  զինուժի վերականգնմամբ կարողացավ  լուծել միայն կենսաբանորեն ողջ մնալու նվազագույն և անհրաժեշտ հիմնախնդիրը ։ 

  1917թ. փետրվարյան հեղափոխության հետևանքով ռուսական կայսրությունը  թուլացավ, և այդ վակուումի մեջ ժեոնԹուրքիան սկսեց իր վաղուց ծրագրված պանթուրքական նախագծի իրականացումը։   1917 թվականի մարտի սկզբին Պետրոգրադում ստեղծվեց  «Մահմեդականների Ռուսաստանյան Ժամանակավոր Կենտրոնական Բյուրո», որը գլխավորում էր Ախմեդ-բեկ Ցալիկովը։   1917թ. մայիսի 1-11-ը Մոսկվայում տեղի ունեցավ մահմեդականների համառուսաստանյան 1-ին համագումարը ( Իդել-Ուրալից, Թուրքեստանից, Կովկասից և Ղրիմից 900 պատգամավորներ, որոնցից  300-ը՝  իմամ էին, իսկ 110՝ կին): Համագումարին Ժամանակավոր Կառավարության  այլախոսների և այլադավանների Դեպարտամենտի վարիչ, պրոֆեսոր Ս. Ա. Կոտլյարևսկին  կոչ արեց մահմեդականներին թողնել բոլոր հին դժգոհությունները և առաջ շարժվել...
 
Հարգելի ընթերցող որևէ տարբերություն կա՞ ժեոնթուրքական և արդի Թուրքիայի դրոշի միջև....

    Վերադառնանք 1917թ: Համագումարում ընտրվեց «Մահմեդականների Համառուսական խորհրդի գործադիր կոմիտե» (ՄՀԽԳԿ), որի անդամներից էին Ա.Ցալիկով, Զ.Շամիլ, Ի.Լեմանով, Մ.Բիգիևը և այլն: Մոսկվայի համագումարը նախատեսված էր որոշելու մահմեդական հասարակության գերիշխող տրամադրությունները և  միավորել «մահմեդական ժողովրդին» և ձևավորել միասնական ազգային շարժում՝ հիմնվելով ընդհանուր շահերի և նպատակների                      վրա։    
      Համագումարում, № 9 կետով քննարկվեց Կովկասի,Թուրքեստտանի և Ղազախստանի հարցը: Լուրջ հակասություն դրսևորվեց թաթարների ՝ պատգամավոր Գ. Իսհակիի (Ռուսաստանի մահմեդկաններին թաթարների շուրջ միավորելու ելույթով)  և թուրքալեզու՝  պատգամավոր Մ.Է. Ռասուլ-Զադեի  միջև: Հենց այս համագումարում առաջաին անգամ ֆեդերալիստ Մ.Է. Ռասուլ-Զադեն (Ա. Մ. Թոփչիբաշևի աջակցությամբ ) շրջանառեց Կովկասում (այս հասկացությունը շրջանառության մեջ դրվեց Հայկական Լեռնաշխարհ հասկացությունը դուրս մղելու համար) թուրքալեզու քաղաքական միավոր՝ «Ադրբեջան»  ստեղծելու նպատակահարմարության թեման.

1.  Հայկական Լեռնաշխարհ-ում ստեղծել թուրքական աշխարհին ենթակա երկրորդ մահմեդական պետություն

2.  Միավորել Հայկական Լեռնաշխարհի մահմեդականներին Անատոլիայի հետ

3.  Ռազմավարական միջանցք բացել դեպի Կենտրոնական Ասիա
   
   Սրանք այն երեք կետերն են, որոնք հետևողականորեն իրականացվում են այսօր մեր Հայրենիքի շահերը ոտնահարելու գնով:

Երկու հակառակորդ ճառողների  ելույթները պատգամավոր Մ. Բիգիևը գնահատեց, որպես  իսլամական համերաշխության դեմ հարձակում և Սուրբ Ղուրանի հասցեին անհարգալից վերաբերմունք : Ընթերցողին ներկայացնելով այս տվյալները, նպատակ ունեմ, ցույց տալ, որ չնայած ներքին սուր հակասություններին,տարաձայնություններին, մահմեդականները կարողացան միավորվել: Միաժամանակ նպատակ ունեմ ցրել այն թյուր կարծիքը, թե իբր մահմեդականները որակյալ չեն , իսկ հայերս քիչ ենք, բայց ... որակ ունենք...

     Մայիսի 11-ին ընտրվեց  10  անդամներից բաղկացած «Ազգային Խորհուրդ»։  

Նախագահության անդամ են ընտրվել . Իբր. Ախտյամովը, Գ.Իսխակին, Ա.Ցալիկովը, Խ. Դոսմուհամեդովը, Ա. Մ. Թոփչիբաշևը, Ֆ.Քարիմին, Ուբ. Խոջաև, Հ.-Գ. Գաբաշին, Ի. Ալկինը, Ջ. Սեյդամեդը, Ս.Յակուբովը և Մ.Բիգիևը։ Բյուրոյի առաջարկով, համագումարի քարտուղարներ ընտրվեցին  Մ. Բիգիևը, Շ. Մուհամեդյարովը և Մ. Հաջիևը , Գ. Գուբայդուլինը և Մ. Տյումենևը։

1917 թվականի հուլիսի 17-ից հուլիսի 26-ը Կազանում Համառուսաստանյան ժամանակավոր մուսուլմանական ռազմական խորհրդի նախաձեռնու- թյամբ հրավիրվել է Համառուսաստանյան մուսուլմանական ռազմական կոնգրես:

Չնայած Պատերազմի մինիստր Ա. Ֆ. Կերենսկին արգելել էր համագումարը, բայց մասնակցել են ավելի քան 200 մարդ (զինվորականներ, սպաներ-պատկերացնու՞մ եք գաղտնիության մակարդակը...):
  Օրակարգում ընդգրկված գլխավոր հարցերն էին. մահմեդական ռազմական կազմակերպությունների մասին; մահմեդական ռազմական միավորումների ձևավորման մասին: 
   

Այս համագումարներում ակնհայտ էր Ժեոնթուրքական կառավարության և ռազմական հրահանգիչների ներկայությունն ու ազդեցությունը, որոնք
աջակցում էին կովկասյան թուրքական շարժմանը՝ որպես Հայկական հարցի վերջնական լուծման գործիք ։ Եվ այս ահռելի հրեշի ծավալումն էին ուզում կանխել քաղաքական տարբեր բարիկադներում գտնվող բոլշևիկ Ստ. Շահումյանը , ՀՅԴ -ական Ռոստոմը (փոքրաթիվ համակիրներով) ՝ չստանալով համայն հայության աջակցությունը: Նրանց միավորողը և ոգեշնչողը Պողոս նուբարն էր: 
             
(շարունակելի) 

Комментарии

Популярные сообщения из этого блога

Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին

Թող Հայաստանը լինի Լույսի Հայրենիք։

Իլհամի «95 տոկոսանոցը»