ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՎՈՒՄ Է ԱՅՆՏԵՂ, ՈՐՏԵՂ ԱՎԱՐՏՎՈՒՄ Է ՄԱՐՄՆԻՑ ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ…
Իսկ դուք գիտեի՞ք, որ Աշոտ Երկաթի ՁամուրՀայերը (հատուկ նշանակության գունդ, բաղկացած՝ 998 հոգուց) սնվում էին խաշով՝ սխտորով ու քացախով համեմված, որպեսզի իրենց մեջ սպանեն վայելքի ձգտումը։
Բաղադրատոմսը պարզ էր՝ կովի ոտքեր, սխտոր, քացախ և աղ։ Երբ արաբ դեսպանը փորձեց ՁամուրՀայերի ուտելիքը, զզվանքով թքեց ու ասաց.
«Հիմա ես հասկանում եմ, թե ինչու են հայերն այդքան հեշտ գնում դեպի մահ։ Այսպիսի սննդով ապրելն ավելի սարսափելի է, քան մեռնելը»։
Բայց Աշոտ Երկաթի զինվորների կերակուրը շուտով պարտադիր դարձավ նաև պալատականների համար։ Բոլորը դա ուտում էին գիտակցաբար։ Հայոց արքան խստիվ արգելել էր առանձին, շքեղ ընթրիքները։ Զինվորներն ու հրամանատարները սնվում էին ընդհանուր ճաշարաններում։ Հարուստը ստիպված էր ուտել նույնը, ինչ աղքատը։
Այս ձևով, որը նա ընդօրինակել էր հին սպարտացիներից, փորձ էր արվում արմատախիլ անել հայերի մեջ տարածված նախանձը։ Չափավորությունը դառնում էր պետական քաղաքականություն։
Խաշի ամենօրյա օգտագործումը սպանում էր վայելքի սովորությունը։ Արքան գիտակցում էր՝ եթե մարդը կապվում է հարմարավետությանը, նա սկսում է վախենալ այն կորցնելուց։ Իսկ իրեն պետք էին մարդիկ, որոնք կորուստներից չէին վախենում։
Աշոտ Երկաթը հրաշալի հասկանում էր մարդկային հոգեբանությունը, ոչ պակաս խորությամբ, քան հետագայում այն վերլուծած մտածողները՝ Զիգմունդ Ֆրոյդը, Կարլ Գուստավ Յունգը, Ալֆրեդ Ադլերը, Աբրահամ Մասլոովը և Լև Վիգոտսկին միասին վերցրած։
Հարմարավետությունը կազմաքանդում է ԿԱՄՔԸ։
Եթե մարդը սովորում է փափուկ անկողնուն և քաղցր գինուն, նա սկսում է վախենալ դրանց կորստից։ Բայց կամքը կոփվում է զրկանքով։ Թագավորական գվարդիայի զինվորները անխոցելի էին ոչ միայն թշնամու սրից, այլև կաշառքից։
Այսօր մենք ապրում ենք այլ իրականության մեջ։ Մենք դարձել ենք դոֆամինի մշակույթի մասնակիցներ։
Դոֆամինը քիմիական նյութ է, որը արտադրվում է մեր ուղեղում և գործում է որպես նյարդամիջնորդ՝ մասնակցելով հաճույքի, մոտիվացիայի և ցանկության զգացողությանը։ Խնդիրը դոֆամինի գոյությունը չէ։ Խնդիրը այն է՝ արդյո՞ք մենք ենք կառավարում մեր ցանկությունները, թե՞ դրանք մեզ։
Սթրեսը «ուտում» ենք, ձանձրույթը «խմում»։ Մեզ հաճախ ուղղորդում են սպառողական մեխանիզմները՝ ազդելով հաճույքի ընկալիչների վրա։ Մենք կարծում ենք, թե ընտրում ենք ինքներս, բայց հաճախ պարզապես արձագանքում ենք արտաքին խթաններին։
Հին պատմիչ Պլուտարքոսը գրել է.
«Սպարտայի պարիսպները քարից չէին, այլ հզոր կամքի տեր տղամարդկանցից»։
Քարը կարելի է քանդել։ Բայց զրկանքով կոփված կամքը՝ ոչ։
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՎՈՒՄ Է ԱՅՆՏԵՂ, ՈՐՏԵՂ ԱՎԱՐՏՎՈՒՄ Է ՄԱՐՄՆԻՑ ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ…
Комментарии
Отправить комментарий