13-ը կանգնեցին, որ մյուսները ապրեն

 

  «Էս մորուքովը մեզ շատ տանջեց… զինվորներիցս շատերին հենց նա խփեց։ Երբ փամփուշտները վերջացան՝ դանակը հանեց ու անցավ ձեռնամարտի։ Ես հրամայել էի նրան կենդանի վերցնել… բայց անհնար էր։ Մեկը մյուսի հետևից գետնին էր տապալում տղերքիս… ստիպված գնդակահարեցինք նրան»։

Այսպես՝ անթաքույց հիացմունքով ու ներքին նախանձով, դիակների փոխանակության պահին խոստովանում էր թշնամու հրամանատարը։
Նա խոսում էր մի հայի մասին… մի այնպիսի հայի, որի նմանները ազգի ողնաշարն են։

Արշակ Սեդրակի Ղամբարյան։
Բայց նրան շատերն էին ճանաչում մեկ անունով՝ «Արջ»։

Շենգավիթի թիվ 31 դպրոցի շրջանավարտը դեռ 18 տարեկանում զորակոչվեց բանակ։ Ուժեղ էր ոչ միայն բնավորությամբ, այլև մարմնով՝ խորհրդային տարիներին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ էր։ Բայց նրա իրական պայքարը սկսվեց այն ժամանակ, երբ հայրենի հողը կանչեց։

1989-ին՝ մասնակցելով ազգային ազատագրական շարժմանը, նա բանտարկվեց։ Սակայն բանտը չկարողացավ կոտրել նրա կամքը։ Ընդհակառակը՝ այնտեղ ավելի կոփվեց այն համոզմունքը, որ ազատությունը նվաճվում է ոչ թե խոսքերով, այլ պայքարով։

Երբ վտանգը հասավ դռանը, «Արջը» չսպասեց հրամանի։ Կամավոր մեկնեց ռազմաճակատ՝ միանալով Երևանի «Մուշ», ապա «Մահապարտներ» ջոկատներին։ 

  1990 թվականի հունվարին, երբ թշնամին փորձում էր Երասխավանի ուղղությամբ ներխուժել Արարատյան դաշտ, նա՝ Մովսես Գորգիսյանի և մյուս առաջին ֆիդայիների հետ, կանգնեց ճանապարհին։

Կանգնեց… և չնահանջեց։

Նրա մարտական ուղին անցնում է Իջևանով, Շամշադինով, Նոյեմբերյանով, Սիսիանով, Գորիսով, Շահումյանով, Մարտակերտով…
Այնտեղ, որտեղ վտանգ կար՝ այնտեղ էր նաև «Արջը»։

Բայց հերոսի կյանքի ամենաբարձր պահը եկավ 1994 թվականի ապրիլի 21-ի լուսաբացին՝ Մարտակերտի Կարմիրավանի մատույցներում։

Թշնամին անցել էր լայնածավալ գրոհի։
Շրջափակումը՝ անխուսափելի։

Այդ պահին 13 ազատամարտիկներ՝ Արշակ Ղամբարյանի գլխավորությամբ, ընդունեցին որոշում, որը միայն ընտրյալներն են կարողանում կայացնել․
կրակը վերցնել իրենց վրա, որպեսզի փրկեն մյուսներին։

Սա արդեն մարտ չէր։
Սա գիտակցված նահատակություն էր։

  Թեժ բախման պահին «Արջը» անցավ ձեռնամարտի։ Նա կռվում էր մինչև վերջ՝ առանց նահանջի, առանց վախի։ Սպանեց թշնամու զինվորներից մեկին… և ընկավ՝ քաջի մահով։

Նրա մարմինը թշնամին փոխանակեց ռազմագերիների հետ։
Նույնիսկ հակառակորդը հասկացել էր՝ իր դիմաց կանգնած էր ոչ թե պարզապես զինվոր, այլ մի ամբողջ ուժ, մի ամբողջ կամք, մի ամբողջ ազգի կերպար։

Այսպիսի մարդիկ չեն մահանում։
Նրանք դառնում են չափանիշ։

Արշակ Ղամբարյանի նման հերոսների օրինակով են ձևավորվում սերունդներ՝
ոչ թե խոսքերով, այլ գործով,
ոչ թե վախով, այլ արժանապատվությամբ,
ոչ թե նահանջով, այլ մինչև վերջ կանգնելու կամքով։

Հայրենիքը հիշում է։
Հայրենիքը  դաստիարակելու միայն արջեր, և տեղ չի տալու չախկալներին։

Որովհետև ազգը, որը մոռանում է իր «Արջերին»,  

կորցնում է իր ապագան։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին

Թող Հայաստանը լինի Լույսի Հայրենիք։

Իլհամի «95 տոկոսանոցը»