ԻՆՉՈՒ՞ Է ՊԵՏՔ ԱՐՑԱԽԻ ՓՈԽԱՐԵՆ ԱՐՁԱԽ ԱՆՈՒՆԸ ԳՈՐԾԱԾԵԼ

Ներածություն

Այսօր, երբ քաղաքական և քարոզչական աղմուկը հասնում է մինչև ինքնության խորքերը, «Արձախ» անվան շուրջ բախումները դարձել են ոչ միայն լեզվաբանական, այլ՝ հոգեբանական ճնշման և ինքնության զավթման միջոց։
Մինչ հայությունը դարեր շարունակ անվանել է իր սրբազան երկիրը՝ Արձախ, այսօր որոշ շրջանակներ՝ թե՛ ներսում, թե՛ դրսում, փորձում են այդ անունը փոխարինել Արցախով՝ կամ էլ, ավելի վտանգավոր՝ մոռացության տալով «Արձախ» արմատը։

Բայց ո՞վ և ինչու է աղմուկ հանում այդ անվան շուրջ։ Ի՞նչ են ուզում քողարկել այդ աղմուկով։ Եվ ինչո՞ւ հենց հիմա է կարևորվում «Արձախ» անվան պաշտպանությունը՝ որպես պատմական, մշակութային և ռազմավարական հենակետ։

Ներածություն

Հայոց պատմության և մշակույթի անխախտելի գանձերը պարփակված են ոչ միայն հնագիտական և գրավոր աղբյուրներում, այլև մեր ժողովուրդում փոխանցված առասպելներում ու ծիսական ավանդույթներում։ Այս համատեքստում, Արցախ անվան փոխարեն, «Արձախ» ձևի վերականգնումը ոչ միայն լեզվական ճշգրտություն է, այլև հզոր պատմա-հոգևոր՝ ինքնության ու մշակութային շարունակականության խորհրդանիշ։


Պատմական և լեզվաբանական հիմունքներ

1. Արձախ անվան հին արմատները
Հայոց պատմական գրականության մեջ, մասնավորապես Մովսես Խորենացու, «Արձախ» անունը հանդիպում է որպես հին հայկական աշխարհագրական տարածք՝ Մեծ Հայքի 10-րդ նահանգի կենտրոններից մեկը։
Արձախ (Արդսախ) բառը ունի հստակ հայկական ստուգաբանություն՝ այն համարվում է «արեւոտ տեղ» , ինչը բնորոշում է տարածաշրջանի աշխարհագրական և կլիմայական առանձնահատկությունները։ Տարբեր ձեռագրերում կարելի է գտնել մի քանի արտահայտություններ՝  «Ardakh / Ardakha», որը հայերեն տառադարձմամբ արդեն պիտի լիներ «Արձախ» և ոչ թե «Արցախ», որոնք, ըստ մասնագետների, տարբեր ժամանակաշրջանների և դիալեկտային շերտերի արտահայտություններ են, սակայն իրենց արմատներով՝ հայկական են։

2. Պատմական փաստաթղթերը
     
     
Չնայած 5-րդ դարի պատմահայր Մովսես Խորենացու մոտ գերակշռում է «Արցախ» անվանումը, բայց որոշ ձեռագրերում հանդիպող  «Արձախ» ձևը վկայում է, որ XII–XIII դարերի արտագրողները մինչև վերջ չեն կարողացել վերացնել Արձախ բնական ձևը: Նույնը կարելի է ասել 7-րդ դարում Անանիա Շիրակացու «Աշխարհացույց» աշխատության վերաբերյալ, որի ոչ բոլոր օրինակներում է , որ Արձախ անվանումը վերախմբագրվել է որպես Արցախ: 

  • Մովսես Կաղանկատվացին «Պատմություն Հայոց» աշխատությունում (10-րդ դար) օգտագործել է «Արձախ» ձևը։ ուշագրավ է, որ «Արձախ» անվանումը պահպանվում է նաև հետո: Ավելի ուշ Վարդան Այգեկցու  «Պատմություն Հայոց»-ում  գործածվել է Արցախ  անվանումը։

  • XII–XIII դարերի հայկական ձեռագրերում հիշատակվում է Արձախի լեռնաշղթայի հովանավորությունը հայ դիցաբանության առումով, ինչը վկայում է տարածքի հատուկ հոգևոր նշանակության մասին։

  • Միջնադարյան արաբական, բյուզանդական և պարսկական աղբյուրները նույնպես նշում են Արձախը՝ որպես հայոց ինքնության ու պետության կարևոր հենարան:


Հայկական առասպելաբանության և հոգևոր տեսանկյունից

Հիմնվելով ազգային առասպելների ու հոգևոր ավանդույթների վրա, կարելի է նշել, որ Արձախը դարեր ի վեր եղել է ոչ միայն քաղաքական և տնտեսական, այլև հոգևոր կենտրոն։ Հայ ժողովրդական հեքիաթներում ու պատումներում Արձախը հաճախ ներկայացվում է որպես Սուրբ Սրբոց երկնքի ու երկրի տեր, մեծ ու հզոր աստված՝ Արամազդի հովանու ներքո գտնվող տարածք։

Ըստ ժողովրդական պատումների, 20-րդ քաղաքակրթության ձևավորման փուլում՝ Սուրբ Սրբոց Երկնքի և Երկրի Տեր Արամազդի կողմից Մեծ Հայքի 10-րդ նահանգի հովանավոր  կարգվել հենց Դից Արձախը։

Դից Արձախի նշանակումն ամրապնդվել է տարաբնույթ ծիսական արարողություններով և զոհաբերություններով, որոնք բնիկ հայերը մատուցել են որպես տարածքի  պահպանման և բարգավաճման երաշխավոր։


Քարոզչական և քաղաքական նշանակություն

«Արձախ» անվան վերականգնումը դառնում է մի ռազմավարական նշանակության քայլ՝ Հայաստանի ազգային ինքնության պահպանման և միջազգային դաշտում տարածքի ճշգրիտ ճանաչման համար։ Այն ենթադրում է հետևյալ՝

  • Հայոց պատմության խորքային գիտակցում՝ որպես ազգային ինքնության էության հիմնասյուն։

  • Հոգևոր և մշակութային ժառանգության վերականգնում, որը կապվում է հին հավատալիքների և ազգային առասպելաբանության հետ։

  • Ազգային և միջազգային մակարդակներում՝ հստակ և հիմնավորված ինքնության հռչակում, որը դժվար է կասկածի տակ դնել, քանի որ հիմնված է հնագույն պատմական և ծիսական ավանդույթների վրա։


Վերջաբան

«Արձախ» անունը, ավելի քան սոսկ տեղանուն, մեր ժողովրդի հոգու արտացոլումն է՝ պատմության, հավատալիքների ու ազգային ինքնության միասնություն։ Նման անվանումի վերականգնումը թույլ կտա ոչ միայն պահպանել մեր պատմական ճշմարտությունը, այլև հզորացնել մեր ինքնագիտակցությունը՝ հիմք դառնալով ապագա սերունդների մշակութային ու քաղաքական կայացման համար։

  

Գրականություն 

  • Մովսես Խորենացի, «Հայոց պատմություն», Եր.: Մատենադարան, 2005։

  • Ղազար Փարպեցի, «Պատմություն Հայոց», Եր.: Արև, 2000։

  • Փավստոս Բյուզանդ, «Պատմություն Հայոց», Եր.: Լույս, 1980։

  • Սեբեոս, «Պատմություն Հայոց», Եր.: Նաիրի, 1973։

  • Ղևոնդ Ալիշան, «Արցախ», Եր.: 1895։

  • Միքայել Չամչյան, «Հայոց պատմություն», Եր.: 1890։

  • Արմեն Պետրոսյան, «Հայոց հին աշխարհագրություն», Եր.: 2010։





Комментарии

Популярные сообщения из этого блога

Իլհամի «95 տոկոսանոցը»

Ո՞ՎՔԵՐ ԵՆ «ԹՈՒՐՔԵՐԸ»