ԻՐԱՎԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ  ԱՐՁԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԿՈՐՍՏԻ          (ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆԻ ՕՐԻՆԱԿՈՎ)

                ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
2020 թվականի պատերազմից հետո Հայաստանի և Արձախի հանրային քննարկումներում հաճախ հնչում են մեկնաբանություններ, որոնք հիմնվում են ենթադրությունների, ոչ ամբողջական տեղեկատվության կամ հուզական գնահատումների վրա։ Սակայն եթե ցանկանում ենք ապագա սերունդներին զերծ պահել անցյալի ողբերգական սխալներից, անհրաժեշտ է իրականացնել հստակ, փաստերի վրա հիմնված իրավաքաղաքական գնահատական։

Սույն հոդվածում դիտարկվում է Արձախի Հանրապետության պետականության կորստի ռազմավարական հիմքերից մեկը՝ Շահումյանի շրջանի օրինակը՝ որպես պետական չգործողության և ապաշնորհ կառավարման հետևանք։

ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԸ   2015Թ․ ԴՐՈՒԹՅԱՄԲ

Ըստ Հակոբ Ղահրամանյանի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի» ուսումնասիրության՝ Շահումյանի շրջանը բաղկացած էր 52 համայնքներից, որոնցից բնակեցված էին միայն 16-ը։ Ընդհանուր առմամբ կար 747 տնտեսություն և 3607 բնակիչ։ Շրջկենտրոն Քարվաճառում բնակվում էր ընդամենը 742 մարդ՝ 171 տնտեսությունում։

Այս թվերը նշանակում են, որ Շահումյանի ողջ շրջանը չուներ նվազագույն ժողովրդագրական շեմ, որը կերաշխավորեր կայուն զարգացման և պաշտպանունակության հիմքեր։ Ըստ միջազգային գնահատականների՝ արդյունավետ պաշտպանություն և ինքնաբավ համայնքային զարգացում հնարավոր է, եթե բնակավայրում ապրում է առնվազն 1000–1500 բնակիչ։

Տարբեր միջազգային ռազմավարական մոդելների համաձայն՝ բնակչության մոտ 28%-ը կազմում են զինապարտ տարիքի տղամարդիկ։ Այս հաշվարկով՝ 3607 բնակչության շուրջ 1010 հոգին՝ մոտավոր զինուժ էր։ Մյուս կողմից՝ 747 տնտեսություն ենթադրում է, որ յուրաքանչյուր տնտեսությունում միջինը կար ~1.3 զինապարտ տղամարդ՝ 747 × 1.3 ≈ 971 մարդ:

 Շահումյանի շրջանի սահմանը զավթիչ Ադրբեջանի հետ կազմում էր մոտ 106 կմ։ 971 զինվորի պոտենցիալը հավասար էր մոտավորապես 9.2 զինվոր/կմ խտության։ Մինչդեռ ռազմական փորձով ընդունված նվազագույն արդյունավետ ցուցանիշը 30–40 զինվոր/կմ է։ Այսինքն՝ այդ տարածքի արդյունավետ պաշտպանության համար անհրաժեշտ էր առնվազն 1600–2600 զինվոր։

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԱՆԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ 

   Այս վիճակագրական պատկերը բացահայտում է մի քանի խորը համակարգային խնդիր.

  1. Ապաշնորհ ռազմավարական պլանավորում – Եթե պետությունը կամ վարչական մարմինները տեղյակ էին ժողովրդագրական դատարկությանը և ոչինչ չէին ձեռնարկում այն վերացնելու ուղղությամբ, ապա սա իրավաբանորեն որակավորվում է որպես պետական անգործություն։

  2. Անտեսում ազգային անվտանգության սպառնալիքի պայմաններում – 106 կմ սահման ունեցող շրջան, որը ռազմական առումով անպաշտպան է, չէր կարող պաշտպանվել առանց պետականորեն իմաստուն  վերաբնակեցման, բնակչության ներքին աճի խթանման և ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի։

  3. Պետական քաղաքականության բացակայություն – Եթե չկան ծրագրեր՝ բնակչություն ներգրավելու, կենսապայմաններ բարելավելու, համայնքները կենսունակ դարձնելու ուղղությամբ, ապա սա կարելի է դիտարկել որպես պետական մոտեցում՝ կենտրոնանալ մայրաքաղաքային տարածքներում՝ անտեսելով ռազմավարական շրջանները։

ԻՐԱՎԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ 

Այդ քաղաքական վարքագիծը կարող է դասակարգվել հետևյալ կերպ՝

  • Անգործություն՝ իշխանության կրողը չի կատարում իր պարտավորությունները ԱԶԳԻ  և ՀԱՅՐԵՆԻՔԻ առաջ։


  • Ապազգային կառավարում
    ՝ ռազմավարական կենսական տարածքների նկատմամբ անտարբերություն։

  • Պետական անվտանգության հանցավոր անտեսում՝ երբ իշխանությունները չեն ապահովում տարածքների պաշտպանական համակարգը՝ գիտակցելով դրանց ռազմաքաղաքական վտանգավորությունը։

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ 

Շահումյանի շրջանի օրինակը իրավաքաղաքական տեսանկյունից փաստում է, որ Արձախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը՝

  • չի կատարել իր հիմնարար պարտականությունը՝ ապահովելու պետական տարածքի պաշտպանունակություն,

  • չի իրականացրել ազգային անվտանգության երկարաժամկետ ռազմավարական պլանավորում,

  • չի կիրառել միջազգային իրավական ճանաչում ունեցող մեխանիզմներ՝ սեփական բնակչության պաշտպանության համար։

  Դա քաղաքական և բարոյական առումով համարժեք է Արձախի Հանրապետության քաղաքական վերնախավի կողմից պետական ինքնապաշտպանության մերժման, ինչը միջազգային իրավունքում կարող է որակվել որպես հանցավոր անգործություն սեփական պետության նկատմամբ։ Այդպիսի վարքագիծը ենթակա է դավաճանության իրավաքաղաքական գնահատականի, քանի որ ըստ միջազգային իրավունքի՝ պետական իշխանության կրողը պարտավոր է գործել իր ազգի և պետության շահերից բխող ձևով, իսկ այդ շահերի դիտավորյալ անտեսումը կարող է կրել հավասարազոր հետևանքներ՝ ինքնիշխանության կորուստ, տարածքային անկում և ինքնորոշման իրավունքի գործնական չեզոքացում։

Այլ կերպ ասած՝ Արձախի Հանրապետության քաղաքական վերնախավի համակարգային անգործությունը ռազմավարական կենսական տարածքներում, ինչպիսին էր Շահումյանի շրջանը, իր հետ բերեց ոչ միայն ռազմական պարտություն, այլև ազգային անվտանգության համակարգի փլուզում, որն իրավունքի լեզվով կարող է գնահատվել որպես քաղաքական հանցագործություն՝ սեփական պետության դեմ։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Իլհամի «95 տոկոսանոցը»

Ո՞ՎՔԵՐ ԵՆ «ԹՈՒՐՔԵՐԸ»