ԿԱՅՍԵՐԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Ներածություն 1826–1828 թթ. ռուս–պարսկական պատերազմի ընթացքում և դրան հաջորդած Գյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագրերով Հայկական լեռնաշխարհը ցարական կայսրության նվաճման հիմնական թիրախ էր: Ցարիզմը նպատակ ուներ զավթած տարածքներում խարխլել տարածաշրջանի բնիկ հայության ինքնությունը, ճնշելու անկախական ձգտումները , որի համար կիրառել է միջէթնիկական մրցակցության և պառակտման քաղաքականություն։ Այս քաղաքականությունը շարունակեց Խորհրդային Ռուսաստանը, որը ձևականորեն հիմնվում էր ազգերի իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի վրա, բայց իրականում ապահովում էր կենտրոնացված, ռուսաֆիկացնող վարչակարգի շահերը։ Այս ուղղությունը շարունակվեց նաև Ռուսաստանի Դաշնության քաղաքականության մեջ՝ մասնավորապես Արցախի և հարակից շրջանների հարցում, որի գործնական արտահայտությունը եղավ 2016, 2020 և 2023 թվականներին ադրբեջանական զավթիչների կողմից Արցախի բնիկ ժողովրդի դեմ ծավալած ռազմական գործողությունները։ Ազգերի միջև հակադություն էր խթանում ցարական Ռուսաստանը, 1826–1828 թթ. պատերազմից հետո, սկսեց տարածքային և վարչական վերաձևումներ՝ հատուկ խառնակություն գցելով Ղարաբաղի և Գանձակի նահանգներում։ Սրան զուգահեռ՝ իրականացվեց ազգաբնակչության նպատակային տեղափոխություն՝ 1795–1797 թթ. Իրան բռնատեղահանված 80 հազար հայ ընտանիքներին վերադարձնելու և նրանց Արցախում լքված հայրենի բնակավայրերում բնակեցնելու գործընթացն ուղեկցվեց նույն բնակավայրերի ճանապարհները վերահսկող խաչմերուկներում Ղրիմից և Արևմտյան Հայաստանից թաթարների, թուրքոման ցեղերի զանգվածային բնակվայրեր հիմնելով: (16-րդ դարից ռազմատենչ թուրքոման ցեղեր Իրաքից Արցախ բնակեցրել են Շահ Իսմաիլից սկսած մինչև Ադիլ Շահը): Ազգամիջյան լարվածությունը, որի հիմքում ոչ թե ավանդական հակամարտություններն էին, որի նպատակն էր հայ բնակչության էթնիկ գերակշռության խաթարումը:
Խորհրդային
Միությունը ժառանգեց ցարական գաղութային համակարգը՝ ձևափոխված լեզվով։ Արցախը 1921
թ. բռնատիրական որոշմամբ կտրվեց
մայր
Հայաստանից
և բռնակցվեց նորաստեղծ Ադրբեջանին՝ թուրք–բոլշևիկյան «եղբայրության» ամրապնդման հեռանկարով՝ խախտելով ինչպես տարածքային անբաժանության,
այնպես էլ ազգերի ինքնորոշման սկզբունքները՝ ինչպես դրանք ձևակերպված են Ազգերի Լիգայի
, իսկ հետագայում նաև
ՄԱԿ-ի կանոնադրության մեջ։
Այս
որոշմամբ ոտնահարվեց բնիկ հայության բոլոր իրավունքները, ի շահ Մոսկվայի իշխանության
երկարաժամկետ ռազմաքաղաքական հաշվարկների։ Հայության նկատմամբ ճնշումները շարունակվեցին
տարբեր միջոցներով՝ կրթության, վարչական ճնշումների, տնտեսական խոչընդոտների և բնակչության
ճնշման քաղաքականությամբ։
Այս
քաղաքական գիծը
շարունակեց նաև
Ռուսաստանի Դաշնությունը,
որը հանդես
է գալիս
Արցախյան ճգնաժամում որպես միաժամանակ միջնորդ,
շահառու և
հաճախ՝ «խաղաղապահի» անվան տակ
վերահսկողություն իրականացնող ուժ։
Ադրբեջանն իր
հերթին, Թուրքիայի ռազմաքաղաքական աջակցությամբ, շարունակում է հետևողականորեն ջնջել Արցախի
հայ բնակչության ներկայության հետքերը, ինչը
միջազգային իրավունքի տեսանկյունից համապատասխանում է էթնիկ
զտման և
բնիկ ժողովուրդների ինքնության ոչնչացման հանցակազմին։ Ի տարբերություն այս երկու նվաճողների՝ արևմտյան
մոտեցումն հիմնված է քաղաքական և տնտեսական ազդեցության տարածման վրա։ Արևմուտքը ձգտում
է ներառել տարածաշրջանը իր ազդեցության ոլորտում՝ ստեղծելով մշակութային և տնտեսական
«գաղութներ»՝ առանց ուղղակի տարածքային նվաճումների։ Սա հայ
իրականության կողմից
ընկալվում
է որպես ավելի մեղմ և գրավիչ մոդել՝ ի հակադրություն Կրեմլ-Անկարա-Բաքու եռյակի ռազմական ուժի վրա հիմնված տարբերակներին:
Ադրբեջանի՝ Գանձակի նահանգից մինչև Արցախի
ամբողջական տարածքի վրա վերահսկողության հաստատումը կարելի է դիտարկել որպես կայսերապաշտական
միտումների շարունակություն՝ ուղղված պատմական ժառանգության ոչնչացմանը և տարածքի ապազգայնացմանը։
Ռուսաստանը՝ իր բազմաշերտ դերի մեջ (որպես խաղաղապահ, որպես բուն միջնորդ, երբեմն՝
անուղղակի շահառու), հիմնականում ամրապնդում է այս գործընթացը։ Հայության ռազմավարական
ուղիներ ներկայիս պայմաններում Իրավական մոտեցում։
Իրավական հիմքեր՝ Արցախի ինքնորոշման իրավունքի համար
1. ՄԱԿ-ի Կանոնադրության 1(2)-րդ և 55-րդ հոդվածներն արձանագրում են ազգերի իրավահավասարության և
ինքնորոշման սկզբունքը։
2. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1514 բանաձևը (1960 թ.)՝ «Ազգերին անկախություն շնորհելու մասին», նշում է, որ
ցանկացած բռնաճնշում կամ արտաքին ուժով ինքնության և ինքնակառավարման խաթարում
հակասում է միջազգային իրավունքին։
3. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրն (1948 թ.), Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագիրը
(1966 թ.) և Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների դաշնագիրը
միանշանակ ընդունում են ազգերի՝ իրենց քաղաքական կարգավիճակը ազատորեն որոշելու և
զարգացման ուղին ընտրելու իրավունքը։
4. Հելսինկյան եզրափակիչ ակտը (1975 թ.) ընդգծում է, որ ոչ մի տարածքային ամբողջականություն չպետք է
ոտնահարի որևէ ժողովրդի ինքնորոշման իրավունքը։
Արցախի ժողովուրդն այս սկզբունքներից բխող իրավական
իրավունք ունի՝ դիմադրելու օկուպացիային, պահելու ինքնությունը և քաղաքական
առումով դրսևորվելու որպես ինքնիշխան միավոր։
Միջազգային իրավական
փաստաթղթերի հիման վրա անհրաժեշտ է Արցախի բնիկ հայության ինքնորոշման իրավունքի
պաշտպանությունն ու ճանաչումը՝ ՄԱԿ-ի համապատասխան կանոնադրության համաձայն։ Միջազգային
ուժերի ճնշման տակ անհրաժեշտ է հասնել ադրբեջանական օկուպացիոն ուժերի դուրս
բերմանը ինքնիշխան Արցախի Հանրապետության տարածքից։ ՀՀ-ում ապաստանած արցախահյությանը
անհրաժեշտ է
տալ
մշակութային ինքնավարություն՝ որպես ազգային
բարբառի գոյության երաշխիք։ Անհրաժեշտ է ստեղծել կրթական, մշակութային և գիտական հարթակներ,
որոնք կսնուցեն ազգային ինքնագիտակցությունն ու կապահովեն պատմական ժառանգության վերարտադրություն։
Տնտեսական կենսունակություն։ Հայաստանի տարածքում
զարգացնել համատեղ տնտեսական նախագծեր՝ ներառյալ կոլեկտիվ գյուղատնտեսությունը, համայնքային
ձեռնարկությունները և տեխնոլոգիական կենտրոնները։
Դիվանագիտական
բազմազանություն։ Չվստահել միայն մի տարածաշրջանային ուժի՝ լինի դա Ռուսաստան, Արևմուտք
թե այլ ուժ։ Անհրաժեշտ է կառուցել դիվանագիտական հարաբերություններ միաժամանակ մի քանի
բևեռների հետ՝ հիմնվելով շահերի ու արժեհամակարգերի համադրման վրա։ Այսինքն Հայաստանը պետք է դառնա
կապող կամուրջ
Հյուսի-հարավ և Արևմուտք-արևելք խաչմերուկի վրա, վերացնելով արմատավորված և վնասակար
«խանգարող սեպի» եզրույթը:
Պետական և համայնքային մակարդակով անհրաժեշտ
է ձևավորել ռազմավարական գործիքակազմ՝ արտակարգ իրավիճակներին դիմակայելու, ինքնապաշտպանության
և ինքնակառավարման ամրապնդման համար։
Եզրակացություն: Հայության առաջ ծառացած մարտահրավերները
շարունակությունն են մեկ ու նույն կայսերապաշտական գծի, որը սկիզբ առավ ցարական շրջանում
և վերափոխված տեսքով շարունակում է գործել մինչև այսօր։ Արցախյան ճգնաժամը այդ գործընթացի
սրումը չէ միայն, այլ նաև պատմական պատասխանատվության պահ է՝ ճշգրտելու ինքնության,
տարածքի և ապագայի մեր ընկալումները։
Комментарии
Отправить комментарий