ՀԱՅԱՍՏԱՆԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԿԱՄՈՒՐՋ
Իրանա-իսրայելյան հակամարտության սրման հեռանկարը լուրջ մարտահրավեր է ամբողջ Մերձավոր Արևելքի, Հայկական լեռնաշխարհի ,Այսրկովկասի և Կենտրոնական Ասիայի համար։ Այդ իրավիճակում, Հայաստանը, գտնվելով Իրանի հյուսիսային սահմանին, կարող է ձեռք բերել բացառիկ աշխարհաքաղաքական դեր՝ դառնալով տարածաշրջանային ինտեգրման կամուրջ՝ Հյուսիս-Հարավ հաղորդակցության, տնտեսական համագործակցության և դիվանագիտական հավասարակշռության տեսակետից։
Այս հոդվածում կառաջարկենք ՀՀ կառավարությանը կատարել ռիսկերին դիմակայելու ռազմավարության և արտաքին խաղացողների դիրքորոշումների վերաբերյալ լուրջ քննարկումներ։
I. Քաղաքական վերլուծություն՝ Հայաստանի դերը տարածաշրջանում
Չեզոքության ռազմավարություն
Հայաստան պետք է հետևողականորեն հանդես գա որպես չեզոք միջանցք՝ խուսափելով բացահայտ աջակցությունից թե՛ բարեկամ Իրանին, թե՛ Իսրայելին։
Պետք է խթանել միջազգային հարթակներում (ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵՄ) Հայաստանի դիրքը՝ որպես խաղաղության և դիվանագիտական երկխոսության հարթակ։
Դիվանագիտական բուֆերային դիրքավորում
Իրան-Արևմուտք լարվածության խորացման դեպքում, Հայաստանը կարող է հանդես գալ որպես միջանկյալ հաղորդակցության ուղի՝ Իրանի համար դեպի ԵԱՏՄ և Եվրոպա։
Պետք է ակտիվացնել արտաքին քաղաքական կապերը Հնդկաստանի, Չինաստանի և Արաբական աշխարհում՝ ապահովելով տնտեսական բազա։
Հայաստանի՝ «չեղարկված միջանցքներից» դեպի ինքնուրույն հաղորդակցություն
«Զանգեզուրի միջանցքի» գաղափարի փոխարեն Հայաստանը պետք է խթանի իր ինքնիշխան ենթակառուցվածքներն ու կապերը։
II. Տնտեսական վերլուծություն՝ Հյուսիս–Հարավ միջանցքի և տարածաշրջանային փոխկապակցվածություն
Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի ռազմավարական առաջմղում
Կապում է Իրանը Վրաստանի նավահանգիստներին՝ մատակարարման և տարանցման նոր ուղի ստեղծելով։
Պետք է պետության կողմից վերանայել ներդրումային քաղաքականությունը՝ թույլ տալով միջազգային ֆինանսավորողներին ներգրավվել (ADB, WB, ԵԱԶԲ)։
Էներգետիկ հաղորդակցություն և լոգիստիկա
Իրանի գազի և էլեկտրաէներգիայի հնարավոր արտահանում՝ Վրաստանի և Սև ծովի նավահանգիստների ուղղությամբ։
Սիսիանում, Գորիսում և Արարատյան դաշտում կարող են ստեղծվել լոգիստիկ հանգույցներ։
Ինտեգրում Հնդկաստան-Իրան-Հայաստան ծրագրի մեջ
Հնդկաստանը շահագրգռված է Չաբահարի նավահանգիստը կապել Հյուսիսային ուղղությունների հետ։ Հայաստանը կարող է իր տարածքով կապել այս ուղին Վրաստանի նավահանգիստների հետ։
III. Միջազգային և տարածաշրջանային խաղացողների դիրքորոշում
Իրանը, որպես բարեկամական երկիր
Շահագրգռված է Հայաստանի կայունությամբ և ուղիղ ցամաքային կապով դեպի հյուսիս։
Կցանկանա ընդլայնել էներգետիկ և լոգիստիկ համագործակցությունը։
Իսրայելը, չնայած որոշ քաղաքական գործիչների հակահյկական կոչերին
ցեղասպանության տեսնակյունից նույն ցավն ապրած լինելով, չի վատացնի հարաբերությունները միջազգային կամուրջի դեր ստանձնելու պատրաստակամությաուն հայտնած Հայաստանին , նկատելով, որ մեր Հայրենիքը չբացահայտ ռազմական աջակցություն չի ցուցաբերում Իրանին, այլ տրամադրում է մարդասիրական կապի ուղի։
Կարող է փորձել ազդել Արևմտյան դաշնակիցների միջոցով՝ ՀՀ-ը օգտագործել, որպես Իրան-Իսրայել լարված հարաբերությունները կարգավորող պետություն։
Ադրբեջանը
Կփորձի օգտագործել ցանկացած լարվածություն՝ ակտիվացնելու «Զանգեզուրի միջանցք» գաղափարը։
Հայաստանը պետք է հակակշռի այս նկրտումները միջազգային իրավունքի և տարածաշրջանային անվտանգության կոնտեքստում։
Ռուսաստան
Կփորձի պահպանել իր դիրքը տարածաշրջանում որպես անվտանգության երաշխավոր, բայց կարող է փոխել հավասարակշռությունը՝ հաշվի առնելով Ուկրաինայի ճգնաժամը։
ԱՄՆ և ԵՄ
Կցանկանան կանխել Իրանի ռազմական ընդլայնումը, բայց միաժամանակ շահագրգռված կլինեն Հայաստանի՝ որպես չեզոք տարանցման միջանցքի պահպանմամբ։
Կարող են աջակցել ենթակառուցվածքային ծրագրերին՝ պայմանով, որ Հայաստանը չդառնա պատժամիջոցների շրջանցման ուղի։
Եզրակացություն
Հայաստանը, հավասարակշռված արտաքին քաղաքականության և ռազմավարական ենթակառուցվածքների զարգացման դեպքում, կարող է վերածվել տարածաշրջանային ինտեգրման կարևորագույն հանգույցի։ Իրանա-իսրայելյան հակամարտության պայմաններում Հայաստանի չեզոքությունը, ինքնիշխան կապերի պահպանումը և դիվանագիտական ճկունությունը կարող են ոչ միայն զերծ պահել նրան տարածաշրջանային հարվածներից, այլև դարձնել նրան անվտանգ և վստահելի բուֆեր արևմուտքի, հարավի, արևելքի և հյուսիսի աշխարհների միջև։
Комментарии
Отправить комментарий