ԱՐՁԱԽ — ՈՉ ԹԵ ՊԱՏԱՀԱԿԱՆՙ ԱՅԼ ՊԱՏՄԱԿԱՆ ՁԵՎ

   


       Հայ պատմագրության մեջ ընդունված է, որ Փավստոս Բուզանդը (գրաբարյան՝ Փաւստոս կամ Փօստոս Բիւզանդացի)Բուզանդ մականունն, ըստ հայ ականավոր հայագետ, բանասեր ու բառարանագիր, ակադեմիոս  Ստեփան Մալխասյանցի, բաղկացած է «բու» և «զանդ» հնդեվրոպական արմատներից և նշանակում է եղելությունների, զրույցների մեկնիչ։ 4-րդ-5-րդ դդ  հայ պատմագիր է։ Փաստորեն պատմիչ  Փավստոսն իրականում Մեկնիչ է և ծագումով էլ Սահառունիք իշխանական տոհմից:

 Փավստոս Մեկնիչ Սահառունին «Պատմություն Հայոց» աշխատության մեջ  ԱՐՁԱԽ ձևով գրված երկու հիշատակություններն  ունեն խորքային նշանակություն արմատավորված Արցախ անվան պատմական և լեզվական հիմնավորումը անհիմն համարելու համար։ Կատարենք վերլուծություն ՝ Փավստոս Մեկնիչ Սահառունու «Պատմություն Հայոց»-ից արված  մեջբերումների հիման վրա. 

1. Մեջբերում 1․ էջ 87

«Ապստամբեցին յԱրշակայ արքայէն Հայոց ամուր գաւառն Արձախայ, եւ ամուր գաւառն Տմաւրեաց...»

Այս տողում մենք տեսնում ենք, որ «Արձախայ» (հնարավոր աղբյուրաբանական տարբերակով՝ «Արձախի») գավառը դասվում է որպես «ամուր», այսինքն՝ ռազմականապես կամ քաղաքականապես նշանակալի և զորեղ միավոր, որը ապստամբել է Արշակ թագավորի դեմ։ Սա ցույց է տալիս, որ Արձախը ոչ միայն առանձին վարչատարածքային միավոր էր, այլև՝ ռազմաքաղաքական դերակատար։

Մեջբերում 2․ էջ 112

«Հարկանէր զերկիրն Արձախայ մեծաւ պատերազմաւ...»

Այստեղ «Արձախայ երկիրը» հիշատակվում է որպես մի տարածք, որի վրա հարկ դնելը եղել է պատերազմական գործողությունների հետևանք։ Այսինքն՝ Արձախը ընկալվում է որպես լիարժեք «երկիր», ոչ թե պարզապես ենթաշրջան։ Սա հաստատում է նրա ինքնուրույն և ռազմավարական բնույթը։

2. Գրաբարյան «Արձախայ» ձևը՝ անվան ճիշտ ուղղագրությունը

Այս երկու հիշատակություններում անվան ձևը մշտապես պահպանվում է որպես «Արձախ», իսկ հոլովված տարբերակով՝ «Արձախայ» (ըստ գրաբարյան ուղղագրության՝ «-այ» սեռական հոլով)։

Սա մեզ հստակ ցույց է տալիս՝

  • Անունը Արձախ էր՝ առանց «ց» կամ «ք» հավելումների։

  • Այն ոչ մի կապ չունի  «Արցախ» կամ  «Ղարաբաղ»  հետագայում ներմուծված ձևերի հետ։

  • Արձախը եղել է անկախ իշխանություն՝ դեռևս մ.թ. 4-5-րդ դարերում։

3. Քաղաքական և մշակութային տեսանկյունից անհրաժեշտ է վերադառնալ «Արձախ» ձևին

  • Պետական փաստաթղթերում, մշակութային հղումներում ու միջազգային մակարդակով մեր դիրքորոշումները պետք է հիմնվեն նախամահմեդական, նախաթուրքական սկզբնաղբյուրների վրա։

  • Հայկական ինքնությունը վերակենդանացնելու և միջազգային իրազեկումը բարձրացնելու նպատակով կարևոր է հաստատել այն անվանումն, որը գոյություն ուներ դեռևս սուրբ  Մեսրոպ Մաշտոցի ժամանակներում։

       Եզրահանգում

Փավստոս Մեկնիչի վկայություններով անվանումը ԱՐՁԱԽ է՝ հստակ, վաղեմի և պատմամշակութային հաստատվածությամբ։

Հետևաբար, Արձախ անվան միջազգային, պետական և գիտական գործածություններում անհրաժեշտ է մերժել աղավաղված Արցախ և Ղարաբաղ ձևերը և հաստատուն կերպով կիրառել՝
   ԱՐՁԱԽԸ՝ որպես ռասիստական Ադրբեջանի կողմից զավթված և ազատագրման ենթակա մեր Հանրապետության անվան պաշտոնական, պատմական և ինքնության հաստատման ձև։



 




Комментарии

Популярные сообщения из этого блога

Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին

Թող Հայաստանը լինի Լույսի Հայրենիք։

Իլհամի «95 տոկոսանոցը»