Ո Ւ Խ Տ Ա Վ Ո Ր Ի    Հ Ի Շ Ա Տ Ա Կ Ա Ր Ա. Ն Ը

                                               Ա

                                  ՄԻՆՉԵՎ ԹԱՂԼԱՐ

      Այս 1884 թվի Վարդավառի տոներին իմ բարեկամներից մեկը հրավիրել

էր ինձ գնալ իր հետ միասին Դիզափայտ, որ բավականին նշանավոր և հայտ

նի ուխտավայր է:

     Ոչ այնքան կրոնական ջերմ զգացմունքները հարկադրեցին ինձ ընդունել

այդ հրավերը, որքան ուրիշ հանգամանքներ, որոնց միշտ հպատակված է

լինում մարդ, մանավանդ ամառը, քաղաքների մեջ: Երկարատև անշարժու-

թյունից հետո տեսնել կրկին անգամ Ղարաբաղի գեղեցիկ տեսարանները, հա-

րուստ ու վայրենի բնությունը, մտնել գյուղական պարզ նահապետական

կյանքի մեջ, այս ամենը այնքան հրապուրում էր ինձ, որ ես շտապեցի մի

քանի օրով առաջ, այն է հուլիսի 12-ին, դուրս գնալ Շուշիից:

   Նախ հարկավոր էր գնալ Թաղլար գյուղը, որ բավական հեռու է Շուշիից

և գտնվում է պատմական Տող բերդի մոտ: Ճանապարհը, որքան ներում է

երկրի լեռնային բնավորությունը, շատ տեղերում բավական հարմար է ինչ-

պես սայլերի, նույնպես և ձիաների համար: Բայց շատ տեղ էլ նա իսկա-

պես անտանելի է դառնում՝ անցնելով խոր վիհերի, մացառապատ ձորերի և

կիրճերի միջով: Երթևեկությունը այդ ճանապարհով բավական կենդանի է,

որովհետև նրա չորս կողմում գտնվում են բազմամարդ հայ գյուղեր, որոնք

ապրում են առատության մեջ: Ջրի կողմից նույնպես առատություն են վա-

յելում շրջակայքը. հաճախ պատահում են գեղեցիկ աղբյուրներ, գետակներ:

Միակ անհարմարությունը, որպես հայտնեցի, բնական արգելքներ են, որոնք

անտանելի են կացուցանում ճանապարհը շատ տեղերում: Ինչ տեսակ ճանա-

պարհ կարողացել է շինել մարդու ոտը դարերի ընթացքում, նույնը անփոփոխ

մնում է մինչև այսօր՝ հուսահատություն պատճառելով անփորձ ուղևորին:

Այդ տեսակ դրությունը ճնշում է երկրի տնտեսությունը. երթևեկության ան-

հարմարությունը դրել է այդ կողմերի գյուղացիներին միմյանցից անջատված

դրության մեջ, որ բացասում է հանգիստ և արագ հաղորդակցության կարելիու-

թյունը և նրա հետ կապված օգուտները: Բնության հարստությունը ապշեցնում

է մարդուն, բայց պակաս հակասական ապշություն չէ պատճառում և գյու-

ղացիների համեմատական աղքատությունը: Եթե գյուղացին ապրում է կուշտ

փորով, դա դեռ նշան չէ նրա տնտեսական բարելավության: Իր բերքերը նա

արտահանում է ուրիշ տեղեր խիստ աննշան քանակությամբ, իսկ բոլոր ստա-

ցած բարիքը շռայլաբար վատնում է տեղը, իր տանը՝ սահմանափակելով իր

հողագործական գործունևությունը միայն տեղային պահանջներով: Սրա պատ-

ճառը, մեր կարծիքով, հաղորդակցության ճանապարհի վատությունը պետք է

համարել: Եվ այս միտքը անփոփոխ մնաց իմ մեջ մինչև նույն իսկ Թաղլարը:

     Խոսելով ճանապարհի մասին անկարելի է լռության տալ մի տեղ, ուր

ճանապարհը իսկապես անտանելի է:

   Իրիկնապահին մենք իջանք հանգստանալու մի անտառապատ սարի ստո–

րոտի մոտ: Ճանապարհը գնում է ծմակի միջով, որ կոչվում է Խորհատ: Բայց

ի՞նչ ճանապարհ. մի նեղ, ոլորուն շավիղ, որ պտույտ է գալիս մի ահագին

խորխորատի եզերքով։ Ամրողջ լևոնային լանջը և խորխորատը ծածկված են

հսկայական ծառերով, որոնք անտեսանելի են կացուցանում ուղևորից եր-

կինքը: Խորհրդավոր լռությունը, մթությունը ճնշող, ծանր տպավորություն են

գործում մարդու վրա: Այդ ճանապարհն ունի ոչ ավելի քան երեք քառորդ

վերստ, բայց այդ տարածությունը անցնելու համար հարկավոր է մի ժամ:

Ձիու զգույշ և հանդարտ ընթացքի ժամանակ դուք դողում եք, կարծում եք,

թե ձեր և վտանգի մեջ միայն մի մազ կա: Եվ իրավ, բավական է մի անզգույշ

քայ, մի թեթև սայթաքում, և մարդ խորխորատի մեջ կլինի, որտեղից ծառերի

սոսափյունի հետ լսվում է լեռնային առվակի խուլ հոսանքը: Անասունները

շատ տանջվում են այդ ճանապարհին, մինչև անգամ լեռնային քարոտ ուղի-

ների սիրասուն որդին՝ ջորին, նա էլ շուտ-շուտ սայթաքում էր և մինչև սարի

գլուխը գնալը ծածկվում էր քրտինքով, որ, առատությամբ թափվելով հողի

վրա, կազմում էր թաց շերտեր: Սարսափելի ծմակը քիչ-քիչ ոչնչանում է

գյուղացիների կացինների տակ. մի քանի տարուց հետո գուցե կվերանա

նրանից մշտական մթությունը. բայց մի՞թե դրանով կանհետանան ճանա-

պարհի մյուս անհարմարությունները, որոնք առանց ծմակի էլ անտանելի են:

Եվ դեռ պետք է աչքի առաջ ունենալ, որ այդ ճանապարհը ամենահարմարն

ու ամենակարճն է Տիզակի և Վարանդայի մեջ

   Առաջներում Խորհատը ավազակների բույն է եղած, օրը կեսօրին այստեղ

սպասելիս և կողոպտելիս են եղել մարդկանց: Իսկ այժմ ոչ միայն ցերեկով,

այլև գիշերը ապահով անցուդարձ են անում այդ ճանապարհով: Առհասարակ

ես նկատեցի, որ ամեն տեղ տիրում է անդորրություն, և երկյուղ ավազակնե-

րից բոլորովին չկա: Գյուղացիք շնորհակալ էին Շուշիի գավառապետ պ. Գան-

զիելիից, ասում էին, որ այդպիսի վարչական անձ վաղուց տեսած չեն:

   Անցնելով Խորհատի միջով, մենք բարձրացանք մի լեռնային շղթայի գլուխ

Այդտեղից բացվում է շատ ախորժելի տեսարան: Առանձնակի սարերը և

լեռնային շղթաները, պտտած խիստ հարուստ բուսականությամբ, երևան են

գալիս, կարծես, մի գեղեցիկ պանորամի մեջ: Ինձ դեմառդեմ բարձրացած

էր Տողա սարը, որի սուր գադաթը մինչև երկինք հասած է երևում: Այդ սարը

տեսնելուն պես իմ մեջ զարթնեցին նրա անվան հետ կապված պատմական

անցքերի հիշողությունները:

    Մինչ այդ հիշողությունները պտույտ էին գալիս իմ հիացած հոգու մեջ,

իմ ետևից հասան մի քանի հետևակ գյուղացիներ. նրանք բոլորը կանգնեցին

իմ ձիու մոտ և, երեսները դարձնելով դեպի հարավ-արևմուտք, սկսեցին ջեր–

մեռանդությամբ խաչակնքել: Երբ ես զարմանքով դարձա դեպի այդ կողմը,

մեկն ասաց ինձ.

    - Սուրբ Դիզափայտն է. իմ երեսս նրա ոտի տակը:

Ես նայում եմ: Հեռու հորիզոնի վրա, երեկոյան կիսամթությամբ պատած

մի սար է դա, որ իր բարձրությամբ գերազանց էր մյուս բոլոր այդ կողմի

սարերից, և ահա այդ սարի գլուխը պիտի գնայինք մենք՝ հռչակավոր նա-

հատակների տանջանաց վայրը համբուրելու համար: Ես խոսակցություն

սկսեցի գյուղացիների հետ Դիզափայտի մասին: Ոչ ոք որոշ հասկացողություն

չուներ. միայն գիտեին այսքանը, որ նա մի շատ զորավոր սուրբ է, որ ամեն

տարի Վարդավառին լույս է գալիս նրա վրա, որ շատ ցավեր է բժշկում նա,

— Աստված ուխտդ կատարի, պարոն, կգնաս, շատ լավ բաներ կտեսնես

և միշտ մեր սուրբին ուխտավոր կլինես:

   Այս խոսքերով գյուղացիները հեռացան, և ես շարունակեցի ճանապարհա

Արդեն մութն էր, երբ հասա Թաղլար:

  Թաղլարը մի բավականին մեծ գյուղ է (500 տուն): Հետևելով Ղարաբղի  մեջ բացառություն չսիրող ընդհանրության օրինակին, Թաղլարը տեղավոր–

ված է լեռնային զառիվայրի վրա, որ ասաիճանաբար իջնում է դեպի Ղուրու–

չայ անունով գետը, որ բերում է Տողա սարի ժայռոտ ստորոտները: Նայելով

գյուղի արտաքին տեսքին, բնակիչների կեցությանը, կարելի է ասել, որ Թաղ-

լարը առհասարակ հարուստ գյուղ է: Այստեղ այնքան շատ չեն գետնափոր

խրճիթները, որոնցից կազմված են լինում առհասարակ հայ գյուղերը, այլ

պատահում են լավ շինած նոր ձևի տներ: Բնակիչների մասնագիտությունը

ածխագործությունն է: Ձմեռը այդ արհեստով պարապում են համարյա ամեն–

քը, և Շուշիում ծախվող ածուխի բավական մեծ բաժինը ընկնում է թաղլա-

րեցուց վրա: Ածխագործության արհեստին շատ նպաստավոր է փայտի առա-

տությունը գյուղի շրջակայքում, որ իսկապես զարմանալի է: Ամառը գյուղա-

ցիք պարապում են դաշտային աշխատություններով։ Գյուղի շրջակայքում կան

շատ թթենու այգիներ. օղեհանությունը տարեցտարի ավելի շատանում է:

Անասնապահության ճյուղում թաղլարեցիք  հայտնի ջորեպաններ են համարյա ամեն տուն ունի մի քանի ջորի: Մյուս տնային կենդանիներ քիչ կան:

  Այս գյուղում կա հայոց հոգևոր ծխական դպրոց, որի ուսուցիչ պ. Հովույանցի մոտ իջա ևս: Արձակուրդների պատճառով աշակերտներ չկային, բայց

ուսուցչի պատմության նայած, նույնպես և քննելով գյուղացիների վարմունքը, պետք է ասած, որ կրթական գործը այստեղ դեռ խանձարուրքի մեջ է գտնվում: Ժողովրդի  հարաբերությունները դեպի ուսումնարանը կարող էին բավական առատ նյութ տալ որևէ ծաղրաբանական թերթի:

  Պառկելով քնելու, ես անհամբեր սպասում էի հետևյալ օրի բացվելուն , երբ կարողություն կունենամ տեսնել Տող բերդի երբեմնյան հզոր իշխանության ավերակները, տեսնել գտիչ անունով հայտնի վանքը: Մի այսպիսի բուռն

ցանկություն սկսել էր զարգանալ իմ մեջ այն ժամանակից, երբ հայտնի էր

դարձել ինձ Ղարաբաղի նոր պատմությունը՝ շնորհիվ պ. Րաֆֆիի աշխա-

նունով: Ինձ շատ անգամ էր պատահել առաջներում անցնել Տող գյուղի միջով,

շատ անգամ էի տեսել նրա բերդը, հին պալատը, նույնպես նրա գլխին բարձ-

րացած ամեհի սարը, բայց ուշադրություն չէի դարձրած դրանց վրա այն

հասկանալի պատճառով, որ չէի իմանում , թե ինչ երևելի պատմական անցքերի

վկա եղած է այստեղի ամեն մի քար, ամեն մի ժայռ: Բայց երբ մեր բազմաշխատ հեղինակի մեզ համար մեծ գին ունեցող «Խամսայի Մելիքությունները»

անունով աշխատությունը բացեց մեր առաջ անցյալի մթին վարագույրը՝ ցույց տալով նրա ետևում առյուծասիրտ հերոսներ, մինչև այսօր մնացած կենդանի վկաներ մեր հոյակապ պապերի գործունեության՝ այս ամենից հետո Տողա սարը խիսա հետաքրքրելի էր դարձել ինձ համար:

   Լեո, երկերի ժողովածու, Երևան 1985է. հ. 8-րդ, էջ 7-9



Комментарии

Популярные сообщения из этого блога

Իլհամի «95 տոկոսանոցը»

Ո՞ՎՔԵՐ ԵՆ «ԹՈՒՐՔԵՐԸ»